ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (9 ՀՈՒԼԻՍԻ). Առաջին թղթե անձեռոցիկը, թենի... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Վրացական «երեք հրացանակիրներն» ու հաջողության բանաձևը. ինչո՞... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Անվճար իրավաբանական խորհրդատվություն մեր քաղաքացիներին ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Այսօր նոր որակի կրթության կարիք ունենք, մասնակի լուծումներն... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Բացասական ցուցանիշներ՝ անշարժ գույքի գրեթե բոլոր գործարքներո... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 09.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
ՄԻԵԴ-ը չի մերժել ՍԴ դատավորների դիմումը ՍԱՏՄ-ն 24 ժամով կասեցրել է սննդի ոլորտում գործող մեկ տասնյակ տնտեսավարողների գործունեությունը Իրինա Այվազյանը սիրառատ լուսանկարներ է հրապարակել սիրելիի հետ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (9 ՀՈՒԼԻՍԻ). Առաջին թղթե անձեռոցիկը, թենիսի առաջին առաջնությունը, առաջին հակագազը՝ խաղաղ բնակչության համար ՀՀ քաղաքացին կորոնավիրուսից մեռնելու մատերիալ չէ․ Նիկոլ Փաշինյան Արմեն Սարգսյանի տարբերակը կքննարկեն Նարեկ Բավեյանի ընտանեկան նոր ֆոտոշարքը Վրացական «երեք հրացանակիրներն» ու հաջողության բանաձևը. ինչո՞ւ հարևաններին ոչինչ չի հաջողվում Երկու լավ նորություն հայկական ֆուտբոլի մասին Անվճար իրավաբանական խորհրդատվություն մեր քաղաքացիներին ԴԱՀԿ-ում խախտումներ են արձանագրվել Նոր սանրվածքով ու ոճով Դիանա Գրիգորյանը կարծես իր դստեր տարիքի աղջնակ լինի «Այսօր նոր որակի կրթության կարիք ունենք, մասնակի լուծումներն օգուտ չեն տալիս» Քննարկվում է Արցախ մտնելիս ՊՇՌ թեստի անցկացման հարցը. ի՞նչ կարժենա Արցախ այցը Բացասական ցուցանիշներ՝ անշարժ գույքի գրեթե բոլոր գործարքներում. միայն մայիսին 27,9 տոկոս նվազում կա Հպարտ քաղաքացին՝ այսուհետ «տուգանվելու մատերիալ» Մուննաթ ու անկարողություն

Կենսաթոշակների և նպաստների հետ կապված ժամկետները երկարաձգվել են. ՍԱԾ տարածքային բաժիններ այցելելու կարիք չկա

 

Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության պարետի 24.03.2020 թ.-ի N Ց/32 ցուցումով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է բոլոր քաղաքացիներին մինչև 2020 թ.-ի մարտի 31-ը զերծ մնալ Սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժիններ, այդ թվում՝ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ այցելելուց:

 

Միևնույն ժամանակ հիշեցնում ենք, որ ապրիլ ամսվա կենսաթոշակների և նպաստների վճարումը հանրապետությունում կիրականացվի առանց ուշացումների, անխափան ընթացքով: Ընդ որում՝ կենսաթոշակները և նպաստները կանխիկ եղանակով վճարվելու են բացառապես շահառուի հասցեում:

 

 

Նշենք նաև, որ կենսաթոշակների և նպաստների իրավունքի վերականգնման, վերանշանակման, վերահաշվարկի կամ տեսակի փոփոխման ժամկետներում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ, որոնց արդյունքում քաղաքացիները ստիպված չեն լինի արտակարգ դրության պայմաններում Սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժիններ այցելել:

 

Այսպիսով՝ Կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու, կենսաթոշակ կամ խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու, վճարելը վերսկսելու (չվճարված կենսաթոշակը կամ  խնամքի նպաստը վճարելու),  կենսաթոշակի և խնամքի նպաստը լիազորագրով վճարելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, տեսակը փոխելու դիմումը ներկայացնելու ժամկետը 2020 թ.-ի մարտ և ապրիլ ամիսներին լրանալու դեպքում՝ նոր դիմումը կարող եք ներկայացնել մինչև 2020 թ.-ի մայիսի 27-ը:

 

Եթե հաշմանդամության սահմանման ժամկետը լրանում է 2020 թ.-ի մարտ և ապրիլ ամիսներին, այն կերկարաձգվի մինչև 2020  թ.-ի հունիսի 1-ը:

 

Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում գրանցված բոլոր ընտանիքները, որոնց փաստագրման ժամկետը լրանում է 2020 թ.-ի մարտ և ապրիլ ամիսներին, կարող են փաստագրվել մինչև 2020  թ.-ի մայիսի 27-ը: Մինչ այդ օրը նպաստի վճարումը չի դադարեցվի՝ փաստագրման ուշացման հիմքով:

 

Հիշեցնենք նաև, որ առանձին ծրագրերով կարող եք դիմում ուղարկել ԱՌՑԱՆՑ եղականով (հղումը), մասնավորապես՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի, թաղման միանվագ նպաստի դիմումներ:

 

website by Sargssyan