Ереван, 04.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Գա­գիկ Մա­կա­րյան. «Առա­ջարկ­վող մո­դե­լը պետք է վե­րա­նա­յել. հա­զա­րա­վոր ըն­կե­րու­թյուն­նե­րի այն հա­սա­նե­լի չի լի­նե­լու»

ИНТЕРВЬЮ

Օրերս հրապարակվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառման նախագիծը, որում մասնավորապես նշված են տնտեսվարողներին օժանադակելու նպատակները, ինչպես նաև տնտեսվարողների շրջանակը: 

Ըստ նախագծի՝ օժանդակության հիմնական ձևերը համաֆինանսավորումը, վերաֆինանսավորումն ու սուբսիդավորումն են: Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը գնահատում է հրատապության կարգով նման նախագիծ մշակելու հանգամանքը, բայց, այդուհանդերձ, որոշակի վերապահումներ ունի:

«Արագությունը գնահատում եմ, բայց այստեղ կարևոր խնդիր կա. համակարգը հասանելի չի լինի հազարավոր ընկերությունների համար՝ պայմանավորված մի քանի պատճառներով: Առաջին՝ այստեղ սելեկցիայի, այսպես ասած, մի հետաքրքիր բանալի է դրված: Գրված է, որ կարող են դիմել լավ վարկային ու հարկային պատմություն ունեցող ընկերությունները, բայց սա արդեն բավականին խիստ սելեկցիայի է ենթարկում ընկերությունների թիվը. 

կարծում եմ՝ մեծ թվով ընկերություններ այդ շեմը պարզապես չեն կարողանա հաղթահարել: Երկրորդ  պատճառն այն է, որ այդ լավ պատմությունը կարող է խաթարվել հենց ներկա իրավիճակում՝ համավարակից բխող պայմաններում: Արդեն շատ-շատ ընկերություններ չունեն ֆինանսական միջոցներ, բացի այդ, ունեն խնդիրներ՝ սկսած կոմունալների վճարումներից, ավարտված հարկային պարտավորությունները կատարելով: Հետևաբար, իրենք շատ արագ կարող են հայտնվել վարկային վատ պատմություն ունեցողների ցուցակի մեջ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Գ. Մակարյանը:

Ըստ մեր զրուցակցի, այլ պատճառ էլ կա:

«Կլինեն ընկերություններ, որոնք չեն կարող դիմել, քանի որ, ըստ նախագծի, պետք է բիզնես պլաններ մշակեն: Բացի այդ, պետք է բանկերի հետ գործ ունենան, իսկ բանկերը շարունակելու են իրենց պահանջները դնել, որոնց թվում են համապատասխան շրջանառությունները, ապացուցող փաստաթղթերն առ այն, որ վերցրած վարկերը կարող են վերադարձնել: Ապագային ուղղված նման այլ հարցեր կարող են առաջանալ, բայց խնդիրն այն է, որ կորոնավիրուսի պատճառով ընկերությունները կորցնում են այդ հնարավորությունները: Օրինակ` չի բացառվում, որ արդեն պայմանագրեր են խզվում կամ չեն կատարվում, շրջանառության ծավալներն են նվազում: 

Բացի այդ, Ռուսաստանի հետ աշխատող ընկերությունները ռուբլու արժեզրկման պատճառով եկամուտների մեծ կորուստներ ունեն: Այսինքն, բանկը կարող է վաղն ուսումնասիրել ու տեսնել, որ այդ ընկերությունների հետ աշխատելն իր համար ռիսկային է: Հաջորդ պատճառն այն է, որ փոքր և միջին բիզնեսը կդժվարանա այս բոլոր պահանջները հաղթահարել՝ մասնավորապես բիզնես պլաններ մշակելու, ապացուցող փաստաթղթեր ներկայացնելու տեսանկյունից: Իրենց վարկային պատմությունները ոչ միշտ են հաջող»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Ընդգծելով նաև այլ հնարավոր պատճառներ՝ Գ.Մակարյանը շեշտեց. 

«Այս մոդելը պետք է վերանայել: Իսկ միջոցները բավարար են. 150 մլրդ դրամը շուրջ 300 մլն դոլար է կազմում, ինչը հսկայական գումար է: Ըստ իս, այն կարելի է բաժանել մի քանի մասերի՝ հասանելիություն ապահովելու համար: Գումարների մի մասը կարելի է տալ կազմակերպություններին՝ կոմունալ վճարումների համար: Կամ էլ պետությունը կարող է միջնորդել, որ էներգակիրների հետ կապված վճարումները հետաձգվեն»:

Քանի որ վերոնշյալ խնդիրների պատճառով ոչ բոլոր ընկերությունները կարող են ստանալ այդ վարկերը, Գ. Մակարյանն առաջարկում է փորձել ավելի պարզեցված մոդելով տրամադրել դրանք կամ էլ դիտարկել դրամաշնորհների տարբերակը. 

«Մենք մեկ շաբաթ առաջ 14 կետով առաջարկներ ենք ներկայացրել փոխվարչապետին: Կետերից մեկը դրամաշնորհներ տրամադրելու մասին է՝ 4000-25000 դոլար՝ փոքր ու միջին բիզնեսին, հատկապես զգայուն ոլորտներին, որոնցից մեկը զբոսաշրջությունն է: Կամ էլ առաջարկում ենք դիտարկել հարկային արձակուրդը, կամ գոնե չհաշվարկել տույժ ու տուգանքները: Այս առումով հատկանշական է Բուլղարիայի օրինակը, որը, ի թիվս այլ մեխանիզմների ներդրման, մի քանի ամսով հետագձել է հարկային հաշվետվությունների ժամկետները: 

Հայաստանի դեպքում ևս պետք է փոխվեն գործիքակազմերը, որպեսզի բիզնեսի բոլոր շերտերի համար հասանելիություն լինի»:

Մեր զրուցակիցը նշեց, որ ինչպես բոլոր պետությունները, համավարակի պայմաններում Հայաստանը ևս պետք է երեկ կարևոր ու գլոբալ նպատակ իրականացնի:

Առաջին նպատակը, որը պետք է իր առջև դնի ՀՀ կառավարությունը, տնտեսության պահպանումն է. «Այսինքն, թույլ չտալ, որ տնտեսությունը փլուզվի: Երկրորդ նպատակը պետք է լինի ձեռնարկությունների կայունության ապահովումը, երրորդը՝ զանգվածային գործազրկություններ չառաջացնելու խնդիրը: Հայաստանն այս առումով կրիտիկական է, քանի որ աղքատության և գործազրկության բարձր ցուցանիշ կա: 

Այս երեք բաղադրիչները տեղավորվում են սոցիալականից տնտեսական շղթայի մեջ, հետևաբար պետք է ներդաշնակ աշխատել, կարևորել ոչ միայն սոցիալականը, այլև տնտեսականը: Այսինքն, մեկը մյուսի հաշվին չանել, այլ որոշակի կոմպրոմիսներով, լուծումներով փորձել ներդաշնակ դարձնել իրավիճակը»: 

Գ.Մակարյանի հետ զրույցում անդրադարձանք նաև պետական ու մասնավոր հատվածի համագործակցության կարևորությանը:

«Ցավոք, այսօր երկխոսություն առանձնապես չեմ տեսնում: Իրականում երկխոսությունը պետք է ակնհայտ լինի մի քանի ձևով: Նախ՝ բիզնեսի շահերը պաշտպանող ասոցիացիաները ներառված չեն շտաբի աշխատանքների մեջ: 

Պարետի հետ հանդիպումներ չեն լինում, պարետատունը չի դիմում հանդիպումների, խորհրդակցելու կամ ինչոր հարցեր քննարկելու համար: Համապատասխան նախարարությունների կողմից ևս արձագանք չկա, բացառությամբ էկոնոմիկայի նախարարության, որը մեզ ևս դիմել է՝ բիզնեսի շրջանակներում հարցումների իրականացման խնդրանքով: 18 հարց է՝ մի քանի կետերով. օրինակ՝ կրճատե՞լ եք արդյոք աշխատողների, կամ կորոնավիրուսի հանգամանքով պայմանավորված հումքի կամ այլ ռեսուրսների խնդիր ունե՞ք: 

Նպատակն այն է, որ անկեղծ պատասխանների հիման վրա նախարարությունը կարողանա կառավարության հետ ինչ-որ գործիքակազմ մշակել՝ ավելի կոնկրետ աջակցություն ցույց տալու համար: Բայց, այդուհանդերձ, այս հարցաշարերը լրացնելը կարող է իրենից սառը, պասիվ բնույթի ինֆորմացիա ենթադրել, մինչդեռ հանդիպումներն ու քննարկումներն ավելի հետաքրքիր են, թեպետ այդ առումով երկխոսություն դեռ չկա: 

Բացի այդ, մենք նախարարներին, պարետին, ինչպես նաև Ազգային ժողով ենք նամակներ ուղարկում, բայց որևէ արձագանք չենք ստանում: Մենք անգամ չգիտենք՝ այդ նամակը ստացան, թե ոչ: Ոչ մի ռեակցիա չկա: Հասկանալի է, գերծանրաբեռնված են այս օրերին, բայց գոնե ինչ-որ վերաբերմունք պետք է երևա: Ընդհանուր առմամբ, ինչպես մինչ այս էր երկխոսության մակարդակը վատ, նույն ձևով էլ հիմա է»,-ասաց Գ. Մակարյանը՝ միաժամանակ նկատելով, որ երկխոսությունը հատկապես այս պահին անհրաժեշտ է ու կարևոր:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Пашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»