ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՄԱՅԻՍԻ). Բա­խում­ներ Երև­ա­նում խորհր... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կսահմանվի պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հիմ­նա­կան ուղեր­ձը՝ կորց­րած տե­սա­կի ու մարդ­կա­յին ար­ժեք... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Քա­նի՞ դպրոց գա­զա­մա­տա­կա­րա­րում, ջրա­մա­տա­կա­րա­րում ու... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Տնտե­սա­կան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը ձա­խող­վել է. ան­կում, ա... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 27.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հայկ Մարտիրոսյանը նշանակվել է նախագահի խորհրդական 2020-ի ընթացքում սպանության, անձի անհայտ կորելու դեպքով քրգործերի 97,3%-ը բացահայտվել է Ոստիկանությունը շարունակում է արդյունավետ վերահսկողությունը. նոր տվյալներ (տեսանյութ) Եղանակը՝ Հայաստանում Գեղարքունիքում կորոնավիրուսի 49 նոր դեպք է գրանցվել Նախագահը պետական բարձր պարգևներ է հանձնել դատական, պաշտպանության ոլորտի ներկայացուցիչներին Սննդի, հիգիենայի պարագաների և այլ անհրաժեշտ իրեր փաթեթներ՝ 900 ընտանիքների Արտոնյալ վարկեր՝ «զրոյից» բիզնես սկսողների համար. հաստատվեց հակաճգնաժամային 19-րդ միջոցառումը Պարո´ն աննախադեպ, թե «դուխ» ունես՝ հանրաքվեն մի չեղարկիր․ Շարմազանով ԵԱՏՀ խորհրդի նիստի ընթացքում մանրամասն քննարկվել են ԵՏՄ ներքին շուկայում առկա խոչընդոտները Համայնքների ավագանիներում ոչ արդյունավետ որոշումներ են կայացվում․ դեպքեր կան, որ ղեկավարն իր համայնքի բյուջեից իրեն մեքենա է գնել․ Հ․ Դանիելյանը՝ ԸՕ-ում փոփոխությունների նախագծի մասին (տեսանյութ) Ալիևին կիրթ և կառուցողական համարող Փաշինյանին ՄԻԵԴ-ի որոշումը կարծես այնքան էլ չի ոգևորվել․ Ղազինյան Գույքային հարկը կաճի 4 անգամ. կառավարությունը հավանություն տվեց նախագծին Տգիտությո՞ւն, թե՞ միտումնավոր կազմակերված ապակայունացնող քայլ Ոստիկանությունը հայտարարություն է տարածել ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՄԱՅԻՍԻ). Բա­խում­ներ Երև­ա­նում խորհր­դա­յին զին­վոր­նե­րի և ազա­տա­մար­տիկ­նե­րի մի­ջև Ինչ պատժամիջոցներ են կիրառվել պարետի սահմանած կանոնները խախտած տնտեսվարողների և վարորդների նկատմամբ (տեսանյութ) Չ՛ի կարելի թույլ տալ, որ ուղեղային կենտրոնը սնանկանա ու փակվի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ պաշտոնապես հայտարարում է

«Էս հին ու նոր օրեր, էս մամ­ռոտ օրեր...»

Ուսուցիչը՝ Երևանից, գյուղը՝ սահմանամերձ... Սահմանամերձը որն է, քիչ է մնում թշնամու դիրքի շարժն առանց հեռադիտակի տեսնես: Եվ նույնիսկ չորրորդ դասարանի աշակերտները ուսուցչին սովորեցնում էին, թե ամեն մի վզզոցն ու շվվոցը ինչ զինատեսակինն է, ու թե, ասենք, «Գրադը» որտեղ խփեց: 

Աչքներում ո՛չ վախ կար, ո՛չ տագնապ, անասելի զայրույթ կար միայն ու ափսոսանք՝ «էս անտերը հանդարտվի, գոնե կարտոլը հասցնենք հավաքենք»: Նպատակ կար, ձգտում կար, ամեն ինչ կար, բայց վախ չկար: Եվ նորից, ամեն մի կրակոցի, ամեն մի գնդակոծության, ամեն զոհվածի ու վիրավորի հետ ուղեղումս պտտվում էր գալ շոյանական տողը. «Էս հին ու նոր օրեր, էս մամռոտ օրեր...»:

Մեր ծնողները, մեր տատիկ-պապիկները մեզ զգաստացնելու, մեզ մի քիչ կարգի հրավիրելու համար, «հայրեր-որդիներ»-ի հավերժական «կռվի» շրջանակներում հիշեցնում էին, որ իրենք պատերազմ են տեսել, որ սով են տեսել, որ... ախր, մենք ինչ գիտենք՝ պատերազմն ու սովն ինչ են, դժվար կյանքն ինչ է: Հիշեցնում էին և... փափագում, որ հանկարծ երբեք չտեսնենք, որ հանկարծ երբեք չիմանանք: 

Թեկուզ մի քիչ էլ այնպիսին չլինեինք, ինչպես իրենք էին ցանկանում մեզ տեսնել, ոչինչ, բայց հետներս կռիվ տալով՝ Աստված էին կանչում, որ հանկարծ պատերազմ, սով, արհավիրք չտեսնենք, չտեսնենք ու չիմանանք այն ամենը, ինչ իրենք են տեսել: «Հին օրհնության» պես: Ուզում էին, որ երբեք չասենք, թե «ձեզ տանջող ցավը մե՛զ էլ է պատել»...

Եվ 88-ի ավերիչ արհավիրքից հետո, Արցախյան պատերազմի տարիներին անընդհատ մտածում էի, թե տարիներ անց, երբ զավակներս արդեն հասկանալու, ընկալելու ունակ լինեն, մեծ լինեն, ես էլ երևի մի քիչ «երեսով կտամ»: 

Կասեմ՝ դուք անհոգ կյանքի եք սովոր, դուք ինչ գիտեք՝ ինչ է պատերազմը, ինչ է երկրաշարժը, ինչ է ընկեր ու հարազատ կորցնելը, ինչ է ամեն օր մի երիտասարդի, մի օջախի սյան կորստի մասին լսելը, ինչ է ոտքով աշխատանքի գնալը, օրը երկու ժամ լույս ունենալը, առավոտյան կիսամթնին ցրտի ու քամու տակ ժամերով հացի հերթ կանգնելը, յուրաքանչյուրիս 400 գրամ՝ ընթացքում հիշելով ու անձրևի ամեն կաթիլի, ձյան ամեն փաթիլի, ոսկորներդ սառեցնող քամու հետ քիչ-քիչ հասկանալով, թե տատդ ինչու էր հանկարծ գետնին ընկած հացը համբուրում ու դնում մի բարձր տեղ...

 Երբ հանկարծ չստացած քննության, նույն շորը երրորդ անգամ հագնելու կամ մեկ այլ չնչին նեղության պատճառով հուսահատված կլինեն, կասեմ՝ մենք ապրում էինք հոգեմաշ ապրումների, հոգեհան տողերի մեջ, ինչպես՝ «բարևներս կամաց-կամաց պակասում են», բայց երբեք, լսո՞ւմ եք, երբեք չենք հուսալքվել, մենք հավատում էինք, որ այդ ամենը հաղթահարելու ենք անպայման, որ գալու է այն օրը, երբ... երբ իրենց «երեսով ենք տալու» այդ ամենը: Կասեմ ու ինքս էլ կփափագեմ, որ մի քիչ «երեսառած» թող լինեն, մի քիչ «ուրիշ» թող լինեն, թեկուզ մի քիչ էլ այնպիսին չլինեն, ինչպես մենք էինք ցանկանում իրենց տեսնել, ոչինչ, բայց թող հանկարծ պատերազմ, սով, արհավիրք չտեսնեն, չտեսնեն ու չիմանան այն ամենը, ինչ մենք ենք տեսել: «Հին օրհնության» պես:

Գուցե և ասել եմ, սակայն մասամբ... Մեր երեխաները, այսօրվա երիտասարդները այդպես էլ չազատվեցին պատերազմի բեռից, հա, կենսակերպը գուցե անհամեմատ լավն է, բայց պատերազմի շունչը, պատերազմի բեռը, ընկերոջ, հարազատի կորստյան ցավը ուղեկից եղավ և է՛ նաև նրանց...

Երեկ պատուհանից նայում էի կիսադատարկ փողոցներին, ոստիկաններին, առավոտյան աշխատանքի էի ճանապարհում դստերս... Տխուր էր: Ու հանկարծ մի ծանր, ծանրագույն մի միտք շանթահարեց ուղեղս. նրանք էլ մի օր իրենց զավակների «երեսով են տալու», որ իրենք անընդմեջ կիսապատերազմի մեջ են եղել, որ սահման են պահել, ամեն բանակ գնացող դասընկերոջ, կուրսընկերոջ, եղբոր, բարեկամի հետ անհանգիստ երկու տարի են անցկացրել, որ իրենք կորոնավիրուս են հաղթել: 

Հա, հենց հաղթել, հա, հենց այսօր՝ այս կիսադատարկության, այս մեկուսացման, այս սահմանափակումների ժամանակ եմ ասում՝ հաղթել: Մեր զավակներն էլ «հայրուորդիների» կռիվ են տալու (մենք էլ՝ նրանց հետ ու նրանց զավակների հետ) ու էլի փափագելու են այն, ինչ փափագել են մեր տատիկ-պապիկները, մեր ծնողները, հենց մենք: «Հին օրհնության» պես:

Ծա՞նր է: Իհարկե, ծանր է: Գիտեմ՝ շատերս արդեն սկսելու ենք կարոտել սրճարանի մի բաժակ սուրճը, զբոսանքը, գեղեցկության սրահը, այնքան «հոգնեցրած» դպրոց, բուհ ու աշխատանքի գնալը, ձեռքով միմյանց ջերմ բարևելը, նույնիսկ... ամենադաժան խցանումները: Այն ամենը, ինչ մի քանի օր առաջ մեր սովորական առօրյան էր: 

Ավելի կամ պակաս ծանր օրեր քիչ չեն եղել, հաղթահարել ենք: Սա էլ է ժամանակավոր: Սա էլ ենք հաղթահարելու, հուսանք՝ հնարավորինս արագ ու անկորուստ: Բայց գուցե այս ամենը թույլ տա գնահատել այն ամենն, ինչ ունենք, նույնիսկ առօրյա կյանքում չնչին թվացող բաները, ամենակարևորը՝ գնահատել միմյանց, մի քիչ ավելի բարի լինել, մի քիչ ավելի հանդուրժող, գուցե կարողանանք մաքրել, ախտահանել առաջին հերթին մեր ներսը, ու էլի, ու էլի՝ արժևորենք այն ամենն, ինչ ունենք...

«Էս հին ու նոր օրեր, էս մամռոտ օրեր... անկռիվ ու անփորձանք ապրինք»...

ԱՐՏԱԿ ՃԱՂԱՐՅԱՆ

website by Sargssyan