Չինաստանի Յունան նահանգում գրանցվել է հանթավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքը։ Այս մասին Twitter-ի էջում հայտնել է Global Times-ը։
Հաղորդվում է, որ Յունան նահանգի բնակիչը մահացել է հասարակական տրանսպորտում, որը ուղևորվում էր Շանդուն։ Բժիշկները ստուգել են նույն ավտոբուսում գտնվող բոլոր ուղևորներին։
Առայժմ այլ վարակվածների մասին տեղեկություններ չկան։
«Սա հանթավիրուսից մահվան առաջին արձանագրված դեպքն է», - ասված է հաղորդագրության մեջ:
Հանթավիրուսի ախտանշանները նման են բազմաթիվ շնչառական հիվանդությունների ախտանշաններին՝ գլխացավ, թուլություն, հազ, մարսողական խնդիրներ, փսխում: Հանթավիրուսի դեմ որևէ բուժում կամ պատվաստանյութ դեռևս գոյություն չունի: Օրթոհանթավիրուսը կամ հանթավիրուսը տարածվում է հիմնականում կրծողների միջոցով։
Բազմաթիվ բժիշկներ չինացու մահվան մասին լուրից հետո շտապել են հանրությանը հավաստիացնել, որ խոսքը «երկրորդ կորոնավիրուսի» մասին չէ։
Փորձագետները հասարակությանը հավաստիացրել են, որ սա նոր վիրուս չէ, և ենթադրվում է, որ այն, ի տարբերություն Covid-19-ի, մարդուց մարդ է փոխանցվում միայն հազվադեպ դեպքերում։