Ոստիկանները սուբուտեքսի իրացման դեպք են բացահայտել․ մեկ անձ կալանավորվել է (տեսանյութ)
ՎԻԴԵՈՄարտի 13-ին, ժամը 11:00-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները Կոմիտասի պողոտայից, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման էին ենթարկել նույն պողոտայի 43-ամյա մի բնակչի:
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էև «B 8» գրառմամբ 4 դեղահաբ: Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը սուբուտեքս է, պահում էր իր օգտագործման համար:
Օրեր անց իրավապահները տեղեկություններ են ստացել, որ բերման ենթարկված տղամարդուն սուբուտեքսի մեկ հաբը` 30.000 դրամով վաճառել է Բաղրամյան պողոտայի 37-ամյա մի բնակիչ: Այս մասին այսօր տեղեկացրել է ՀՀ ոստիկանությունը:
Ձեռք բերված տվյալների իսկությունը ստուգելուց հետո մարտի 20-ին կասկածվողը բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին:
Թմրանյութի իրացման կասկածանքով բերման ենթարկված տղամարդը կալանավորվել է: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: