Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դր... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում կորոնավիրուսից մահացած 59-ամյա տղամարդը չի ունեց... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Արցախում կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր չեն հայտնաբերվել... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Օգոստոսի 9-ը Գրքասերների համաշխարհային օրն է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 10.Օգոստոս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Ադրբեջանում կորոնավիրուսից մի տղամարդ է մահացել

 

Ադրբեջանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 6 նոր դեպք է հայտնաբերվել, հաղորդում է contact.az-ը՝  վկայակոչելով երկրի նախարարների կաբինետին առընթեր օպերատիվ շտաբին:

 

Ընդ որում, ինչպես նշվում է շտաբի հայտարարության մեջ, վարակվածներից մեկը` Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, հիվանդանոց է գնացել ջերմության եւ  շնչառության հետ կապված դժվարութունների գանգատով: Հիվանդը, ով տառապում էր նաեւ շաքարային դիաբետով եւ սրտի իշեմիկ հիվանդությամբ, COVID-19-ի թեստ է անցել, որի արդյունքները դրական են եղել: Չնայած բժիշկների ջանքերին` հիվանդի վիճակը վատթարացել էր, եւ նա մահացել էր հիվանդանոց տեղափոխվելու նույն օրը: Հիվանդի ընտանիքի անդամները եւ այլ անձինք, որոնց հետ նա շփվել է, կարանտինացված են:

 

 

Այժմ Ադրբեջանի հատուկ ռեժիմի հիվանդանոցներում գտնվում է կորոնավիրուսով վարակված 81 մարդ: Նրանցից 3-ը ծանր վիճակում են, 5-ը` միջին ծանրության, մնացածի վիճակը կայուն է: Նրանց բուժման միջոցառումները շարունակվում են:

 

Հիշեցնենք, որ մարտի 12-ին Ադրբեջանում կորոնավիրուսից մի կին էր մահացեկ: Միեւնույն ժամանակ, 10 մարդ արդեն առողջացել է հիվանդությունից:

Past.am

website by Sargssyan