Երևան, 20.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Քա­ղա­քա­գետ. «Իշ­խա­նու­թյուն­ները պետք է ավե­լի զուսպ լի­նեն, ըմբռ­նու­մով մո­տե­նան հա­սա­րա­կու­թյան պա­հանջ­նե­րին ու լսեն ընդ­դի­մու­թյա­նը»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Ինչպես առհասարակ, այնպես էլ արտակարգ դրությունների դեպքում իշխանության պատասխանատվությունն ավելի մեծ է, որովհետև իշխանությունն ինքն է որոշում ֆորսմաժորային իրավիճակներում ինչ քայլեր պետք է կատարի: Չեմ կարծում, որ հասարակությունը կընդդիմանա և կխոչընդոտի իշխանության կարևոր որոշումների կայացմանը: Այս կարծիքին է քաղաքագետ Գագիկ Համբարյանը, որը, գնահատելով իրավիճակը, «Փաստի» հետ զրույցում նշեց, որ Հայաստանի պարագայում այլ պատկեր տեսանք:

«Տեսանք իշխանությունների անպատասխանատու վերաբերմունքը: Երբ կորոնավիրուսը տարածվում էր աշխարհում, մեզ մոտ իշխանությունների մակարդակով հայտարարվում էր, թե այն հեռու է Հայաստանից և մեզ բացարձակ չի վերաբերում: Եթե ՀՀ իշխանությունները ժամանակին և օպերատիվ գործեին, մենք կունենայինք այն իրավիճակը, որն այսօր Վրաստանում է: 

Հիմա մենք հայտնվել ենք ֆորսմաժորային իրավիճակում, ու, ցավոք, որքան նկատում եմ, Ն. Փաշինյանն ու իր ղեկավարած կառավարությունն այնքան էլ շատ չեն հասկանում հարցի լրջությունը: Ես դա հասկացա մասնավորապես նախօրեին տեղի ունեցած ԱԺ քննարկումներից: Կրկին հարցի լրջության գիտակցումը չկա: 

Ավելին՝ Ն. Փաշինյանն ուղիղ եթեր է մտնում և կիսվում շատ լավ թվերով այն դեպքում, երբ համաշխարհային բանկն ու միջազգային արժույթի հիմնադրամն արդեն բացահայտ նշել են համավարակից բխող հետևանքների մասին: Սա նման է խրախճանքի՝ ժանտախտի ժամանակ»,-ասաց քաղաքագետը՝ նշելով, որ մի իրականության մեջ մարդիկ օրվա հացի խնդիր ունեն, մյուսում վարչապետն ուրախանում է միջազգային տարբեր վարկանիշներում Հայաստանի ունեցած ձեռքբերումներով:

«Չկա այն գիտակցումը, որ այդ ամենն արդեն անցյալ է: Իսկ իրականում մենք արդեն շատ խնդիրներ ունենք: Օրինակ՝ այս շրջանում մեր 200-250 հազար քաղաքացիներ հիմնականում մեկնում էին Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի, բայց չեն մեկնել, չեն լինի նաև այն տրանֆերտները, որոնք սովորաբար ուղարկում էին: Բացի այդ, մենք Հայաստանում հազարավոր օրավարձով աշխատողներ ունենք: 

Բայց այս իրողությունը Ն. Փաշինյանը չի հասկանում ու ԱԺ-ում հայտարարում է, թե ՀՀ-ում նման հասկացություն չկա: Այո, կարող է նման դրույթ օրենքով ամրագրված չէ, բայց չէ՞ որ բոլորս գիտենք, որ տարբեր բնագավառներում տասնյակ հազարավոր մարդիկ օրավարձով են աշխատում: 

Չէ՞ որ գոյություն ունեն չգրված օրենքներ ու բարոյական նորմեր: Բայց ոչ, հղում տալով օրենսդրական դաշտին՝ հայտարարում է, թե նման մարդիկ չկան և նման խնդիր չունենք: Նույն հռետորաբանությամբ ժամանակին ասում էր՝ «կորոնավիրուսն ում շունն է, որ մեզ կպնի», բայց եկավ ու կպավ»,-ասաց քաղաքագետը՝ նշելով, որ եթե առաջիկայում նույն օրավարձով աշխատողների դժգոհության ալիքը բարձրանա, ստիպված կլինեն առնչվել իրականության հետ: 

«Խնդիրն այն է, որ Ն. Փաշինյանը երկու տարվա մեջ ամբողջովին իրականությունից կտրվել է: Կամ՝ ԱԺ-ի ամբիոնից մարդկանց վրա բացահայտ հարձակում է գործում, ասում՝ վաճառեք ձեր ընկերների ունեցվածքը, բաժանեք ժողովրդին: Ես չեմ հասկանում՝ սա պետական այրի, երկրի վարչապետի բառապաշար կամ մտածելակե՞րպ է: 

Տեսե՛ք, թե ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի ղեկավարներն ինչ քաղաքականություն են վարում, ինչ են անում սոցիալական տարբեր խավերի խնդիրները լուծելու համար: Շատ երկրներում իշխանություններն իրենց հնարավորության սահմաններում հասարակության լայն շերտերին աջակցություն են ցուցաբերում: 

Այո, ՀՀ-ն չի կարող համեմատվել նման երկրների հետ, բայց Ն. Փաշինյանը թող չմոռանա, որ ընդամենն ամիսներ առաջ Վանաձորում տեղի ունեցած իր մամլո ասուլիսի ժամանակ ասաց՝ մենք գումարի հետ խնդիր չունենք: 

Եվ այս դեպքում օրվա հացի փողը աշխատել չկարողացող մարդկանց սոցիալական վիճակն ինչպե՞ս պետք է կարգավորվի: Հնարավոր տնտեսական հետընթացի պայմաններում մարդկանց կողքին կանգնելու փոխարեն հաթաթաներ է տալիս, դիմում դեմագոգիայի:

Այո, ես հասկանում եմ՝ իշխանություններն էլ իրենց հերթին պետք է հավասարություն ապահովեն, բայց տեսնում ենք, որ մի քանի փաթեթ են ներկայացնում, որոնք հասարակության լայն շերտերին շատ քիչ կվերաբերեն»,-ընդգծեց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ Հայաստանում ապրողների քանակն այնպիսին է, որ դժվար չէ մի քանի օրվա ընթացքում նրանց գործունեության վերաբերյալ տեղեկատվություն հավաքել:

Անդրադառնալով քաղաքական ուժերի փոխըմբռնման ու առկա քննարկումների մակարդակին՝ Գագիկ Համբարյանը նկատեց.

«Այդ մակարդակը բացակայում է ոչ միայն Ն. Փաշինյանի, այլև իր ղեկավարած թիմի ներկայացուցիչների մոտ: Երբ ինչ-որ ընդդիմադիր փորձում է քննադատել իշխանություններին, նրանք բացահայտ հարձակում են գործում այդ անձի վրա: Սա իրենց քաղաքական կուլտուրայի և հանդուրժողականության ցուցիչն է: 

Ժամանակին Ն. Փաշինյանն ԱԺ ամբիոնից ամենավերջին վիրավորանքներն էր հասցնում նախորդ իշխանություններին՝ շատ դեպքերում բացահայտ հանցագործությունների մեջ մեղադրելով նրանց: Բայց հիմա այդ ներկայացուցիչներից ոմանք դարձել են օրինապաշտ քաղաքական գործիչներ ու գործարարներ, իսկ Ն. Փաշինյանն, իր բառապաշարի համաձայն, իրեն քննադատողներին ուղղակիորեն «պատեպատ» է ծեփում: Սա քաղաքական կուլտուրայի բացակայության վառ օրինակ է»:

Գագիկ Համբարյանը նշեց, որ դեռ վաղ է խոսել հակաճգնաժամային կառավարման արդյունքների մասին:

«Իշխանություններն այսօր, ամեն դեպքում, փորձում են հակաճգնաժամային կառավարման որոշակի ձևեր ներդնել Հայաստանում, հուսամ՝ կստացվի, թեպետ մինչ այս դիլետանտություն ու դանդաղկոտություն ցուցաբերվեց, արագ չգործեցին, ինչի արդյունքն այն է, ինչ այսօր ունենք»,-ասաց նա՝ ընդգծելով, որ զավեշտալի է նաև կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակը ՀՀ տնտեսության համար որպես հնարավորություն դիտարկելը:

«Իրականում ծրագիր անգամ չեն կարող ներկայացնել, որովհետև ճգնաժամը նոր է սկսվում: Պարզապես գործող իշխանությունները պետք է ավելի զուսպ լինեն, ըմբռնումով մոտենան հասարակության պահանջներին ու լսեն նաև ընդդիմությանը: 

Այն իրավիճակը, որում նաև մեր երկիրն է հայտնվել, միայն գործող իշխանությունների խնդիրը չէ: Եվ այս պարագայում ընդդիմությանը ոչ թե հաթաթաներով, ագրեսիվ հռետորաբանությամբ ու պահվածքով պետք է արձագանքել և փորձել փակել ընդդիմության բերանը, այլ ըմբռնել ու լսել նաև նրանց: 

Գոնե պետք է լսել, տեսնել նրանց ծրագրերը ու նոր կտրուկ արձագանքել: Բայց հիմա այնպիսի տպավորություն է, որ իշխանությունը, ի դեմս Ն. Փաշինյանի, հակաճգնաժամային ծրագրի որևէ դիտարկում ընդդիմության հետ քննարկելու ցանկություն չունի»,-շեշտեց քաղաքագետը՝ հավելելով, որ հարցերը չքննարկելը, դրանք անտեսելն ու ցույց տալը, թե նման խնդիրներ չկան, իրականում ջայլամային քաղաքականություն է:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Եվրոպայում խոշորագույն արևային էլեկտրակայանը կառուցելու են ԺիրոնդայումԱլիևի հայտարությունը Ռայիսի հետ տեղի ունեցածի վերաբերյալ Իրանի նախագահի մահը ծանր հետևանքներ կունենա տարածաշրջանի համար Իրանում համազգային սուգ է հայտարարվել Վարչախումբը փորձում է ականապատել ընդդիմադիր շարժումը Կիրանցի մուտքը փակվում էՍահմանազատման սյուները տեղադրվել են Կիրանցի բնակիչ Մհերի այգում, երբ բոլորը քնած են եղել Ամիօ բանկը ԿՍՊ ծրագրի շրջանակներում ստորագրել է հուշագիր ԿԳՄՍ նախարարության հետ Բաքվում սարսափում են, որ ուղղաթիռի վթարը կարող են կապել իսրայելական դիվերսիոն միջամտության հետ. իրանագետը մանրամասնում է Գազ չի լինի մայիսի 21-ին և 22-ին Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank Սերգեյ Լավրովը ցավակցել է Իրանին «ՀայաՔվեի» անդամներն ուղեկցում են Սրբազան հորըԿասկադյորական վթար՝ Զովունիում. «Hyundai»-ը բախվել է «Mercedes»-ին, «Jeep»-ին, փլուզել տան քարե պարիսպը. վիրավnր կա Էբրահիմ Ռաիսիի կենսագրությունը Աբովյանում մարզադաշտի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու այրված դի Ինչպես են տեղափոխում կnրծանված իրանական ուղղաթիռի ուղևորների մար մինները, որոնք ուղարկվել են Թավրիզ (տեսանյութ) Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ ավտոշարասյունը Երևանից շարժվել է ԿիրանցԳլխատվեց Իրանը. փորձագետներ ուղղաթիռի կործանումը ահաբեկչություն են որակել «Ֆասթ Շիֆթ»-ը քննարկում է կազմակերպել ֆինանսական գրագիտության թեմայովԱրդարադատության նախարարությունն ի դեմս գործող վարչախմբի փորձում է խափանել «Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումը Կիսելով վիշտը՝ մաղթում ենք ուժ այս մռայլ ժամանակներում․ Արարատ Միրզոյանը ցավակցել է Իրանում նախագահական ուղղաթիռի կnրծանման կապակցությամբ Իրանի նախագահի վերջին կադրերը՝ ուղղաթիռի՝ կործանումից մեկ ժամ առաջ (տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները մայիսի 20-ին Ռուսաստանը 2 ինքնաթիռ և 50 փրկարար է ուղարկում Իրան ՀՀ ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Կատար Թեհրանի ֆոնդային բորսան դադարեցրել է աշխատանքը Իրանի նախագահի լիազորությունները 2 ամսով կփոխանցվեն Ռաիսիի առաջին տեղակալին Հրապարակվել է Իրանում կործանված ուղղաթիռի ուղևորների նախնական ցուցակը․ նոր լուսանկարներ Զորակցում եմ Իրանի կառավարությանը և ժողովրդին. Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և ուղղաթիռի մյուս բոլոր ուղևորները զոհվել են Թեհրանում չեն բացառում, որ տեղի ունեցածը Բաքվի միջոցով գործող Իսրայելի ձեռքի գործն է․ Աբբաս ՋումաԹուրքիան Իրան է ուղարկել ավելի քան 30 լեռնագնացից բաղկացած որոնողափրկարարական թիմՀրազդանի կիրճում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում, հրդեհ է բռնկվելԻՀՊԿ հրամանատարը գնացել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման վայրԱյսօր տեղի ունեցավ 88 սուպերմարկետների ցանցի 6֊րդ մասնաճյուղի բացումը ք. Երևան, Նոր Նորք Ջուղայի 2 հասցեումՀուսով եմ՝ որքան հնարավոր է շուտ լավ լուր կստանամ պարոն Ռաիսիից․ ԷրդողանԽոյ, Աղեղնավոր և Առյուծ. ինչո՞ւ մայիսի վերջը ձեզ երջանկություն և հաջողություն կբերիՄի շարք հասցեներում մինչև երկար ժամանակ գազ չի լինիՌուսաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել անհետացած ուղղաթիռի որոնման և միջադեպի պատճառների հետաքննության համար. ԶախարովաՀնդկաստանը աղոթում է Ռաիսիի բարօրության համար. վարչապետ ՄոդիՆշված հասցեներում լույս չի լինելուԲախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներԻրանը հայտնել է, որ կապ է հաստատվել նախագահի ուղղաթիռի երկու ուղեւորների հետ․ IRNAՈւր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողըԲաքվում քննարկում են Երևանի խանությունը. իրենց աչքով լրիվ շարքից դուրս եկած պետություն է Հայաստանը. ՍրբազանՑնցված ենք Իրանից եկող լուրերով. Հայաստանը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն. ԱԳՆ«Մանչեսթեր Սիթին» հաղթեց եւ պաշտպանեց տիտղոսը, «Արսենալը» երկրորդն է Իրանի նախագահը նախատեսում էր կիրակի այցելել Հայաստան․ ՏԱՍՍ