Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ին­չո՞ւ է Փա­շի­նյա­նը պար­բե­րա­բար դուրս գա­լիս ափե­րից.

АНАЛИТИКА

Ստեղծված ճգնաժամային իրավիճակը առանձնահատուկ մոտեցում է պահանջում։ Եվ քանի որ արտակարգ դրության արդյունքում ի հայտ են եկել նաև մի շարք տնտեսական և ֆինանսական պրոբլեմներ, ապա իշխանությունների խնդիրն է լինելու դրանք լուծելը և հաղթահարելը։ Ընդ որում, այս հարցում կառավարությունը պետք է գործի արագ և ժամանակ չկորցնի, որպեսզի երկրում սոցիալ-տնտեսական վիճակի կտրուկ վատացում տեղի չունենա։

Եվ պատահական չէ, որ իշխանություններն այս օրերին անընդհատ խոսում են հանրության տարբեր հատվածներին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության մասին, սակայն նրանք ոչ բոլոր խնդիրներին են անդրադառնում, որ այսօր հուզում է հանրությանը։ Իսկ այդպիսի խնդիրների բարձրաձայնումը տեղի է ունենում ընդդիմության միջոցով։

Եվ այսօր հանրությանն ամենաշատ հուզող թեմաներից մեկն էլ վարկային և հարկային պարտավորությունների կատարման հարցն է, որի վերաբերյալ էլ խորհրդարանում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարցեր ուղղվեցին վարչապետին, բայց, ի զարմանս բոլորիս, վարչապետ Փաշինյանը դուրս եկավ հունից՝ խոսելով անընդունելի բառապաշարով և անպատասխանատու հայտարարություններ անելով։

Վերջինս փոխանակ բացատրեր ստեղծված իրավիճակը և հիմնավորեր, թե հանրության որ հատվածները կարող են օգտվել արտոնություններից և վարկային արձակուրդից և այլն, «մուննաթ» է գալիս պատգամավորների վրա։ Եվ իրավիճակն այնպես է ներկայացնում, որ իբր ընդդիմությունը փորձում է ցույց տալ, թե իշխանությունը ցանկություն չունի օգնել քաղաքացիներին։

Վարչապետի պաշտոնն ընդհանրապես, իսկ ճգնաժամային իրավիճակում՝ առավել ևս, շատ պատասխանատու կեցվածք է ենթադրում, սակայն Փաշինյանի հայտարարությունները անպատասխանատու և պոպուլիստական մոտեցման մասին են վկայում։ Ի՞նչ է նշանակում հայտարարել, թե «եկեք օրենսդրական նախաձեռնություն արեք, բոլոր ՀՀ քաղաքացիներին 10 հազար դոլար բաժանել՝ այդ թվում՝ ոմանց ունեցվածքը բռնագրավելու միջոցով։ Եվ առաջին հերթին դրա համար քաղաքական գործիչների ունեցվածքը բռնագրավել»։

Վարչապետը չի պատկերացնում, որ ԱԺ ամբիոնից չի կարելի նման հայտարարություններ անել, քանի որ Հայաստանում պետք է օրենքով պաշտպանված լինի ցանկացած քաղաքացու սեփականությունը, և առանց իրավական հիմքերի խոսել այդ մասին ուղղակի անընդունելի է։ Ու սրանից հետո էլ Փաշինյանը խոսում է իրավական պետություն կառուցելու մասին։

Ընդհանրապես, ինչո՞ւ է երկրի վարչապետը ծանր տանում ցանկացած քննադատություն և հարցադրում։ Եթե երկրի ղեկավարը ցանկացած քննադատությունից պետք է էմոցիաների ազդեցության տակ դուրս գա ինքնատիրապետումից, ապա այսպիսի իրավիճակները իրենց բացասական կնիքը կթողնեն ոչ միայն վերջինիս քաղաքական գործունեության և վարկանիշի վրա, այլև վատ կանդրադառնան նաև պետության իմիջի վրա։

Չէ՞ որ այդ նիստերին հետևում են ոչ միայն Հայաստանի քաղաքացիները, այլև մեր արտասահմանյան գործընկեր երկրները և ոչ միայն։ Ըստ ամենայնի, հասկանալի է, որ Փաշինյանը փորձում է հանրությանը ցույց տալ, թե իրենցից շատ ոչ ոք քաղաքացիների մասին չի մտածում, սակայն դա պետք է լինի իրական աշխատանք կատարելու միջոցով, այլ ոչ թե ընդդիմության ներկայացուցիչների վրա ցեխ շպրտելու։

Ընդդիմության և մամուլի ցանկացած քննադատության ու հարցադրման պետք է վերաբերվել համբերատարությամբ և փորձել ներկայացնել, թե այդ ուղղությամբ ինչ քայլեր են արվում և այլն։ 

Սակայն դրա փոխարեն իշխանությունը նորից անհանդուրժողականություն և մեծամտություն է դրսևորում՝ ելնելով այն մոտեցումից, որ, միևնույն է, իրենք են լեգիտիմ իշխանությունը, որը կարողացել է հավաքել ժողովրդի մեծամասնության քվեն, իսկ իրենց որոշումներն ուղղակի քննադատության ենթակա չեն։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ