Ереван, 05.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Ցան­կա­ցած ճգնա­ժամ իր մեջ պա­րու­նա­կում է նաև հնա­րա­վո­րու­թյուն­ներ»

ИНТЕРВЬЮ

Արդեն մի քանի օր է, ինչ արտակարգ դրության պայմաններում մեր երկրում իրականացվում է հեռավար կրթություն: Արդյո՞ք մեր կրթական համակարգը, մասնավորապես դասավանդողները և սովորողները պատրաստ էին հեռավար ուսուցմանը, հատկապես դրան կտրուկ անցմանը: 

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը նշում է՝ իհարկե, համակարգը պատրաստ չէր դրան: «Աշխարհում հեռավար կրթությունն ինչ-որ պահի բում ապրեց, հետո առանձնապես մեծ տարածում չստացավ: Խոսքն այս պարագայում, իհարկե, վերաբերում է դպրոցական կրթությանը, որովհետև համալսարանական մակարդակում շատ դեպքերում հաջողություններ կան: Դա կրթություն ստանալու հարմար ձև է: 

Բայց դպրոցական համակարգում հեռավար կրթությունը մի տեսակ չինստիտուցիոնալացվեց և մեծ տարածում չստացավ, և այդ իմաստով թե՛ Հայաստանը, թե՛ աշխարհի շատ երկրներ պատրաստ չէին հեռավար ուսուցմանը: Հիմա դա տարբեր ձևերով դրսևորվում է այս օրերին: 

Օրինակ՝ այն երկրներում, որտեղ աղքատությունը մեծ չէ, ընտանիքներն ապահովված են համակարգչով, ինտերնետ կապով, այսպես կոչված, IT ենթակառուցվածքներ ունեցող երկրներում իրենց համար շատ ավելի հեշտ է այս անցումն իրականացնել, բայց Հայաստանի նման երկրներում խնդիրները շատ են: Աշակերտների զգալի մասը չունի այդ հնարավորությունը: 

Ավելին՝ այսօր ունենք ուսուցիչներ, որոնք չունեն համակարգիչ, սմարթֆոն, այսինքն՝ նրանց պարագայում ևս ենթակառուցվածքի խնդիր կա»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Խաչատրյանը:

Նա ընդգծում է՝ այստեղ շատ բարդ է հարցի բովանդակային կողմը: «Նույնիսկ եթե դասավանդողը կամ սովորողն ունի համակարգիչ և ինտերնետ, դա դեռ բավարար չէ ասելու համար, որ իրականացնում եք հեռավար կրթություն, որովհետև այստեղ պետք են բազմաթիվ հմտություններ: Եթե ուսուցիչն օնլայն հարթակով ամբողջ դասարանին հավաքեց մի տեղ և դասախոսություն կարդաց, դա դեռևս չի կարող համարվել արդյունավետ կրթություն:

 Կան բազմաթիվ հմտություններ, որոնք հընթացս շատ դժվար է զարգացնել, որովհետև ուսուցիչների համար դժվար է մի կողմից դասավանդել, մյուս կողմից ինչ-որ թվային գործիքների, հեռավար կրթության նրբություններին տիրապետել: 

Դրա համար այն, ինչ այժմ Հայաստանում տեղի է ունենում, հախուռն գործընթաց է. ով ինչ կարողանում է, ինչի տիրապետում և ինչպես հարմարեցնում է, այդ ձևով փորձում է դասն անցկացնել: Այդ իմաստով հիմա գործընթացներն անկառավարելի են, և կրթական պատկերը դարձել է շատ խայտաբղետ: 

Մի բևեռում ունենք երեխաներ, որոնք ոչ մի դասի չեն մասնակցում, դուրս են մղված պրոցեսներից, մյուս դեպքում՝ երեխաներ, որոնք սովորում են նույն տեմպով, ինչ առաջ: Հիմա կան նաև ծայրահեղ դրսևորումներ, երբ երեխաները, ծնողները շատ ավելի ծանրաբեռնված են, քան առաջ էր: Կան դժգոհություններ, որ երեխաներն ամբողջ օրը դաս են անում, չեն հասցնում, ամբողջ օրն էկրանի առջև են: Ստացվում է, որ կան ծայրահեղ խայտաբղետ դրսևորումներ, և չկա այս ամենի կարգավորումը»,-նշում է մեր զրուցակիցը:

Կրթության փորձագետը կարծիք է հայտնում, որ այս իրավիճակում լավ կլիներ, եթե առավելագույնս օգտագործվեր հեռուստատեսության և մասնավորապես Հանրայինի պոտենցիալը՝ որպես ամենահասանելի ռեսուրսի: «Հանրայինի միջոցով էկոնոմ ռեժիմով իրականացվեր միասնական կրթական գործընթաց: Գոնե նվազագույն ինչ-որ բաներ երեխաներին տրվեր, իսկ ուսուցիչներն էլ կողքից աջակցեին: Հիմա այս իմաստով շատ խայտաբղետ է նաև դասապրոցեսը, այսինքն՝ կան ուսուցիչներ, որոնք միայն դաս են բացատրում, կան ուսուցիչներ, որոնք նյութեր են ուղարկում աշակերտներին: Պարզ չէ, թե ինչպես է արվելու գնահատման համակարգը, կիսամյակային կամ թեմատիկ գրավորների հարցն ինչպես է լուծվելու»,-ընդգծում է Խաչատրյանը:

Նա հավելում է, սակայն, որ այս ամբողջ գործընթացում կա երկու դրական բան: 

«Մարդն ամենաշատը և ամենալավը սովորում է փորձառության միջոցով, երբ դու իրեն փորձության ես ենթարկում: Այս իրավիճակն իսկական փորձություն էր ուսուցիչների համար: Երբ մարդկանց ասում ես՝ եկեք, այս կամ այն բանը ձեզ սովորեցնենք, հաճախ լսում ես՝ դա ինձ պետք չէ կամ ժամանակ չունեմ, բայց երբ նա հայտնվում է կոնկրետ իրավիճակում, որտեղից պետք է ելք գտնի, ինչպես հիմա, երբ դպրոցը չի գործում և ուսուցիչը պետք է ելք գտնի դաս անելու, որոշում է տնտղել ու գտնել իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը, որ կարողանա դասը կազմակերպել և այդ ընթացքում բավական բան է սովորում:

 Չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ այս 10-12 օրվա ընթացքում մեր ուսուցիչները երևի թվային գրագիտության առումով շատ ավելի մեծ առաջընթաց ունեցան, քան նախորդ տարիներին: Կարևոր է, որ ուսուցիչները հընթացս սովորում են: 

Երկրորդ կարևոր հարցն այն է, որ այս իրավիճակից դուրս գալուց հետո նախարարության ձեռքին հայտնվում է, այսպես ասենք, քարտ բլանշ, հնարավորություն ուսուցիչների վերապատրաստումները նոր թափով զարգացնելու համար, որովհետև վստահ եմ, որ հիմա շատերն են ցանկանալու տիրապետել թվային գործիքներին, հեռավար ուսուցմանը և դրա նրբություններին: Ի վերջո, ցանկացած ճգնաժամ իր մեջ պարունակում է նաև հնարավորություններ, ուղղակի պետք է օգտվել դրանցից»,-եզրափակում է Սերոբ Խաչատրյանը:

Азербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак КарапетянСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США