Ереван, 05.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Իրա­վի­ճա­կն իրոք բարդ է, կա՛մ պետք է հի­մա օգ­նել բիզ­նե­սին, կա՛մ հե­տո աջակ­ցել գոր­ծա­զուրկ­նե­րին. eadaily.com

МЕЖДУНАРОДНОЕ

eadaily.com-ը «Կորոնավիրուսը եկել է Հայաստան. ինչպե՞ս բուժել «վարակված» տնտեսությունը» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի կառավարությունը ներկայացրել է նոր տեսակի կորոնավիրուսային պանդեմիայով (Covid-19) պայմանավորված տնտեսական ճգնաժամը հաղթահարելու միջոցառումների փաթեթ, որը, փորձագետների կարծիքով, դժվար թե կարողանա արագ լուծել այն լիկվիդայնության խնդիրը, որին ավելի ու ավելի է բախվում հանրապետության գործարար միջավայրը: Ներկայումս քչերն են փորձում կանխատեսել համաշխարհային տնտեսական ճգնաժամի մասշտաբները: 

Շատ երկրներ, ներառյալ գերտերությունները, փակվել են իրենց «տներում», փակել սահմանները և սահմանափակել տեղաշարժը իրենց տարածքներում: Հանկարծակի առաջացած «կորոնաճգնաժամը» գոնե առայժմ երկրներին ստիպել է հրաժարվել գլոբալիզացիայից և փոխադարձ տնտեսական ներթափանցումներից, չնայած մինչ վերջերս դա խոշոր բիզնեսի և անդրազգային կորպորացիաների բարօրության և եկամուտների աճի հիմքն էր հանդիսանում: 

Ծայրահեղ անորոշության ներկայիս իրավիճակում երկրները փորձում են բիզնեսին ու ֆինանսական հաստատություններին աջակցելու և սպառողական պահանջարկը բարձրացնելու համար մշակել հակաճգնաժամային միջոցառումներ:

 Որոշ պետություններ, հետևելով 2008 թվականի ճգնաժամի օրինակին, փորձում են վերակենդանացնել տնտեսության ամբողջական հատվածներ, իսկ որոշներն էլ առաջարկում են «հարկային արձակուրդներ»: 

Եվ բոլորն են ընդունում, որ իրավիճակը ծայրաստիճան անորոշ է, իսկ ընթացիկ ընդունված ցանկացած որոշում կարող է հետագայում վերանայվել: ԵԱՏՄ անդամ Հայաստանն արդեն ներկայացրել է հակաճգնաժամային միջոցառումների փաթեթ, քանի որ այդ երկրի տնտեսության ամբողջ հատվածներ են ենթարկվել հարձակման, իսկ ազգային արժույթը դանդաղորեն արժեզրկվում է: Նիկոլ Փաշինյանի կառավարության հակաճգնաժամային փաթեթն առաջարկում է երեք փոխկապակցված քայլ: 

Առաջինը տնտեսության լրացուցիչ լիկվիդայնության ապահովումն է՝ բանկային համակարգի միջոցով բիզնեսին 25 միլիարդ դրամ (մոտ 50 միլիոն դոլար) տրամադրելով: Երկրորդը նմանատիպ գումարի տրամադրումն է բնակչության սոցիալապես անապահով խավերին՝ որպես սոցիալական փաթեթ: Երրորդն այն է, որ Երևանը առաջին անգամ խոսում է երկիրը և տնտեսությունը «հետկորոնավիրուսային աշխարհին» նախապատրաստելու աշխատանքներ սկսելու անհրաժեշտության մասին: 

Ճիշտն ասած՝ անգամ Հայաստանի իշխանությունները դեռ վատ պատկերացում ունեն, թե ինչ է դա նշանակում: Այնուամենայնիվ, նրանք առաջարկում են այդ նպատակով առավելագույն գումար հատկացնել՝ 80 միլիարդ դրամ (մոտ 160 միլիոն դոլար): 

Ըստ Փաշինյանի, իրենք ստեղծված իրավիճակը ընդունում են որպես զրոյական կետ, որտեղից պետք է առաջ շարժվել: Հայաստանի ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը կարծում է, որ ներկայիս ճգնաժամի պայմաններում կառավարության գործողությունները պետք է լինեն «հակացիկլիկ», այսինքն՝ շատ երկար ժամանակ պահանջող վարկային գործիքը գործարկելու փոխարեն անհրաժեշտ է արագորեն օգտագործել հարկային գործիքը: 

Ըստ նրա, «ներկայիս ճգնաժամը զգալիորեն տարբերվում է 2008 թվականի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից, քանի որ առկա է առողջապահական ճգնաժամ, որը խարխլել է գրեթե ամբողջ տնտեսությունը, և այդ առումով վարկային գործիքներն արդյունավետ չեն լինի, քանի որ դրանք նախատեսված են այլ բնույթի խնդիրների լուծման համար»: 

Դատելով համաշխարհային ֆոնդային ինդեքսների փլուզման տեմպերից՝ այս ճգնաժամը, ըստ Հայաստանի ֆինանսների նախկին ղեկավարի, գերազանցել է բոլոր նախորդներին, քանի որ այն ժամանակ համաշխարհային շուկաների փլուզումը տեղի է ունեցել մեկուկես տարվա ընթացքում, հիմա այդ ամենը եղել է երկու-երեք ամսվա ընթացքում, հետևաբար, բիզնեսի աջակցությունը որոշելու համար հարկավոր է գործել երեքից չորս անգամ ավելի արագ, որպեսզի ինչ-որ կերպ մեղմվի տնտեսական ճգնաժամի փոթորիկի ալիքը: 

Հետևաբար, պետք է  օգտագործվի հարկային գործիքը, այլ ոչ թե վարկայինը, քանի որ վերջինը բիզնեսը կարող է լավագույն դեպքում օգտագործել երկու-երկուսուկես ամսվա ընթացքում: 

Ըստ Արամյանի պարզաբանման, դրա համար պարզապես ժամանակ չկա, և պետք է որքան հնարավոր է շուտ ապահովել բիզնեսի լիկվիդայնությունը՝ տրամադրելով «հարկային արձակուրդ»: Վարչապետի թիմը նման կարծիքի հետ համաձայն չէ: Փաշինյանը հայտարարել է, որ «հարկային արձակուրդ» չի լինելու, նման մեխանիզմը չի կարող արդյունավետ լինել»: 

Իսկ ֆինանսների նախկին նախարարը պնդում է, որ «դա շատ օպերատիվ գործիք է և անմիջապես դժվարությունների հանդիպած ոլորտներին տալիս է որոշակի լիկվիդայնություն, ավելին, ապրիլի սկզբին, որպես կանոն, հարկային բեռը բիզնեսի վրա զգալիորեն աճում է, և նման իրավիճակում վարկավորման բարդ ֆիլտրերի միջոցով տնտեսության մեջ ֆինանսներ ներարկելու փոխարեն, պարզապես կարելի է այդ միջոցները չհանել բիզնեսից, իսկ առաջացած բյուջետային պակասուրդը լրացնել արտաքին պարտքի հաշվին»:

 Իրավիճակը իրոք բարդ է: Կամ պետք է հիմա օգնել բիզնեսին, կամ հետո աջակցել գործազուրկներին, և դա՝ այն պայմաններում, երբ գանձարանում ավելի ու ավելի քիչ գումար է հավաքվելու հարկային մուտքերի կրճատման պատճառով: Այսինքն, առկա է գործազրկության կտրուկ աճի վտանգ, ինչը ներկայումս նկատվում է շատ երկրներում: Բանկերը դժվար թե տնտեսության մեջ լրացուցիչ ֆոնդեր ներդնեն, քանի դեռ գոնե ճգնաժամի մոտավոր ավարտը տեսանելի չէ: 

Տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանն էլ կարծում է, որ «Հայաստանը պահուստներ ունի ճգնաժամի քանակական թեթևացման և տնտեսությունը վերակենդանացնելու համար, անհրաժեշտ են համապարփակ միջոցառումներ, կարիք չկա վախենալ թանկացումներից, քանի որ երկուերեք տարի շարունակ երկրում գնաճը ճնշված է եղել, մյուս կողմից՝ ստեղծված իրավիճակում կենտրոնական բանկը պետք է մեղմացնի նաև ֆինանսական շուկան կարգավորելու կանոնները, հրատապ անհրաժեշտություն է նաև կառավարության ակտիվ համագործակցությունը բիզնեսի հետ, և հստակ ուղենիշներ տրամադրելը»: 

Азербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак КарапетянСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США