ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՄԱՅԻՍԻ). Ավա­րայ­րից՝ Սար­դա­րա­պատ. ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հա­յաս­տա­նը շարժ­վում է ար­տա­քին պարտքն ավե­լաց­նե­լու ճա­... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Հոգեվիճակը՝ գույների մեջ,և երիտասարդ նկարչուհու երազանքը ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Վա­ղը կա­րող է ուշ լի­նել, որով­հե­տև վա­ղը կա­րող է ուղ­ղա­... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Ոչ թե եր­կա­կի ստան­դարտ­նե­րի, այլ ընտ­րո­վի վե­րա­բեր­մու... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 27.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ադրբեջանի շուրջ պետք է շարունակաբար սեղմել դիվանագիտական օղակը. Աշոտյան Կորոնավիրուսի համավարակը Եվրոպայում խորացրել է ֆինանսական խոցելիությունը՝ առաջացնելով նոր ճգնաժամերի սպառնալիք․ ԵԿԲ ՀՀ ԱԻՆ-ում կա կորոնավիրուսով վարակված 8 աշխատակից Կասկադյորական ավտովթար` Գյումրիում. կան վիրավորներ Գուցե, ՔՈ-ում նոր սրճարանի հույս ունեն կամ ինչո՞ւ «մերժվածները» հիշեցին Ծառուկյանին Երևանում բախվել են Lexus-ն ու մոպեդը. վերջինս ուղևորուհին տեղափոխվել է հիվանդանոց 2020 թվականի ընթացքում կհիմնվի 21 նախակրթարան. ԿԳՄՍ նախարար Վարակի հետ զուգընթաց ապրելը մեր հիմնական ուղղությունն է. Արսեն Թորոսյան «Արմենիա» ավիաընկերությունը չեղարկում է բոլոր կանոնավոր չվերթերը Արարատի մարզում 62-ամյա վարորդի մեքենան գլխիվայր շրջվել է. նա տեղում մահացել է Մարտի 16-ից մայիսի 25-ը հայտնաբերված օրինախախտ վարորդների նկատմամբ կազմվել է շուրջ 19100 ՎԻՎ արձանագրություն (տեսանյութ) Կորեայի իրավապահների կողմից հետախուզվող Ջանգը հայտնաբերվեց Երևանում 7-ամյա տղայի ծնողները որպես բռնարարներ վերցվել են հաշվառման. Նելլի Դուրյան Հակաճգնաժամային կառավարություն ձեւավորելն ապակառուցողական առաջարկ է. Մարուքյան Համատեղ ջանքերով կկարողանանք հաղթահարել այս փորձությունը եւս. Արմեն Սարգսյանը՝ Վրաստանի նախագահին Արթուր Վանեցյանը շարունակում է սպային վայել կեցվածք դրսևորել Պետության ղեկավարի հոգեկան անհավասարակշռությունն ու չափազանց տարերայնությունը չի կարող իր ազդեցությունը չթողնել. Արթուր Ղազինյան Խայտառակություն էր․ Էդմոն Մարուքյանը՝ Արսեն Թորոսյանի հակավրացական հայտարարության մասին Կրթված սերունդ ունենալը Գագիկ Ծառուկյանի համար եղել և մնում է բարգավաճ երկիր կառուցելու հիմքը Կարող եք զսպել ձեր ախորժակը որպես իշխանություն. Անի Սամսոնյան (տեսանյութ)

Փայտե գնդիկներից ու կարագի հարիչից՝ լվացքի մեքենա

Անհրաժեշտ է հարգանքի տուրք մատուցել լվացքի մեքենայի գյուտին, որի շնորհիվ մարդը շատ է առաջ գնացել իր զարգացման մեջ: Դա ապացուցելու համար կան բազմաթիվ օրինակներ՝ լվացքի մեքենա ձեռք բերելը հնարավորություն է տվել կնոջը ավելի շատ ուշադրություն դարձնել ինչպես իր, այնպես էլ ընտանիքի մյուս անդամների վրա, նկատելիորեն ավելացել է նրա ազատ ժամանակը, և նա ավելի հաճախ է գիրք կարդացել և այլն: 

Այն մասին, թե արդյո՞ք լվացքի մեքենան իրոք էական դեր է խաղացել քաղաքակրթության զարգացման մեջ, կարելի է բավականին երկար վիճել: Բայց պարզ է, որ ժամանակակից մարդն այլևս չի կարող ապրել առանց այդ կենցաղային հրաշք սարքի: Իսկ ինչպե՞ս է սկսվել լվացքի մեքենայի պատմությունը: Անհնար է չնկատել, որ մանող մեքենայի գյուտը բերել է կտորի գնի արագ անկման, և այն հասանելի է դարձել յուրաքանչյուրի համար, որի արդյունքում էլ առաջացել է մեծ քանակությամբ լվացք անելու անհրաժեշտություն: 

Եվ դա տնային տնտեսուհիների կյանքը վերածել է տանջանքի: Այդ իսկ պատճառով զարմանալի չէ, որ շատ գյուտարարներ են փորձել լվացքի գործընթացը մեխանիզացնել: Ներկայումս պահպանված են առաջին լվացքի մեքենաների համար տրված արտոնագրերը, բայց իրականում նման սարքեր ստեղծվել են դեռ այն ժամանակ, երբ չկային  արտոնագրային գրասենյակներ: 

Ամերիկացի Ջեյմս Քինգը առաջիններից մեկն է, որ 1851 թվականին ստեղծել է նման սարք: Նրա լվացքի մեքենան, որը փոխարինել է լվացքի տախտակին, ունեցել է ձեռքի ուժով աշխատող պտտվող թմբուկ: Լվացքի մեքենայի երկրորդ գյուտարարը ամերիկացի Մուրն է, որը 1856 թվականին արտոնագրել է մի սարք՝ փայտե արկղ, որի մեջ վերևից պտտվում էր փայտե շրջանակ: 

Արկղի մեջ էին լցվում լվացող նյութերը, լվացքը, ինչպես նաև փայտե գնդիկներ, որոնք փաստացի կրկնում են ձեռքով լվացումը: Հենց դրանով էլ այդ սարքը տարբերվում է ստեղծված այլ սարքերից: 1874 թվականին Ուիլ յամ Բլեքստոնը հատուկ իր կնոջ համար ստեղծել, ապա սկսել է վաճառել կենցաղային օգտագործման լվացքի մեքենա: Նման սարքերի առաջացումը տեղի է ունեցել մեկը մյուսի հետևից: 19-րդ դարի 70-ականների կեսերից սկսած՝ լվացքի մեքենաների բումը հանգեցրել է նրան, որ միայն Ամերիկայում ստեղծվել և արտոնագրվել են 2000-ից ավելի մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս լվանալ հագուստը: 

Բացի դա, 1861 թվականին մեքենաների վրա սկսել են տեղադրել ձեռքի մամլիչներ, որոնք նախատեսված են լվացքը չորացնելու համար (դրանք պարտադիր եղել են ոչ ավտոմատ լվացքի մեքենաների վրա ավելի քան հարյուր տարի): Լվացքի մեքենաների առաջին զանգվածային արտադրություն սկսել է իրականացնել գերմանական MIELE & CIE ընկերությունը, որը նախկինում մասնագիտացած էր կաթի սեպարատորների և կարագի հարիչների արտադրության մեջ: 

Պարզվել է, որ կարագի հարիչի կառուցվածքը նման է լվացքի մեքենայի կառուցվածքին: Ընկերությանը, առավելագույն ջանքեր գործադրելով, հաջողվել է փոխակերպման միջոցով իր սարքից ստանալ լվացքի մեքենա: Thor սարքը, որը արտադրվել է 1908 թվականին Hurley Machine Company- ի կողմից, եղել է առաջին էլեկտրական լվացքի մեքենան: Այդ մեքենան ուշագրավ էր նրանով, որ կարող էր թմբուկը պտտել տարբեր ուղղություններով՝ կատարելով ութ պտույտ յուրաքանչյուր ուղղությամբ: 

Շատ առումներով, այդ կենցաղային սարքի զարգացմանը խոչընդոտել է համընդհանուր էլեկտրաֆիկացման բացակայությունը, և միայն յուրաքանչյուր տանը էլեկտրաէներգիայի մուտքով է լվացքի մեքենան կարողացել իր պատվավոր տեղը զբաղեցնել տնային տեխնիկայի շարքում:

 

website by Sargssyan