Տավուշի մարզում կորոնավիրուսով վարակման 5 դեպք կա. մարզպետ (... ՎԻԴԵՈ
Արարատի մարզում ունենք կորոնավիրուսով 173 վարակակիր, երեկ հա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Արցախում հակառակորդի գնդակից ՊԲ զինծառայող է վիրավորվել ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
331 բուժաշխատող արտակարգ իրավիճակում մասնակցել է արտակարգ վե... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանի հատուկ ծառայությունների տակ աշխատող էջում հայերեն ...
Երևան, 06.Ապրիլ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Ինքներդ ձեզ անտեղի գովալու սազը մի քանի ամսով կարանտին ուղարկեք. Աշոտյան

Past.am

Այսօր առավոտյան լրատվական հոսքերը սկսվել էին Նիկոլ Փաշինյանի «հաղթական» եթերով, թե ինչ պուպուշ է, ինչ ազատ է և ժողովրդավար իր օրոք մեր երկիրը։ Այս մասին ֆեյսբուքում գրառում է արել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

 

 

 

«Հղում անելով երկու տարբեր վարկանիշային տվյալների վրա, նա արտակարգ դրության և կարանտինի պայմաններում ապրող մեր ժողովրդին փորձում էր լավատեսության ապահովել։

 

Իհարկե, լավատեսություն մեզ բոլորիս անհրաժեշտ է, հատկապես՝ այս դժվար օրերին։ Բայց այդ լավատեսությունը պետք է խիստ նպատակային և թիրախային լինի առողջական, սոցիալական և ֆինանսական բազում ու օրհասական խնդիրների մեջ ապրող մեր ժողովրդի համար։

 

Երկու բառ բուն վարկանիշների մասին։

 

1. Varieties of Democracy կազմակերպության վարկանիշում Հայաստանն իրոք բարելավել է դիրքերը։ Բայց մի հատ մեղ ԲԱՅՑ։ Աննախադեպ ժողովրդավարության մասին անպատեհ խոսացող վարչապետը, վստահ եմ, միտումնավոր շրջանցել է այն փաստը, որ «ալամ-աշխարհի ամենաժողովրդավար» երկրի ռեժիմը իշխանափոխությունից 2 տարի հետո այդ նույն վարկանիշով դասվում է Ընտրովի ավտոկրատիա խմբին։ Ոչ թե ազատական կամ ընտրովի ժողովրդավարությունների։

 

2. Heritage Foundation-ի Տնտեսական ազատության վարկանիշի մասին։ Իրոք, այս տարի կա բարելավում՝ 34-րդ տեղ։ Բայց այստեղ էլ հիշեցնեմ, որ Հայաստանը ավելի լավ ցուցանիշները էլ է ունեցել։ Առնվազն 2017 (33), 2009 (31), 2008 (28) թվականներին ավելի լավ դիրքում ենք եղել, քան այսօր։

 

Ինքներդ ձեզ անտեղի գովալու սազը մի քանի ամսով կարանտին ուղարկեք։ Ժողովուրդը վարչապետից ավելի արդյունավետ աշխատանք է ակնկալում իրական խնդիրները լուծելու համար»,- գրել է Աշոտյանը։

 

 

website by Sargssyan