Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Բիզնես և քաղաքական համայնքների միջև նոր հարաբերություն է արմատավորվելու

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

 Կորոնավիրուսը փոխեց աշխարհը, այդ թվում՝ ստեղծեց հրամայական, որպեսզի հեղափոխականությունը փոխարինվի արժեքահեն պետականավարմամբ։ Սակայն այս հրամայականը ոչ բոլորն էին գիտակցում հավուր պատշաճի։

Օրինակ՝ տանը մնալու համընդհանուր հորդորը մատուցվում է չվարակվելու և ուրիշին չվարակելու պատճառաբանությամբ։ Բայց չի նշվում, որ այդ անելու հիմքում ընկած է կյանքը որպես արժեք և ընտրության իրավունքը ստորադասելի է կյանքի իրավունքին։ Սա պահպանողական դրույթ է։ Իսկ իզմեր չճանաչողը, առավել ևս՝ պոպուլիստն այն չեն կարևորում։ Սա է պատճառը, որ «տանը մնա» հորդորը շատ ուշ տեղ հասավ։ Այնինչ՝ եթե իշխանությունների վարած քաղաքականությունն արժեքահեն լիներ, արտակարգ դրությունը և հարկադիր մեկուսացումը կկիրառվեին ավելի վաղ, դրանից բխող դրական արդյունքներով։

Մեկ այլ օրինակ։ Տնտեսության վերակազմակերպմանն ուղղված ծրագրերը կարող էին մարդակենտրոն լինել, եթե մարդն արժեք լիներ։ Այդ դեպքում ֆորս մաժորից տուժած տնտեսվարողների պարտքերի բեռի մի մասը իր վրա կվերցներ պետությունը։ Մարդը կհասկանար, որ ինքն ու իր վճարած հարկերը տնօրինող իշխանությունները միևնույն արժեքները կրող, միևնույն պայքարի մասնակից օրգանական ամբողջություն են։ Իսկ եթե մարդն արժեք չէ, ապա համավարակից դուրս գալու համազգային ջանքը կներկայացվի որպես տնտեսական հեղափոխության շարունակություն, իսկ տուժածներին կառաջարկվեն ցածր տոկոսով վարկեր, որպեսզի դրանցով վճարեն պանդեմիայի ժամանակ չվճարված հարկերն ու աշխատավարձերը։

Միաժամանակ չի կարելի չնկատել դրական առաջընթացը։ Արդեն իսկ փոխվում է կյանքի իրավունքի վերաբերյալ հասարակական գնահատականները։ Տանը մնացած մարդն իր ինքնամեկուսացումը հիմնավորում է գիտակցաբար՝ իր և ուրիշի կյանքի համար, աշխարհի մյուս ծայրում ապրող անծանոթի կյանքի համար։ Սա մշակութաբանական ձեռքբերում է, որն անտեսել հնարավոր չի։

Ենթադրելի է, որ տեսանելի ապագայում կձևավորվի նաև ժամանակի պահանջներին համապատասխան տնտեսվարման նոր փիլիսոփայություն։ Դրա առանցքում կլինի ոչ թե այն չափանիշը, թե ինչքան հարկ է վճարում տնտեսվարողը, այլ՝ ինչ բարիք է ստեղծում, այդ բարիքն ինչպես է անդրադառնում մարդու, մարդկության, աշխարհի առաջընթացի և ապահովության վրա։ Այս նոր մտածողությունը պահանջելու է փոխել իշխանությունների և բարիք ստեղծողների միջև խաղի կանոնները։ Ասել է, թե՝ բիզնես և քաղաքական համայնքների միջև նոր հարաբերություն է արմատավորվելու։ Եվ այդ հարաբերությունը խարսխվելու է լիակատար փոխըմբռնման վրա։

 

Թաթուլ Մկրտչյան

 

Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Յանա Դանիելյանի բացառիկ հրապարակումը՝ Սուրենի ու Մագայի ամուսնությունից հետո. մանրամասներ Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախԿալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնախարարի 3-րդ հանցակիցըԱնոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱլեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ