Վթար Հալաբյան փողոցում. կա 2 զոհ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատում... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը բաց է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի սուբ­յեկտ­նե­րի ցան­կում կնե­րա­ռ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Եթե բնակչության մեծ մասն արդեն վարակվել է, ալիքային բռնկում... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 07.Մարտ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հռոմի Պապը կայցելի Իրաքի շրջանները, որոնք նախկինում գրավվել են «Իսլամական պետության» կողմից Ռուսաստանի և Բելառուսի զինված ուժերը մարտին համատեղ զորավարժություններ կանցկացնեն Ադրբեջանցիները Ռուսաստանի Տոմսկ քաղաքում ծեծել են հայ երիտասարդների Կորոնավիրուսով վարակվածների ու մահացածների թիվն՝ այսօր Դերբիներ Մադրիդում ու Մանչեսթերում․ ինչ դիտել այսօր Սյունիքի մարզում ո´չ ճանապարհներին, ո´չ գյուղերի անմիջական հարևանությամբ դրոշներ ու ցուցանակներ չպետք է լինեն. ՄԻՊ Pfizer-ի գլխավոր տնօրենին արգելել են այցելել Իսրայել՝ կորոնավիրուսի դեմ պատվաստված չլինելու պատճառով Վթար Հալաբյան փողոցում. կա 2 զոհ Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են լինելու ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը բաց է Նոր Զելանդիայի ափերի մոտ 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Բեզրուկովը սրտի կաթված է ստացել Օդի ջերմաստիճանը կրկին կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Արմավիրի ոստիկանները բնակարաններից և մեքենաներից կատարված գողություններ են բացահայտել Սիլվա Հակոբյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել Կոտայքի մարզում բախվել են BMW X3-ը և Nissan-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց Այն, ինչ անում է Փաշինյանը Հայաստանի հետ, մեզ թուրքական վիլայեթի վերածելն է․ Միքայել Մինասյան ԱՄՆ կոնգրեսականները հայ գերիներին ազատ արձակելու կոչով բանաձև կներկայացնեն

ԱԻՆ–ի 1 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել. ևս 11 աշխատակից մեկուսացված է

Past.am

Երեւան քաղաքի ջոկատներից մեկում ունենք վիրուսակիր, որը մեկուսացված է եւ գտնվում է  բուժման փուլում։ Այս մասին այսօր՝ մարտի 27–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը։

«Մեր առաջնային խնդիրը հենց սկզբից եղել է՝ անել ամեն ինչ, որպեսզի փրկարար ծառայությունը լինի առավել մարտունակ եւ կարողանա արդյունավետ արձագանքել բոլոր կանչերին։ Այս պահին երկրում ամեն ինչ հնարավոր է եւ պետք է մեր այն կառույցները, որոնք ամեն օր պետք է արձագանքեն, շուրջօրյա մարտունակ լինեն։ Հնարավոր է նաեւ, որ մեր աշխատակիցները շփվելով բնակչության հետ իրենք դառնան վիրուսակիր եւ վարակվեն։ Մենք ունենք այդպիսի 1 դեպք։ Ունենք նաեւ նրա հետ կոնտակտավոր մարդիկ։ Հերթափոխում լինում են 15–20 մարդ, եւ եթե նրանցից մեկը լինի վիրուսակիր, ստացվում է, որ այդ 15–20 հոգին դառնում են ակտիվ կոնտակտավորներ եւ հետագայի համար մենք պետք է նրանց մեկուսացնենք»։

Գաբրիելյանի խոսքով՝ բոլոր նրանք ովքեր կոնտակտի մեջ են եղել վարակված աշխատակցի հետ, մեկուսացվել են. «Այս պահին 11 ակտիվ կոնտակտավորներ, որոնց հետ ինքը շփվել էր, մեր ուժերով մեկուսացված են մեր համապատասխան կառույցներից մեկում՝ Լուսակերտի տարածքում, եւ շատ ակտիվ աշխատանք է տարվում առողջապահության նախարարության հետ։ Ամեն ինչ արվում է, որպեսզի նրանց վիճակը հսկվի, հետագա բարդացումներ չունենանք»։

 

 

 

website by Sargssyan