ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՄԱՅԻՍԻ). Ավա­րայ­րից՝ Սար­դա­րա­պատ. ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հա­յաս­տա­նը շարժ­վում է ար­տա­քին պարտքն ավե­լաց­նե­լու ճա­... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Հոգեվիճակը՝ գույների մեջ,և երիտասարդ նկարչուհու երազանքը ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Վա­ղը կա­րող է ուշ լի­նել, որով­հե­տև վա­ղը կա­րող է ուղ­ղա­... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Ոչ թե եր­կա­կի ստան­դարտ­նե­րի, այլ ընտ­րո­վի վե­րա­բեր­մու... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 27.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Կորոնավիրուսի համավարակը Եվրոպայում խորացրել է ֆինանսական խոցելիությունը՝ առաջացնելով նոր ճգնաժամերի սպառնալիք․ ԵԿԲ ՀՀ ԱԻՆ-ում կա կորոնավիրուսով վարակված 8 աշխատակից Կասկադյորական ավտովթար` Գյումրիում. կան վիրավորներ Գուցե, ՔՈ-ում նոր սրճարանի հույս ունեն կամ ինչո՞ւ «մերժվածները» հիշեցին Ծառուկյանին Երևանում բախվել են Lexus-ն ու մոպեդը. վերջինս ուղևորուհին տեղափոխվել է հիվանդանոց 2020 թվականի ընթացքում կհիմնվի 21 նախակրթարան. ԿԳՄՍ նախարար Վարակի հետ զուգընթաց ապրելը մեր հիմնական ուղղությունն է. Արսեն Թորոսյան «Արմենիա» ավիաընկերությունը չեղարկում է բոլոր կանոնավոր չվերթերը Արարատի մարզում 62-ամյա վարորդի մեքենան գլխիվայր շրջվել է. նա տեղում մահացել է Մարտի 16-ից մայիսի 25-ը հայտնաբերված օրինախախտ վարորդների նկատմամբ կազմվել է շուրջ 19100 ՎԻՎ արձանագրություն (տեսանյութ) Կորեայի իրավապահների կողմից հետախուզվող Ջանգը հայտնաբերվեց Երևանում 7-ամյա տղայի ծնողները որպես բռնարարներ վերցվել են հաշվառման. Նելլի Դուրյան Հակաճգնաժամային կառավարություն ձեւավորելն ապակառուցողական առաջարկ է. Մարուքյան Համատեղ ջանքերով կկարողանանք հաղթահարել այս փորձությունը եւս. Արմեն Սարգսյանը՝ Վրաստանի նախագահին Արթուր Վանեցյանը շարունակում է սպային վայել կեցվածք դրսևորել Պետության ղեկավարի հոգեկան անհավասարակշռությունն ու չափազանց տարերայնությունը չի կարող իր ազդեցությունը չթողնել. Արթուր Ղազինյան Խայտառակություն էր․ Էդմոն Մարուքյանը՝ Արսեն Թորոսյանի հակավրացական հայտարարության մասին Կրթված սերունդ ունենալը Գագիկ Ծառուկյանի համար եղել և մնում է բարգավաճ երկիր կառուցելու հիմքը Կարող եք զսպել ձեր ախորժակը որպես իշխանություն. Անի Սամսոնյան (տեսանյութ) Արայիկ Հարությունյանը ներկայացրել է նոր կառավարության կառուցվածքը

Գեղարվեստական հրաշք` «Գոյ» թատրոնի բեմում

Past.am

Գոգոլի «Խելագարի հիշատակարանը»

Թատրոնը պետք է խոսի ժամանակի հետ` թատրոնը պետք է թատրոն լինի: Մեր օրերում, երբ մարդիկ հիվանդացել են ամեն չափանիշ ոտնահարելու հիվանդությամբ, «Գոյ» թատրոնը գտել է մի գաղտնիք, որով և կարողանում է լինել նորարար, քայլում է ժամանակի առջևից, և շարունակում է մնալ թատրոն` պահպանելով գեղարվեստական չափանիշները: Ամիսներ առաջ ներկա եղա «Գլուխս վառվում է» բեմականացման (Գոգոլի «Խելագարի հիշատակարանի» հիման վրա) պրեմիերային, և տպավորությունը չի ջնջվում, ավելին, կարիք կա անդրադառնալու այդ երևույթին, որ այլ կերպ, քան գեղարվեստական հրաշք, չես անվանի:

Николай Гогол

Գոգոլի վիպակը նոր շունչ էր առել «Գոյ» թատրոնի բեմում, խոսում էր մեզ հետ ու մեր կյանքի մասին: Բոլոր ժամանակների մեծագույն հանճարի ստեղծագործությունը կրկին հիշեցրեց, որ մեր շուրջը կան բազում ցաված հոգիներ, «փոքր մարդիկ»` ուշադրության, օգնության կարոտ: Մեր առջև Պոպրիշչինի ծանոթ կերպարն է, որ ստիպված է գոհ լինել իր վիճակից, ստիպված է համարվել, համակերպվել, անգամ ապրել ստորության ու կեղծիքի օրենքներով: Անգամ «հոգևոր պահանջմունքներ» ունի, թերթ է կարդում, և իր ժամանակի ոգուն համապատասխան` ատում է Ֆրանսիայում հեղափոխական հուզումների մասնակիցներին, զարմանում, անգամ անընդունելի է համարում ազատամիտ գրվածքների տարածումը: Համոզված է, որ իրենից ցածր մարդիկ շատ կան, և ինքն էլ մի օր կգտնի իր մեծ ասպարեզը (поприще, այստեղից էլ ազգանունը` Պոպրիշչին): «Փոքր մարդու» ողբերգությունն է սա, ուր անհուսությունից հանկարծ գլուխ է բարձրացնում մեծամոլությունը` հիվանդագին մի ձգտում, մի վերջին ճարահատ փորձ` պաշտպանելու իր մարդկային  արժանապատվությունը` Պոպրիշչինը հայտարարում է, որ ինքը Իսպանիայի թագավորն է` Ֆերդինանդ VIII-ը: Խելագարության զարգացումը վիպակի սյուժետային հենքն է: Վիպակի ավարտին Պոպրիշչինը ասես հրաժեշտ է տալիս կյանքին, դա նրա ընդվզման ու նրա կյանքի վերջն է, իր հիվանդության վերջին արարը:

Գոգոլը գիտեր, որ իր վիպակին վիճակված է դարերի կյանք, և պատահական չէ, որ նրա խելահեղ հերոսը ժամանակագրական առումով էլ «մեր ժամանակակիցն է»` Պոպրիշչինն օրագրային իր գրառումները հասցնում է մինչև մեր օրերը` 2000-ական թվականներ:

Այս ապշեցուցիչ պատմությունը բեմականացված է նույնքան ապշեցուցիչ վարպետությամբ` մեր առջև իսկական մարդկային ողբերգություն է, ուր անհատի ցավը վերաճում է մի ողջ դարաշրջանի դատապարտության: Ռեժիսոր Արթուր Սահակյանը գտել է կերպարի հոգեկան աշխարհի մեջ  թափանցելու գեղարվեստական բացառիկ կարողություն` դրամատիկական հզոր շեշտադրումներով պատկերագրում է իրականության մռայլ ու դաժան դեմքը, և միևնույն ժամանակ կարողություն ունի բացելու ողբերգական անհատի ցավն ու երազը, որ հանդիսատեսի հոգում է տրոփում է  իբրև բանաստեղծություն: Սա այն է, ինչ պակասում էր մեր թատրոնին` Արթուր Սահակյանի նախորդ բեմականացումը` «Արալեզը» և ահա «Խելագարի հիշատակարանը» ազդարարում են մեզանում ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ԾՆՈՒՆԴԸ, որի մասին լուրջ խոսակցությյուն դեռ կլինի: Բացառիկ է նաև բեմականացման երաժշտական ձևավորումը, որի հեղինակը կրկին Արթուր Սահակյանն է:

Ամենաջերմ խոսքերով պիտի խոսենք գլխավոր` այս դեպքում նաև միակ դերակատարի` Վարդան Արզումանյանի մասին: Այն, ինչի ականատեսը դարձանք «Գոյ» թատրոնի բեմում, դժվար է դերակատարում անվանել` մեր առջև աշխարհի մարդու տառապող հոգին է, որ այրվում է անարդարության կրակների մեջ: Ակնհայտ է, որ գործ ունենք դերասանական բացառիկ ձիրքի հետ, աստվածային մի շնորհ, որ դեռ շատ առիթներ կտա խոսելու իր մասին: Հանգած, հոգնած մարդիկ թատրոնում անելիք չունեն` մեզ կրակ է պետք, որ ջահեր դարձած դուրս գանք ԹԱՏՐՈՆԻՑ:

Կարծում եմ, հայ բեմում այս ներկայացմանը մեծ ճանապարհ է վիճակված: Ահա ինչու` մի քանի դիտարկում: Գեղարվեստական ժամանակը Գոգոլի վիպակում երկու հարթություն ունի` նախքան հերոսի խելագարությունը և հետո: Մեր աչքի առաջ հերոսը կերպափոխվում է` հարմարվող, շողոքորթ «փոքր մարդուց» վերաճելով ըմբոստի ու տառապողի:

Պոպրիշչինը զոհ էր, սակայն նա իրեն պարտված չէր համարում, ձգտում էր վեր բարձրանալ` հարմարվելով նույն այն օրենքներին, որոնց ճնշման տակ տառապում էր: Նա ամբողջովին համակված էր նույն այն գաղափարներով, որոնց դեմ ընդվզում էր` երազում էր ունենալ մի եկամտաբեր պաշտոն, նախանձում էր կաշառակերներին: Ամեն ինչ փոխվեց, երբ կյանքի դուռը շրխկոցով փակեցին իր առաջ.

 «Մի քեզ նայիր, դու ո՞վ ես, ոչինչ չարժես, դու զրո ես... Դու գրոշ անգամ չունես»:

Նա հանկարծ հասկանում է, որ հեռանկար այլևս չկա ու չի լինելու, որ ծառայական աստիճաններով վեր բարձրանալու համար պետք է կարողանալ նմանվել «նրանց», ովքեր սողալ գիտեն, միայն դրամ են պաշտում և հանուն դրա վաճառքի կհանեն ամեն ինչ` և հոգի և խիղճ, կդավեն Աստծուն, հարազատ ծնողին անգամ կստորացնեն: Այսպես, այս հարվածից հետո Պոպրիշչինը խելագարվում է:

Ահա պիտի շեշտվի այս տարբերակումը` որքան «զարգանում է» Պոպրիշչինի խելագարությունը, այնքան ավելի է բացվում նրա հոգում մարդկայինը, վիպակի ավարտին մեր առջև բոլորովին այլ անհատ է` ազնիվ մի խենթ, որ ազատագրված է այլևս կեղծիքի կապանքներից: Նրա շուրթերով արդեն խոսում է հանճարեղ Գոգոլը` Աստված իմ, այս ի՞նչ են անում ինձ հետ, ինձ տանջում են, սառը ջուր են լցնում իմ գլխին, նրանք ինձ չեն լսում, ինձ չեն տեսնում, ես ի՞նչ եմ արել իրենց, ինչու՞ են ինձ տանջում, ես ոչինչ չունեմ, ինձնից դուք ի՞նչ եք ուզում...

Սա մեր ժամանակի հարցն է և ազնիվ հոգիների երազը` փախչել, հեռանալ կեղծիքի այս աշխարհից դեպի մի երազային, երջանիկ երկիր: Եվ ճեղքելով ժամանակների պատնեշը, պատմության քառուղիներով մեզ է հասնում հանճարի պատգամը` մարդու մեջ արթնացրեք մարդուն, սիրեք մարդուն` այդ սիրո միջոցով է այս աշխարհում լսելի դառնալու արդարության ձայնը...

ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆ

website by Sargssyan