ՀՎԿ ազգային կենտրոնի 14 աշխատակիցների մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն․ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
ОБЩЕСТВОՖեյսբուքյան իր էջում ԱՆ մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը գրում է.
«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի քաղաքային մասնաճյուղի 14 աշխատակիցների մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն:
Իրականացվել են կանխարգելիչ բոլոր միջոցառումները:
Նշեմ, որ վերջիններս նոր դեպքեր չեն, ներառված են եղել մարտի 28-ի վիճակագրության մեջ»:
Հիշեցնենք, որ գիշերը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել էր, «որ վերջին 1 ժամվա մեջ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում երկու մահ ունեցանք՝ 55 տարեկան կնոջ և 73 տարեկան տղամարդու, որոնք ունեին կորոնավիրուսային հիվանդություն՝ զուգակցված այլ քրոնիկական հիվանդություններով։
Բժիշկներն արեցին ամեն հնարավորը նրանց կյանքը փրկելու համար, ինչը ցավոք չհաջողվեց...»: