Լանզարոտի կոնվենցիայի շուրջ հետագա հանրային քննարկումների ար... ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՄԱՅԻՍԻ). Ան­կար­գու­թյուն­նե­րի հե­տև... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կորցնում ենք, կորցնում, բայց այդպես էլ չենք խրատվում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Սե­րը ժա­ռան­գել եմ մայ­րի­կիցս». պահ­պա­նե­լով ժա­նյակա­գո... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Ակա­նա­տես չենք եղել որևէ փաս­տաթղ­թի, որը կքար­տե­զագ­րի Հ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 30.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Վերջնագիր Յուրի Խաչատուրովին Կորոնավիրուսի 251 նոր դեպք Հայաստանում, մահացել է 7 պացիենտ Ովքեր են «Նիկոլի սև ցուցակում» գտնվող իմքայլական պատգամավորները. «Հրապարակ» Արցախում դեռ էլի անհեթեթություններ են սպասվում Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է. «Ժողովուրդ» Փոխադարձ մեղադրանքներ՝ ԵԽԽՎ-ում ստելու համար «Հրապարակ». Մինչեւ հուլիսի կեսերը Ավինյանը հրաժարական կտա. Օրակարգում է նաեւ Արսեն Թորոսյանի պաշտոնանկությունը ԱՄՆ֊ն խզում է հարաբերությունները ԱՀԿ-ի հետ Պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Արսեն Թորոսյան Աբովյան քաղաքում ճակատ-ճակատի բախվել են Mercedes և ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենաները «Զվարթնոց» օդանավակայանում ռումբի մասին կեղծ ահազանգի հեղինակը ազգությամբ ռուս է Մայիսի 31-ին նախատեսված Մոսկվա-Երևան թռիչքը տեղի կունենա ժամը 18։00-ին Արթուր Վանեցյանին տարբեր մութ պատմությունների հետ կապել չի հաջողվի Կորոնավիրուսից 2 մորաքույրներս մահացել են, մայրս 39 ջերմություն ունի չեն թեստավորում․ քաղաքացին ահազանգում է Գագիկ Ծառուկյանը հետևողական է 99.81% ճշգրտությամբ 10.000 թեստ` Պաշտպանության նախարարությանը «Թովմասյան» հիմնադրամից Դեպք ունենք, երբ կորոնավիրուսից մահացել է մեկ ընտանիքի 3 անդամ․ Նիկոլ Փաշինյան Բարձրագույն կրթության և գիտության միավորումը մեկ օրենքի շրջանակում արհեստական է, արդյունքն էլ՝ ճահճացումը. Լուսինե Մարգարյան Իրանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 2819 նոր դեպք․ IRINN Սիրելի´ հայրենակիցներ, կրեք դիմակներ եւ դրանով կփրկեք հարյուրավոր կյանքեր․ Նիկոլ Փաշինյան

Նախագահին «պաշտպանելու» պատճառները

Դեռ մի քանի ամիս առաջ իշխանական որոշ ուժեր պարբերաբար տեղեկատվական հարվածների տակ էին պահում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Սակայն «Փաստ» թերթի կառավարական աղբյուրի փոխանցմամբ, վերջին երկու ամիսների ընթացքում հատուկ հանձնարարական է իջեցվել՝ իշխանական բոլոր լծակներով «տակից» աջակցել նախագահին։

Անզեն աչքով էլ նկատելի է, որ համապատասխան շրջանակներն ամենայն պատասխանատվությամբ են վերաբերվել այդ մեսիջին, այդ իսկ պատճառով արդեն մեծ թիվ են կազմում նախագահ Սարգսյանին սատարող հրապարակումները՝ առաջ տանելով նրա կողմից շրջանառվող թեզերն ու պնդումները։ 

Անձամբ վարչապետի հանձնարարականով՝ հատուկ ուշադրություն է դարձվում նաև սոցցանցերում նախագահի պաշտպանությանը, և այն օգտատերերը, որոնք համարձակվում են Սարգսյանին քննադատող հրապարակում կատարել, ֆեյքային գրոհների թիրախում են հայտնվում։ 

Սա կապված չէ առկա վիճակում կորոնավիրուսից զատ այլ թեմաները մի կողմ դնելու ցանկությամբ, որովհետև իշխանություններն այս օրերին ցույց տվեցին, որ գործ անելու փոխարեն չեն զլանում թիմային հարձակման անցնել ընդդիմադիր ուժերի կամ գործիչների նկատմամբ, եթե նրանք բարձրաձայնում են բացարձակ ճշմարիտ, սակայն «քայլողներին» անհաճո թեմաների մասին: 

Թերթի աղբյուրը որոշակի փակագծեր է բացել նման ջերմության վերաբերյալ. մասնավորաբար, դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Նիկոլ Փաշինյանը եվրոպական շրջանակներում եթե նույնիսկ փոքր-ինչ աջակցություն ու սատարում ստանում էլ է, ապա առավելապես Արմեն Սարգսյանի շնորհիվ, հենց նա է միջնորդում եվրոպական բարձրաստիճան շրջանակներում Փաշինյանի հանդիպումների հարցում։ Այլ կերպ ասած՝ ստացվում է ներքին աջակցություն՝ եվրոպական «պրոտեժեության» դիմաց։

website by Sargssyan