Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Դադարը հնարավորություն տվեց վեր հանել մեզ մոտ առկա իրական հիմնախնդիրները»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Արտակարգ դրության ընթացքում հաշվարկում են ռիսկերը, գործողությունների հաջորդականությունն են պլանավորում, որից հետո կարգավորում են ֆինանսական հիմնախնդիրներն ու անցնում նշվածից բխող գործընթացի իրականացմանը:

Հանրային կառավարման փորձագետ Սիրանուշ Սերոբյանի դիտարկումն է, որը նկարագրված շղթայում առանձնացնում է նաև հանրությանն օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրելու անհրաժեշտությունը, ռիսկերի կառավարումը, վերլուծական, փորձագիտական խմբերի աշխատանքը հանրության հետ, նաև ԶԼՄ-ների դերի կարևորությունը: 

Մեր զրուցակիցը, սակայն, Հայաստանի պարագայում գործողությունների նման շղթա չի արձանագրել:

«Ընդհանուր առմամբ, մենք գործողությունների ճիշտ պլանավորման շղթա չունենք: Նախ՝ սկզբնական շրջանում մարդիկ չգիտեին՝ ինչպես պաշտպանվել: Վարակի վերաբերյալ համապատասխան իրազեկում չեղավ, ինչի հետևանքով մի շարք հարցեր առաջացան: Պատասխանատուներն առաջացած հարցերի ու խնդիրների հիմքերը հաշվի չառան, ինչի հետևանքով բախվեցինք այն իրավիճակին, որում այսօր ենք: Մեծ հաշվով, արդյունավետ կառավարման գոնե տեսլական պետք է ունենայինք, բայց ոչինչ չունեինք»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ս. Սերոբյանը՝ զուգահեռ բերելով մի շարք զարգացող ու զարգացած երկրների պատասխանատու մարմինների օրինակները:

«Կարող ենք դիտարկել մի շարք երկրների՝ ճիշտ համակարգում իրականացնելու օրինակները, որոնցում հստակ կառավարչական գործողություններ իրականացրեցին: Իսկ ի՞նչ արվեց Հայաստանում: Մեզ մոտ ասվում էր՝ հստակ թիվ հրապարակելու դեպքում խուճապ է առաջանում, ինչը խնդիրներ առաջացրեց որոշ գրառումների, ԶԼՄ հրապարակումների մասով: 

Ես միշտ պնդել եմ, որ մեր իշխանությունը ֆեյսբուքյան իշխանություն է ու միայն ֆեյսբուքում է կարողանում լավ վերլուծություններ անել»,-ասաց նա՝ ընդգծելով, որ այս դաշտը ևս տեղափոխվեց այդ հարթակ, որից հետո մի շարք սահմանափակումներ իրականացվեցին:

Մեր զրուցակիցը շեշտեց, որ իրականում այս բոլոր գործողությունները շաղկապված են. «Ամիսներ շարունակ, երբ ամբողջ աշխարհը բարձրաձայնում էր վարակի գոյության մասին, մարդիկ էին վարակվում, կային նաև մահացության դեպքեր, մեզ մոտ կառավարությունն ուղտի ականջում քնած էր: 

Մեր կառավարությունը միայն նոր է գիտակցել, որ կարող է ֆորսմաժորային իրավիճակ լինել, և նոր-նոր է մտածում կորոնավիրուսով վարակվածների համար այլ մեկուսարաններ ստեղծելու մասին:

 Մեկ այլ օրինակ բերենք. աշխարհը բարձրաձայնում էր խնդրի վտանգավորության մասին, մեզ մոտ նախընտրական քարոզարշավ էր իրականացվում: Երբ այլ երկրների ղեկավարներն իրավիճակի գրագետ վերլուծություններ էին ներկայացնում, մեր երկրի ղեկավարությունը մատների արանքով մոտեցավ այդ ամենին՝ «վիրուսը թեթև է», «վտանգավոր չէ», «կորոնավիրուսն ում շունն է», «մեզ ոչինչ չի լինի» և այլն: Իսկ մատների արանքով նայելու հետևանքն այն է, որ այսօր ավելի խիստ ռեժիմով ենք վերահսկողություն իրականացնում, ունենք նաև խնդիրներ, մահվան դեպքեր, որոնք իրականում պետք է սթափեցնող հանգամանք լինեն: 

Բայց՝ ոչ: Սթափվելու փոխարեն դեռ անգամ «այո»-ի հետ կապված ոգևորություններ կան, քարոզարշավի սպասում կա: Խնդիրն այն է, որ քաղաքական ամբիցիաներից ելնելով՝ վտանգի տակ ենք դնում հանրության առողջությունը, ինչը լուրջ մարտահրավեր է մեր երկրի համար: Խնդիրը նաև այն է, որ իշխանությունների քայլերն օրինակելի չեն հանրության համար»: Փորձագետը շեշտեց՝ կառավարման և ճիշտ պլանավորման խնդիր ունենք:

«Վարակի գոյության առաջին իսկ ահազանգից հետո պետք էր ճշգրտել՝ ունե՞նք արդյոք այնպիսի հաստատություն, որը կարող է մեծ քանակությամբ քաղաքացիների ընդունել: Երկրորդը ռեսուրսների ճիշտ տեղաբաշխումն է, դրանց կառավարման իրականացումը: 

Այս առումով օրինակ է կանխարգելմանը նպաստող առաջին անհրաժեշտության միջոցների հաշվարկումը: Արդեն երկրորդ, երրորդ փուլում այդ ամենը վերլուծելուց հետո համապատասխան հանձնաժողով պետք է ստեղծվեր՝ իր ուսերի վրա վերցնելով անհրաժեշտ գործառույթներն իրականացնելու պատասխանատվությունը»,-ընդգծեց նա՝ շեշտելով, որ մեր պարագայում խնդրին գրագետ մոտեցում չտրվեց:

«Նման մոտեցումը ֆորսմաժորային իրավիճակների կառավարման տեսանկյունից անարդյունավետ է, որովհետև կա նաև իրավիճակին չտիրապետելու խնդիրը: Ինչո՞ւ են այս օրերին Հայաստանը համեմատում Վրաստանի հետ: 

Հայաստանը և Վրաստանը նման են որոշ առումներով, բայց, ի տարբերություն մեզ, այնտեղ ավելի ակտիվ ու գրագետ, ավելի շուտ և արագ սկսեցին կանխարգելման, ինքնամեկուսացման գործընթացը: Հենց սա հնարավորություն տվեց Վրաստանին ավելի քիչ հիվանդներ ունենալ, մինչդեռ մեզ մոտ ոչինչ չարվեց սկզբնական փուլում, երբ մեզ մոտ Վրաստանից շատ ավելի քիչ էին դեպքերը կամ առհասարակ դեռ որևէ դեպք չկար: 

Վրաստանում արագ կանխարգելում իրականացվեց, կոնսոլիդացվեցին բոլոր ուժերը, համախմբման ակտիվ գործընթաց եղավ, բայց մեզ մոտ երեքչորս շաբաթ մտածում էին ինչ անել. օրինակ՝ արտակարգ դրություն մտցնել, թե ոչ, հանրաքվե անել, թե ոչ: Քայլերի այս հաջորդականությունն ու նկարագրված բացթողումները խառնեցին ամբողջ գործընթացի հիմքերը»,-նկատեց Ս. Սերոբյանը՝ շեշտելով, որ քայլերը պլանավորված չէին, ուսումնասիրված չէր նաև միջազգային փորձը:

Մեր զրուցակիցը, այնուամենայնիվ, նկատեց՝ միգուցե ստեղծված իրավիճակը հնարավորություն է մեր խնդիրներն ավելի ցայտուն տեսնելու ու հասկանալու տեսանկյունից:

«Մենք այսօր քաղաքացիներին ասում ենք՝ մնացեք տանը, բայց չէ՞ որ ունենք քաղաքացիներ, որոնք օրավարձով են աշխատում: Ունենք սննդի և այլ ոլորտներում աշխատողներ, որոնց ամենօրյա աշխատանքը կարևոր ու անհրաժեշտ է բոլորի համար: Բացի այդ, ունենք ընտանիքներ, որոնք սննդի կարիք ունեն, տարեցներ, որոնք խանութ գնալու հնարավորություն չունեն: 

Մեծ հաշվով, իրավիճակից պետք է դասեր քաղել: Այսինքն, այս դադարը հնարավորություն տվեց վեր հանել մեզ մոտ առկա իրական հիմնախնդիրները: Եվ շեշտադրումը հենց այդ հիմնախնդիրների վրա պետք է դնել, ոչ թե միլիոններ ու միլիարդներ ծախսել պարգևավճարների կամ ընտրությունների կազմակերպման վրա: 

Ֆորսմաժորի հետևանքով ջրի երես են դուրս գալիս մեր բոլոր խնդիրները»,-ասաց նա՝ ընդգծելով, որ եթե այս ամենից դասեր չքաղվեն, չի բացառվում, որ նմանատիպ իրավիճակների դեպքում կրկին չենք կարողանա ճիշտ պլանավորում իրականացնել:

«Այստեղ կա և՛ կառավարման համակարգի, և՛ հանրության կոնսոլիդացման խնդիրը: Կա նաև գիտակցության բարձրացման խնդիրը: Կառավարությունն առաջին հերթին պետք է դասեր քաղի հանրությանն օրինակ ծառայելու առումով: Երկրորդ՝ «լայվային» կամ ֆեյսբուքյան գրառումների մակարդակից պետք է դուրս գալ: 

Երրորդ հանգամանքը կանխատեսմանն ու կանխարգելմանն է վերաբերում: Եվ այստեղ հարցը միայն վարակը չէ: Առհասարակ ավելի լավ է կանխարգելել, քան վերլուծել, կառավարել կամ լուծել արդեն առաջացած խնդիրները»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

 

 

Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումովՂազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել ենԱդրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն՝ առաջիկա օրերինՄեքսիկայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել «Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Ադրբեջանցի վանդալները քանդել են օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցինԵրկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԿոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասին Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում էԹուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել (տեսանյութ)«Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանԿոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքներըFastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացելՄոսկվա-Երևան թռիչքի տոմսերը կտրուկ էժանացել են. ի՞նչ արժե այս պահինԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցող Արտակարգ դեպք՝ Երևանում․ հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա Վինիսիուսը վնասվածք է ստացել Սիթիի հետ խաղում և կարող է բաց թողնել Էլ Կլասիկոն Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Բացահայտվել է ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է (տեսանյութ) Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարածները 74 և 66 տարեկան են Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց Իրանը բացահայտել է իսրայելական բոլոր միջուկային օբյեկտների գտնվելու վայրը. ԻՀՊԿ-ն զգուշացրել է Թել Ավիվին Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան72-ամյա տաքսու վարորդը և 70-ամյա ուղևորը սեքսուալ բնույթի գործողություններ են իրականացրել 13-ամյա աղջկա և նրա մոր նկատմամբ ՀՀ-ում ԵՄ դիտորդները հետախուզական գործունեություն են ծավալում. Զախարովա Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Կառավարությունը միջոցներ է հատկացրել ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության նպատակովՄոսկվայում եղանակային վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարվելԱդրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆՏասնյակ շներ են սատկել, քանի որ հիվանդ ձիու միս են կերելՁյուդոյի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 3 մարզիկով Վարդենիսում արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է