Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Առաջնային խնդիր. նոր համագործակցության հիմքեր՝ նոր հնարավորությունների համար

АНАЛИТИКА

Համավարակի հայտարարումը հերթական անգամ ապացուցեց, որ ժամանակակից աշխարհակարգը գնալով ավելի գլոբալ է դարձել, և աշխարհի տարբեր մասերը սերտորեն փոխկապակցված են միմյանց հետ։ Եվ դրանով է պայմանավորված, որ եթե աշխարհի մի կետում մարտահրավերներ են ի հայտ գալիս, ապա դրանք իրենց արտացոլումն են գտնում նաև աշխարհի այլ մասերում։ Այդպես եղավ նաև այս վարակի տարածման դեպքում։ Այն ի հայտ եկավ Չինաստանի Ուհան նահանգում, սակայն որոշ ժամանակ անց դարձավ համաշխարհային մակարդակի հարց։ 

Եվ ներկայումս շատ է խոսվում այսպիսի ճգնաժամային իրավիճակների դասերի մասին, ու կարծիք կա, թե գլխավոր դասն այն է, որ յուրաքանչյուր մարտահրավերի ի հայտ գալու դեպքում երկրները պետք է համագործակցեն կանխելու հարցում, որպեսզի այն մարդկության համար չդառնա լուրջ սպառնալիք։ Ու այստեղ խոսքը միայն վարակին չի վերաբերում, օրինակ՝ նման մարտահրավերներ կարող են լինել աշխարհի տարբեր մասերում թեժացող կոնֆլիկտները, տնտեսական կոլապսը, ռադիկալ իսլամիզմը, միջազգային ահաբեկչությունը և այլն։ Եվ պատահական չէ, որ ներկայիս արտակարգ իրավիճակում համաշխարհային տնտեսությունը սկսել է ճաքեր տալ՝ էական անկումային ցուցանիշներ արձանագրելով։ 

Եվ քանի որ ներկայումս երկրների տնտեսությունները փոխկապակցված են միմյանց ավելի, քան երբևէ, ապա մի երկրի տնտեսական անկումային իրավիճակը բացասական ազդեցություն է թողնում նաև մյուսների տնտեսությունների վրա։ 

Ուստի լիովին տրամաբանական է, որ այս օրերին հզոր տնտեսություն ունեցող երկրները, լինի դա G7-ի, G20-ի կամ այլ ձևաչափի տեսքով, քննարկում են, թե ինչ համագործակցության կառուցակարգեր և ծրագրեր են անհրաժեշտ ստեղծված տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար։

Այլ կերպ ասած՝ ներկայիս ճգնաժամային իրավիճակը գլոբալ համագործակցության հիմքեր է նախատեսում, որի օգնությամբ և որոշակի նպատակների շուրջ համախմբման միջոցով մարդկությունը կարող է դուրս գալ այս դժվարին իրավիճակից։ 

Հայաստանը ևս, որպես աշխարհի տարբեր երկրների հետ տարբեր թելերով կապված երկիր, այս ճգնաժամի ֆոնին լուրջ արտաքին քաղաքական գործունեության հնարավորություններ է ստանում։ Հայաստանը կարող է ճգնաժամի հաղթահարման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ նոր համագործակցության հիմքեր ստեղծել գործընկեր երկրների հետ հարաբերություններում։ Եվ շրջափակման պայմաններում գոյատևող Հայաստանը կարող է նաև ֆինանսական միջոցների և այլ տեսքով աջակցություն ստանալ իր գործընկերներից։ 

Այսպես, օրինակ՝ իր տնտեսությունը վերականգնելու համար Հայաստանը կարող է աջակցություն ակնկալել ԵՄ-ից, հատկապես, որ ԵՄ-ն որոշել է օգնություն տրամադրել Արևմտյան Բալկանների երկրներին։ Մեր տնտեսության համար որոշակի արտոնյալ պայմաններ կարող ենք ձեռք բերել նաև ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ փոխգործակցության արդյունքում։ Հաշվի առնելով, որ մենք գտնվում ենք ընդհանուր՝ ԵԱՏՄ-ի տնտեսական գոտում, ապա Ռուսաստանին էլ ձեռնտու կլինի ՀՀ տնտեսության արագ վերականգնումը։

Ներկայիս պայմաններում լուրջ համագործակցության եզրեր կարելի է գտնել Չինաստանի հետ՝ հատկապես, որ վերջինս կարողացել է հաղթահարել վարակի տարածման պիկը և սկսել է կամաց-կամաց վերականգնել իր տնտեսությունը։ Եվ Չինաստանից կարելի է ոչ միայն աջակցություն ակնկալել, այլև փորձի փոխանակում կարելի է իրականացնել, թե ինչպիսի արդյունավետ տարբերակներ են գործում ճգնաժամը հաղթահարելու գործում։

Անհրաժեշտ է, որ ստեղծված արտակարգ դրության արտաքին բաղադրիչին վարչապետը ևս հատուկ ուշադրության արժանացնի, և ոչ թե միայն բավարարվի «Varieties of democracy dataset» նախաձեռնության զեկույցներում ներկայացված ցուցանիշներով, որոնք գործնական տեսանկյունից կարող են ոչինչ էլ չտալ, այլ տեսանելի քայլեր գործադրի արտաքին աշխարհի հետ կապերը սերտացնելու գործում, ինչի արդյունքում Հայաստանի համար կարող են բացվել նաև տնտեսական նոր հնարավորություններ։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ