ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՀՈՒՆԻՍԻ). Տե­ղա­հան­վել է Խան­ձա­ձո­րի... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ինչ­պե՞ս բարձ­րաց­նել դի­մադ­րո­ղա­կա­նու­թյու­նը սննդի մի­ջ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Այս տար­վա առա­ջին եռամ­սյա­կում շի­նա­րա­րու­թյան ծա­վալ­նե... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Առանց գա­ղա­փա­րա­խո­սու­թյան.գա­ղա­փա­րա­կան մի­ակ առանց­քը... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Ար­ժև­ո­րել պետք է մշտա­պես, այլ ոչ թե սոսկ այն ժա­մա­նակ, ե... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 04.Հունիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հունաստանը կվճարի հիվանդ զբոսաշրջիկների ծախսերը Մարդու իրավունքների ՄԱԿ գերագույն հանձնակատարը դատապարտել է «կառուցողական ռասիզմը» ԱՄՆ-ում «Տղաներ և աղջիկներ, ձեր գնացքը դեռ չեկած գնացել է...». Արսեն Թորոսյան Վթարի հետևանքով 1 զինծառայող մահացել է, ևս 6-ը՝ հոսպիտալացվել են. հարուցվել է քրգործ․ ՔԿ Վարչապետի և նրա ընտանիքի անդամների ինքնազգացողությունը լավ է. խոսնակ Չիլիում տեղի է ունեցել 6,9 բալ ուժգնությամբ երկրաշարժ Գյումրիում 56-ամյա տղամարդուն դուրս են բերել հողաշերտի տակից. նա մահացել է Լուկաշենկոն ցրել է կառավարությունը «Ձեզ, իհարկե, շատ բան չի սպառնում, իսկ ձեր տատիկ-պապիկներին...». Փաշինյանը լուսանկար է հրապարակել 2020 թ. ՀՀ-ում ավելի քիչ մահ է գրանցվել՝ առաջին 6 ամիսների տվյալներով, քան՝ 2019-ին. վարչապետ Ոստիկանությունը՝ կորոնավիրուսից մահացածների տվյալների արտահոսքի մասին․ հարուցվել է քրգործ Հնարավոր է՝ Google-ին 5 մլրդ դոլարով տուգանեն տվյալների ապօրինի հավաքման համար Դավթաշենի փոստի աշխատակիցները ստիպված են եղել ոստիկաններ հրավիրել կարգ ու կանոն հաստատելու համար․ Հակոբ Արշակյան Սևանը փակ կմնա մինչև հունիսի 10-ը. Պարետի նոր որոշումը «Հանրաքվեի մասին» օրենքն ամբողջությամբ ընդունվեց Կենտրոնական բանկի նախագահը միջոցներ է ձեռնարկում, որ բանկերը հավելյալ աշխատակազմ ներգրավեն. Մարուքյան Հայաստանում Պարետատուն, Առողջապահության նախարարություն գոյություն չունեն, այդ ամենը մեկ անձ է ղեկավարում և պատասխանատուն էլ մեկ անձ է. Երվանդ Վարոսյան Չկա ոլորտ, որտեղ մենք ձախողում չունեցանք․ սա շատ վատ իմիջ է ՀՀ-ի համար․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ) Հրանտ Բագրատյանը՝ օրեր առաջ իր կողմից արված աղմուկ բարձրացրած հայտարարության մասին

Կորոնավիրուսի վարակման աղբյուր հանդիսացող կարի արտադրամասն այլևս բացահայտված է (տեսանյութեր)

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր ուղիղ եթերում հայտնեց խնամքով թաքցվող կարի արտադրամասի անունը, որտեղ հայտնաբերվել էր կորոնավիրուսով վարակված անձանց որոշ շրջանակը: Պարզվում է՝ այն «Սարտեքս» կարի արտադրամասն է: ««Սարտեքս» կարի արտադրամասում աշխատել են հիմնականում Արարատի մարզի տարբեր գյուղերի բնակիչներ, դրանով էլ պայմանավորված է մարզում վարակակիրների մեծ թիվը»,- նշեց մարզպետը։

 

Նկատենք, որ մարտի 28-ին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական պատահական զանգն էր կատարել տեղեկանալու, թե ինչպես են արտակարգ դրության օրերին ապրում ՀՀ հպարտ քաղաքացիները, նրա զանգին պատասխանած քաղաքացիներից մեկը բացահայտեց, որ Նորագավիթի կարի արտադրամասը պատկանում է Սամվել Ալեքսանյանին, ինչը Փաշինյանը շրջանցեց՝ ըստ էության չհերքելով:

«Սարտեքս»-ը պատկանում է գործարար Սամել Ալեքսանյանին, իսկ գործադիր տնօրենը՝ Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի որդին էր` լուսահոգի Մխիթար Աղաբեկյանը, ով մարտի 14-ին կյանքից հեռացավ քաղցկեղի պատճառով: 

Փաստորեն, կորոնավիրուսի տարածման օբյեկտ հանդիսացող կարի արտադրամասն Ալեքսանյանինն է, որի մասին իր Instagram-ի սթորիում փորձում էր հերքել վերջինիս կինը՝ Շողեր Մկրտչյանը:

Ի դեպ, նորաբաց կարի ֆաբրիկայի բացմանը՝ 2019 թ. նոյեմբերին, ներկա է եղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 400 աշխատատեղի հնարավորություն ստեղծած  այս կարի ֆաբրիկան արտադրում է իտալական Max Mara, Mocler, Peuterey, Dolce&Gabana, Dainese բրենդների հագուստ, որը ներքին սպառման համար չէ և ամբողջությամբ արտահանվում է եվրոպական շուկա։

website by Sargssyan