Երևան, 19.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ժամանակին հատուկ ուշադրություն չի դարձվել, հիմա խնդիրներն առավել ցայտուն են երևում.

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Համավարակի տարածման հետ կապված Հայաստանում կրթական հաստատությունների գործունեությունն անորոշ ժամանակով դադարեցված է։ Եվ կրթական հաստատություններ հաճախելու անհնարինության պայմաններում դասապրոցեսը տեղախոխվել է համացանցային տիրույթ։ Այդպիսով ֆորսմաժորային իրավիճակում փորձ է կատարվում ուսանողների և աշակերտների դասերը շարունակել հեռավար եղանակով։

Իսկ հեռավար դասընթացների անցկացումը վեր է հանում մի շարք խնդիրներ։ Նախ և առաջ պարզ դարձավ, որ մեծ թվով ուսուցիչներ և աշակերտներ չեն տիրապետում նորագույն տեխնոլոգիաներից օգտվելու հմտություններին և դժվարություններ են ունենում այս հարցում։

Ընդհանրապես, վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ Հայաստանի շատ քիչ ուսուցիչներ ու դասախոսներ են օգտագործում հեռավար ուսուցումը կամ օնլայն հարթակները։ Գլխավոր պատճառներից մեկն այն է, որ Հայաստանում մանկավարժները շատ ծանրաբեռնված են աշխատում և քիչ վճարվում։

Իսկ ավելի կարճ ասած՝ ժամանակին նրանց հետ համապատասխան աշխատանք չի կատարվել, և նրանք պատրաստ չէին կրթության շարունակման համացանցային ձևաչափին, ինչը մեծապես խոչընդոտում է ներկայիս պայմաններում դասապրոցեսի իրականացմանը։

Հաջորդ հարցը կապված է նրա հետ, որ կան ընտանիքներ, որոնք չունեն համակարգիչ կամ համապատասխան հեռախոս, որի միջոցով հնարավորություն կստեղծվի, որ երեխաները մասնակցություն ունենան հեռավար դասընթացներին։ Նրանց համար նույնիսկ խնդիր է ինտերնետ հասանելիություն ունենալը։

Դրանք հիմնականում այն ընտանիքներն են, որոնք գտնվում են սոցիալապես ոչ բարվոք վիճակում։ Եվ միայն հիմա, երբ այդ ընտանիքների երեխաները չեն կարողանում լիարժեքորեն մասնակցել հեռավար դասընթացներին, ԿԳՄՍ նախարարությունը փորձում է ինչ-որ կերպ լուծել նրանց խնդիրը։

Իսկ շատ հաճախ ընտանիքներում լինում է մեկ տեխնիկական միջոց, և երկու և ավելի թվով երեխաները ստիպված են լինում միասին օգտվել այդ հեռախոսից կամ համակարգչից։ Իսկ այստեղ խնդիր է առաջանում կապված նրա հետ, որ լինում են դեպքեր, երբ երեխաների դասերի ժամերը համընկնում են, ինչի արդյունքում հարց է, թե ինչպես պետք է նրանք արդյունավետորեն մասնակցեն դասապրոցեսներին։

Եվ պատահական չէ, որ կրթական գործընթացի համար արդյունավետ հաղորդակցության հետ կապված խնդիրների պատճառով փորձ կատարվեց առնվազն տեսադասերի միջոցով ապահովել անհրաժեշտ դասընթացները աշակերտների և ուսանողների համար։

Սակայն հարկ է նշել, որ դրանց արդյունավետությունը առկա ուսուցման համեմատությամբ բավականին ցածր է, քանի որ նախկինում դրանք երբևէ չեն կիրառվել, և մինչև ուսուցիչներն ու դասախոսները, ուսանողներն ու աշակերտներն ադապտացվեն այսպիսի եղանակով դասերի կազմակերպմանը, որոշակի ժամանակ է պահանջվելու։ 

Բացի դրանից, աշակերտների և ուսանողների շրջանում կարող է տուժել սովորելու հանդեպ մոտիվացիան, քանի որ կրթությունը, բացի կրթական բաղադրիչից, դասընկերների, ինչու չէ նաև ուսուցիչների ու դասախոսների հետ շփման հնարավորություն էր տալիս, իսկ այժմ ավելի շատ ձևական բնույթ է ստանում։ Եվ այս պայմաններում աշակերտների կամ ուսանողների ուսման հսկողության հիմնական բեռը մնում է նրանց ընտանիքների վրա։

Այսպիսով, ֆորսմաժորային իրավիճակը ցույց տվեց, որ ԿԳՄՍ (նախկինում՝ ԿԳ) նախարարությունը ժամանակին հատուկ ուշադրություն չի դարձրել դասապրոցեսի իրականացման ընթացքում տեխնոլոգիաների հասանելիության և կիրառելիության հարցին։ Բացի դրանից, հեռավար ուսուցման պրակտիկան նախկինում չի կիրառվել, որպեսզի այն ճգնաժամային պայմաններում նորմալ ընկալվի։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Հանրապետության տարբեր շրջաններում ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ավտոճանապարհներին Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ոսկեպարի բնակիչների հետ հանդիպումից Բախվել են «Opel»-ն ու «06»-ը․ ավտոմեքենայում հայտնաբերել են ընտանիքի անդամների մոխրացած 4 մարմին․ կա վիրավոր «Արևմուտքի հետ հույս կապելու կամ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն անելու որոշումն ադեկվատ չէ». «Փաստ»Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Անընդհատ ասում է՝ տանք-տանք. ինչի՞ դիմաց ես տալիս, երբ Բաքվում հայտարարում են՝ «Էրիվան», «մենք չենք կանգնելու» ․ «Հայաքվե» նախաձեռնության անդամ Տավուշից հետո սկսվելու է պետության մասնատման նոր փուլ. Հրայր Կամենդատյան Թևերի տակ դրված եվրա... բարձ. «Փաստ»Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում. «Փաստ»Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով. «Փաստ»Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին. «Փաստ»Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. ի՞նչ էր անում «Հայաքվեն» վտանգված գյուղերում. «Փաստ»Ձյան առատ տեղումներն ու բուքը վերադառնում են․ եղանակն՝ առաջիկա օրերին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 33-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով, մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին․ կա վիրավոր Մենք զենք ենք վերցնելու՝ կամ կապրենք, կամ կմեռնենք․ Ոսկեպարի բնակիչ Վթարային աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու Գյուղապետը եկավ արյան մեջ կորած, ասաց՝ «շտապ օգնություն կանչեք, գյուղում վիճակը վատ է. Վարդաձորի վերջին օրը… Սփյուռքը պետք է վերակազմակերպվի. Արամ Ա ՆԱՏՕ-ի և Ադրբեջանի միջև քաղաքական առևտուրը նոր փուլ է մտնում. զոհասեղանին Հայաստանն է Շրջաններում ձյուն է տեղում, ճանապարհները աղ-ավազով մշակում են Կազանում հայտնաբերվել է սալմոնելոզով վարակման զանգվածային դեպք Տավուշում հավաքել են տվել Փաշինյանի հետ հանդիպման եկածների հեռախոսներն ու որոշ իրեր․ հանդիպումը թեժ է անցել Հայկական մոտ 600 բեռնատար սպասում է Վերին Լարսով անցնելուն․ «Սպուտնիկ Արմենիա» Թուրքիայի գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր ու վիրավորներ Թշնամու խնդիրն է՝ կտրել Իրան-ՀՀ-Վրաստան-ՌԴ հաղորդակցության ուղին, ջլատել ՀՀ պաշտպանական բնագիծը «Այսուհետ բոլորը պետք է հաշվի նստեն մեզ հետ»․ Ալիև Աբովյան քաղաքում զենքի գործադրմամբ խմբակային խուլիգանության վարույթով մեղադրանք է ներկայացվել ևս երեք անձի ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայաստանի այն ուրվագիծը, որ ցույց եմ տվել ասուլիսին, ցույց եմ տվել նաև այստեղ. Փաշինյանը՝ Տավուշի հանդիպման մասին Ասում են, թե գնում են ԵՄ, բայց ավելի շատ կախվում Ռուսաստանից Արցախցիների վերադարձի հարցում Հայաստանի իշխանության պահվածքը համընկնում է Թուրքիայի և Ադրբեջանի տեսակետների հետ. Տիգրան Աբրահամյան Ոսկեպարցիները Փաշինյանի դեմ պայման են դրել, պատրաստ ենք անգամ պատերшզմի․ Ոսկեպարի բնակիչ, պահեստազորի գնդապետ Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյում Ռիտա Նազարյանը ԶՊՄԿ քիմիական լաբորատորիայում որպես լաբորանտ աշխատում է 1978 թվականից Հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում Վերականգնվող էներգիայի աղբյուրների համաշխարհային հզորությունն աճել է 50 տոկոսովԻնչո՞ւ կալանավորեցին ՀՅԴ-ական Գագիկ Սարգսյանին․ հետաքրքիր մանրամասներ 26-ամյա աղջիկը դանակահարել է իրեն հարվածող ընկերոջը․ նա ձերբակալվել է Ուզում եք հասկանալ, թե ինչ է լինելու, այսպես կոչված, «անկլավները» հանձնելուց հետո, նայեք Արցախին Արշակ Կարապետյանը հայրենասեր Հայի սկզբունքային և վճռական Տեսակ է Վթար՝ Երևանում. Աջափնյակի դատարանի հարևանությամբ բախվել են Nissan-ն ու Mitsubishi-ն Ռուսական ալիքները պետք է բացառեն ՀՀ-ի նկատմամբ վիրավորանքը և մեր ներքին գործերին միջամտելու փորձերը․ ԲՏԱ նախարար Ոսկեպարում Նիկոլ Փաշինյանին շատ սառն են ընդունել․ Փաշինյանը վախեցրել է պատերազմովՔաղաքացին քարով հարվածել է կառավարության շենքի պատուհանին Ալիևն օկուպացված Ստեփանակերտում վառել է Նովրուզի խարույկը Ասֆալտ փռել, ծորակ տեղադրել չկարողացող իշխանությունը ո՞նց է ակադեմիական քաղաք կառուցելու. Գալստյան «Ոսկեպարից Նիկոլը փախե՞լ է»․ Գագիկ Համբարյան ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ ՌԴ նախագահական ընտրություններն անցել են օրենքին համապատասխան Ոսկեպարի վարչական ղեկավարի «վախը բռնել են»