Լանզարոտի կոնվենցիայի շուրջ հետագա հանրային քննարկումների ար... ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՄԱՅԻՍԻ). Ան­կար­գու­թյուն­նե­րի հե­տև... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կորցնում ենք, կորցնում, բայց այդպես էլ չենք խրատվում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Սե­րը ժա­ռան­գել եմ մայ­րի­կիցս». պահ­պա­նե­լով ժա­նյակա­գո... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Ակա­նա­տես չենք եղել որևէ փաս­տաթղ­թի, որը կքար­տե­զագ­րի Հ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 30.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
ԲՀԿ-ն տարբեր ուղղություններով է գործում, որպեսզի թեթևացնի մարդկանց հոգսերը Նիկոլ Փաշինյանը տվել է համապատասխան հանձնարարականներ Վերջնագիր Յուրի Խաչատուրովին Կորոնավիրուսի 251 նոր դեպք Հայաստանում, մահացել է 7 պացիենտ Ովքեր են «Նիկոլի սև ցուցակում» գտնվող իմքայլական պատգամավորները. «Հրապարակ» Արցախում դեռ էլի անհեթեթություններ են սպասվում Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է. «Ժողովուրդ» Փոխադարձ մեղադրանքներ՝ ԵԽԽՎ-ում ստելու համար «Հրապարակ». Մինչեւ հուլիսի կեսերը Ավինյանը հրաժարական կտա. Օրակարգում է նաեւ Արսեն Թորոսյանի պաշտոնանկությունը ԱՄՆ֊ն խզում է հարաբերությունները ԱՀԿ-ի հետ Պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Արսեն Թորոսյան Աբովյան քաղաքում ճակատ-ճակատի բախվել են Mercedes և ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենաները «Զվարթնոց» օդանավակայանում ռումբի մասին կեղծ ահազանգի հեղինակը ազգությամբ ռուս է Մայիսի 31-ին նախատեսված Մոսկվա-Երևան թռիչքը տեղի կունենա ժամը 18։00-ին Արթուր Վանեցյանին տարբեր մութ պատմությունների հետ կապել չի հաջողվի Կորոնավիրուսից 2 մորաքույրներս մահացել են, մայրս 39 ջերմություն ունի չեն թեստավորում․ քաղաքացին ահազանգում է Գագիկ Ծառուկյանը հետևողական է 99.81% ճշգրտությամբ 10.000 թեստ` Պաշտպանության նախարարությանը «Թովմասյան» հիմնադրամից Դեպք ունենք, երբ կորոնավիրուսից մահացել է մեկ ընտանիքի 3 անդամ․ Նիկոլ Փաշինյան Բարձրագույն կրթության և գիտության միավորումը մեկ օրենքի շրջանակում արհեստական է, արդյունքն էլ՝ ճահճացումը. Լուսինե Մարգարյան

Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրություններ են

 

Այսօր՝ մարտի 31-ին մեկնարկել է Արցախում խորհրդարանական և նախագահական  ընտրությունները: Ժամը 08:00-ից բացվել են բոլոր ընտրատեղամասերը:

Համապետական ընտրություններին մասնակցում են Հանրապետության նախագահի 14 թեկնածուներ, իսկ Ազգային ժողովի ընտրություններին` 10 կուսակցություններ և 2 կուսակցությունների դաշինքներ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի 2020թ. մարտի 31-ի ընտրությունների քվեաթերթիկների նմուշները: Հանրապետության նախագահի ընտրությունների քվեաթերթիկը վարդագույն է, իսկ Ազգային ժողովի ընտրությունների քվեաթերթիկը՝ սպիտակ, երկու գույնի հատուկ ջրաներկի պաշտպանությամբ:

 

Մարտի 21-ի դրությամբ  դիտորդական առաքելություն իրականացնելու համար ԿԸՀ-ում հավատարմագրվել էին 14 հասարակական կազմակերպություններ` 807 ներկայացուցիչների ընդգրկմամբ, ինչպես նաև 37 զանգվածային լրատվամիջոցների 197 ներկայացուցիչներ:

Տեղեկացնենք, որ գործում է 282 ընտրատեղամաս, որոնցից մեկը Հայաստանում:

Հիշեցնենք, որ նախագահի պաշտոնի համար առաջադրվել է 14 թեկնածու, որոնցից Սերգեյ Ամիրյանը, Քրիստին Բալայանը, Էդուարդ Դադայանը, Բելլա Լալայանը, Մասիս Մայիլյանը և Մելսիկ Պողոսյանը ինքնաառաջադրվել են, իսկ կուսակցությունների կողմից առաջադրված թեկնածուներն են՝ Արցախի պահպանողական կուսակցության կողմից՝ Դավիթ Բաբայանը, «Միացյալ Հայաստան» կուսակցության կողմից` Վահան Բադասյանը, «Արդարություն» կուսակցության կողմից՝ Վիտալի Բալասանյանը,  ՀՅԴ կողմից՝ Դավիթ Իշխանյանը, «Անկախության սերունդ» կուսակցության կողմից՝ Ռուսլան Իսրայելյանը, «Ազգային վերածնունդ» կուսակցության կողմից՝ Հայկ Խանումյանը, Ժողովրդավարական կուսակցության կողմից՝ Աշոտ Ղուլյանը   և «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի կողմից՝ Արայիկ Հարությունյանը:

Առաջադրված կուսակցությունները և կուսակցությունների դաշինքներն են.

«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք

«ՆՈՐ ԱՐՑԱԽ» կուսակցությունների դաշինք

Արցախի պահպանողական կուսակցություն

«Միասնական հայրենիք» կուսակցություն

«Ազգային վերածնունդ» կուսակցություն

«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն

Արցախի Ժողովրդավարական կուսակցություն

Արցախի «Արդարություն» կուսակցություն

Արցախի հեղափոխական կուսակցություն

Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն

«Անկախության սերունդ» կուսակցություն

«Միացյալ Հայաստան» կուսակցություն

website by Sargssyan