Արցախի մի շարք ընտրատեղամասերում իրականացվել են ստուգայցեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները մի շարք ընտրատեղամասերում իրականացրել են ստուգայցեր:
Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովից:
Ստուգայցի ընթացքում՝
-մասնագետները ընտրական տեղամասերում ծանոթացել են սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման ընթացքին,
-ստուգվել են հանձնաժողովների անդամների անհատական անհրաժեշտ պարագաներով ապահովվածությունը,
-ընտրողների համապատասխան թվաքանակի ձեռնոցների, դիմակների, գրիչների և ալկոգելի առկայությունը,
- հանձնաժողովի անդամների կողմից սոցիալական հեռավորության ապահովումը:
«Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կարծիքով ընտրատեղամասերում պահպանվել են սանիտարահիգիենիկ կանոնները, իսկ տեղ գտած որոշակի բացթողումները համապատասխան ցուցումների արդյունքում շտկվել են: