Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Վերից վար իրենց տեղում չեն. այսօր առավել քան տեսանելի է կարևորագույն ոլորտների կառավարման անտեղյակությունը»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Մի քանի բաղադրիչ կա, որոնց բացակայությամբ է պայմանավորվում այն փաստը, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա իշխանությունների գրեթե բոլոր նախաձեռնությունները ընկալելի չեն թե՛ հանրության, թե՛ քաղաքական դաշտի համար: «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն է մատնանշում այդ բաղադրիչները՝ առաջինը շեշտելով ինտելեկտուալ պաշարի բացակայության մասին:

«Իշխանությունները չունեն ինտելեկտուալ պաշար, որպեսզի միջնաժամկետ և երկարաժամկետ պլանավորում իրականացնելով՝ կարողանան տարբեր նախաձեռնություններով հանդես գալ: Սա շատ արմատական խնդիր է, որը, ցավոք, իր լուծումը չի ստանում: Եվ այս խնդիրն առհասարակ է, այսինքն, խոսքը միայն վարակի խնդրին չի վերաբերում: Սա է պատճառը, որ իշխանության ցանկացած առաջարկ հասարակության մոտ ընկալման խնդիրներ է առաջացնում: Երկրորդը լսելու ունակության բացակայությունն է: 

Տարբեր քաղաքական ուժեր, քաղաքական գործիչներ և հետազոտական ինստիտուտներ տարբեր առաջարկներ են ներկայացրել իշխանությանը: Բացի նրանից, որ այդ առաջարկներն անտեսվել են, իշխանությունները փորձել են պայքարել ստալինյան հայտնի՝ «չկա մարդ, չկա խնդիր» մեթոդով»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ բերելով հայտնի մասնագետների գրառումների այն օրինակները, որոնք «խուճապի տարածման» անվան տակ հեռացվել են:

«Մի պատճառ էլ կա. իշխանություններին թվում է, թե իրենք բոլոր հարցերում միշտ ճիշտ են: Մեր նախորդ զրույցներում խոսել ենք այն տպավորութան մասին, ըստ որի՝ իշխանությունները մնացել են 2018թ. ապրիլմայիս ամիսների ազդեցության տակ: 

Հիմա ևս նույն տրամաբանությամբ իրենց թվում է, որ իրենք անքննելի են ու անսխալ, և ոչ ոքի կարծիքն անհրաժեշտ չէ: Իրենք մեծամտորեն են վերաբերվում ցանկացած այլ կարծիքի ու դրա համար հայտնվում են այնպիսի իրավիճակում, երբ իրենց գրեթե ցանկացած նախաձեռնություն հանրության մոտ բազում հարցեր է առաջացնում»,-նշեց մեր զրուցակիցը:

Բենիամին Մաթևոսյանը մի շարք երկրների օրինակներ բերեց՝ շեշտելով քայլերի հստակ հաջորդականության, հասարակությանը հասկանալի լինելու հանգամանքը. «Մեզ մոտ վարչապետի մակարդակով «ձեռք եք առնում», «ՀՀ-ում օրավարձով աշխատող մարդ չկա» և նման այլ արտահայտություններ են արվում: 

Բայց խնդիրն այլ տեղ է: Այս ամենի հետևանքը վարչապետը զգալու է կա՛մ արտահերթ, կա՛մ հերթական ընտրությունների ժամանակ, երբ նախկինում ստացած տոկոսներից գրեթե ոչինչ չի մնա: Իրականում վարկանիշային ռեսուրսը մսխվում էր դեռևս 2018թ. մայիսի 9-ից. նա իշխանության ղեկին էր հայտնվել ոչ թե այն պատճառով, որ լավն է, այլ որովհետև նախկիններն էին ապաշնորհ կերպով կառավարում երկիրը: Բայց, այդուհանդերձ, բացարձակապես որևէ հարցի վերաբերյալ պատկերացումներ չկային, ինչը հիմա ավելի ակնհայտ է: 

Այսօր առավել քան տեսանելի է կարևորագույն ոլորտների կառավարման անտեղյակությունը: Եվ տրամաբանական է, որ այս հանգամանքներն իրենց դրսևորումներն են ստանում թե՛ տնտեսական ցուցանիշներում, թե՛ այլ ոլորտներում: Այլ խնդիր է, որ, ցավոք, առայժմ Հայաստանում ձևավորված չէ այն ուժը, որը կկարողանա վերցնել փողոցում մնացած իշխանությունը: 

Եթե իշխանությունների ոչ ադեկվատ քայլերի ֆոնին հաջողվի ձևավորել հստակ քաղաքական այլընտրանքային բևեռ, փողոցում ընկած իշխանությունը շատ ավելի հեշտ կլինի վերցնել, քան թվում է մարդկանց: Իրականում թե՛ շարքային գյումրեցին, թե՛ արմավիրցին, թե՛ երևանցին իրենց մաշկի վրա զգում են այս իշխանությունների ապաշնորհ կառավարման հստակ հետևանքները»: 

Քաղաքագետն ընդգծեց՝ եթե իշխանությունները մի փոքր իրենց շուրջը նայելու ունակություն դրսևորեին, խնդիրների առաջ չէինք կանգնի:

«Այն, որ թե՛ ընդդիմությունը, թե՛ ցանկացած քաղաքական գործիչ կամ անհատ պատրաստ էր նախկինում իր լուման ներդնել, կասկած լինել չի կարող: Կար պատրաստակամություն, որ Հայաստանում համաժողովրդական ալիքի շարժման ֆոնին դրական արդյունքներ ապահովեին: 

Բայց հետագայում իշխանության ղեկավարի կողմից հստակ չդրվեցին այն առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ աշխատանք պետք է կատարվի: Հստակ չի ընդգծվել այն գաղափարական ուղենիշը, որի շրջանակներում այդ գործողությունները պետք է իրականացնեն:

 Բացի այդ, մի հանգամանք էլ կա. ընդդիմության նախկին առաջնորդի, այսօր արդեն վարչապետի՝ նախկինում ու այժմ արված քայլերն ու ասածները չեն համընկնում, ինչի հետևանքով իշխանության թիմի ներսում խժդժություններ ու անհամաձայնություններ կան: Մինչ այս բարձրաստիճան պաշտոնյաներ հեռացան, մանդատից հրաժարվող ևս եղավ: Բացի այդ, ամիսներ առաջ խոսվում էր այն մասին, որ «Իմ քայլը» խմբակցությունից մինչև 30 հոգի կարող է դուրս գալ: 

Որքան իշխանության ղեկավարի գործողություններն ադեկվատ չլինեն երկրում առաջացած խնդիրներին, իշխանության խմբակցությունից պոկվել ցանկացողների քանակն ավելանալու է: Խոսքը թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ ներկա իրավիճակով պայմանավորված գործողություններին է վերաբերում»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով արտակարգ դրությանը և ստեղծված իրավիճակին՝ քաղաքագետը շեշտեց, որ համաշխարհային մամուլում շատ է շեշտվում այն մասին, որ իրավիճակի շնորհիվ հնարավոր կլինի պարզել իշխանությունների կոմպետենտության աստիճանը, պարզել՝ ընդհանրապես լուրջ մարմիններ են, թե ոչ: 

«Մեր պարագայում, ցավոք, բոլոր զարգացումները վկայում են այն մասին, որ մեր իշխանությունները վերից վար իրենց տեղում չեն: Մեր իշխանությունների մոտ առհասարակ ստրատեգիական պլանավորում չկա: 

Իրենք այս դեպքում ևս առաջնորդվում են օրվա կուրսով: Քանի որ վարակը Հայաստանում դեռ չկար, կարծեցին, որ սովետական հայտնի մուլտֆիլմի հերոսի պես «и так сойдет» տարբերակով կարելի է ոչինչ չանել: 

Իսկ այն անձինք, քաղաքական ուժերն ու գործիչները, որոնք տեսակետներ ու առաջարկներ էին անում, հեգնական մեկնաբանությունների էին արժանանում: Այս ամբողջ շարքը վերլուծելով՝ հասկանալի է դառնում, որ, առաջին՝ կոմպետենտ չեն, երկրորդ՝ իրենց տեղում չեն, և ամենակարևորը, չգիտեն՝ ի՞նչ անել հետո: 

Իսկ քանի որ չգիտեն, թե առհասարակ հետո ինչ պետք է անել, իրենց գործողությունների արդյունքում հենց իրենք են դառնում է խուճապ առաջացնող գլխավոր կենտրոնը: 

Այս պարագայում մի շարք նախագծեր և որոշումներ ապացուցում են, որ իրենք իսկապես ադեկվատ չեն գնահատում թե՛ վտանգները, թե՛ այն զարգացումները, որոնք հնարավոր են»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

 

Փրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափում Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Դուբայի ճանապարհները` ջրհեղեղից հետո (տեսանյութ) Ծեծել է խորթ աղջկան, կնոջը սպառնացել է, որ կհրապարակի սեռական հարաբերության տեսաձայնագրությունը․ գործը դատարանում է Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի հարավը Փարիզում տղամարդը մտել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթյուն իրականացնել Գժվում եմ քո համար, կյանքս. Տոմայի նոր հրապարակումը ամուսնությունից հետո Ալիևը ապրիլի 22-ին Պուտինի հետ կհանդիպի Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Ուկրաինան չունի պլան Բ. Կոնգրեսը պետք է հաստատի Կիևին օգնության մասին օրենքը. ԿուլեբաԻրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է նշել իր պատասխանատվության գոտին, անհրաժեշտ է սահմանել Հայաստանի սահմանները. Լավրով Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ ԼավրովftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ուղերձ էր Թեհրանին՝ այլևս այդպես մի արեք, եթե անեք, ապա ձեզ աղետ կսպասի․ ամերիկացի գեներալ Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որպես ուսումնական տագնապ․ ՀՌՀ մամուլի ծառայություն Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Լարսը փակ է բեռնատարների համար Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է ԱՄՆ-ն վետո է կիրառել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ բանաձևի նախագծի վրա Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ Անցած 1 օրում հանրապետությունում գրանցվել է 7 ՃՏՊ. մեկ զոհ, 10 վիրավոր Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին