Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Վերից վար իրենց տեղում չեն. այսօր առավել քան տեսանելի է կարևորագույն ոլորտների կառավարման անտեղյակությունը»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Մի քանի բաղադրիչ կա, որոնց բացակայությամբ է պայմանավորվում այն փաստը, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա իշխանությունների գրեթե բոլոր նախաձեռնությունները ընկալելի չեն թե՛ հանրության, թե՛ քաղաքական դաշտի համար: «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն է մատնանշում այդ բաղադրիչները՝ առաջինը շեշտելով ինտելեկտուալ պաշարի բացակայության մասին:

«Իշխանությունները չունեն ինտելեկտուալ պաշար, որպեսզի միջնաժամկետ և երկարաժամկետ պլանավորում իրականացնելով՝ կարողանան տարբեր նախաձեռնություններով հանդես գալ: Սա շատ արմատական խնդիր է, որը, ցավոք, իր լուծումը չի ստանում: Եվ այս խնդիրն առհասարակ է, այսինքն, խոսքը միայն վարակի խնդրին չի վերաբերում: Սա է պատճառը, որ իշխանության ցանկացած առաջարկ հասարակության մոտ ընկալման խնդիրներ է առաջացնում: Երկրորդը լսելու ունակության բացակայությունն է: 

Տարբեր քաղաքական ուժեր, քաղաքական գործիչներ և հետազոտական ինստիտուտներ տարբեր առաջարկներ են ներկայացրել իշխանությանը: Բացի նրանից, որ այդ առաջարկներն անտեսվել են, իշխանությունները փորձել են պայքարել ստալինյան հայտնի՝ «չկա մարդ, չկա խնդիր» մեթոդով»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ բերելով հայտնի մասնագետների գրառումների այն օրինակները, որոնք «խուճապի տարածման» անվան տակ հեռացվել են:

«Մի պատճառ էլ կա. իշխանություններին թվում է, թե իրենք բոլոր հարցերում միշտ ճիշտ են: Մեր նախորդ զրույցներում խոսել ենք այն տպավորութան մասին, ըստ որի՝ իշխանությունները մնացել են 2018թ. ապրիլմայիս ամիսների ազդեցության տակ: 

Հիմա ևս նույն տրամաբանությամբ իրենց թվում է, որ իրենք անքննելի են ու անսխալ, և ոչ ոքի կարծիքն անհրաժեշտ չէ: Իրենք մեծամտորեն են վերաբերվում ցանկացած այլ կարծիքի ու դրա համար հայտնվում են այնպիսի իրավիճակում, երբ իրենց գրեթե ցանկացած նախաձեռնություն հանրության մոտ բազում հարցեր է առաջացնում»,-նշեց մեր զրուցակիցը:

Բենիամին Մաթևոսյանը մի շարք երկրների օրինակներ բերեց՝ շեշտելով քայլերի հստակ հաջորդականության, հասարակությանը հասկանալի լինելու հանգամանքը. «Մեզ մոտ վարչապետի մակարդակով «ձեռք եք առնում», «ՀՀ-ում օրավարձով աշխատող մարդ չկա» և նման այլ արտահայտություններ են արվում: 

Բայց խնդիրն այլ տեղ է: Այս ամենի հետևանքը վարչապետը զգալու է կա՛մ արտահերթ, կա՛մ հերթական ընտրությունների ժամանակ, երբ նախկինում ստացած տոկոսներից գրեթե ոչինչ չի մնա: Իրականում վարկանիշային ռեսուրսը մսխվում էր դեռևս 2018թ. մայիսի 9-ից. նա իշխանության ղեկին էր հայտնվել ոչ թե այն պատճառով, որ լավն է, այլ որովհետև նախկիններն էին ապաշնորհ կերպով կառավարում երկիրը: Բայց, այդուհանդերձ, բացարձակապես որևէ հարցի վերաբերյալ պատկերացումներ չկային, ինչը հիմա ավելի ակնհայտ է: 

Այսօր առավել քան տեսանելի է կարևորագույն ոլորտների կառավարման անտեղյակությունը: Եվ տրամաբանական է, որ այս հանգամանքներն իրենց դրսևորումներն են ստանում թե՛ տնտեսական ցուցանիշներում, թե՛ այլ ոլորտներում: Այլ խնդիր է, որ, ցավոք, առայժմ Հայաստանում ձևավորված չէ այն ուժը, որը կկարողանա վերցնել փողոցում մնացած իշխանությունը: 

Եթե իշխանությունների ոչ ադեկվատ քայլերի ֆոնին հաջողվի ձևավորել հստակ քաղաքական այլընտրանքային բևեռ, փողոցում ընկած իշխանությունը շատ ավելի հեշտ կլինի վերցնել, քան թվում է մարդկանց: Իրականում թե՛ շարքային գյումրեցին, թե՛ արմավիրցին, թե՛ երևանցին իրենց մաշկի վրա զգում են այս իշխանությունների ապաշնորհ կառավարման հստակ հետևանքները»: 

Քաղաքագետն ընդգծեց՝ եթե իշխանությունները մի փոքր իրենց շուրջը նայելու ունակություն դրսևորեին, խնդիրների առաջ չէինք կանգնի:

«Այն, որ թե՛ ընդդիմությունը, թե՛ ցանկացած քաղաքական գործիչ կամ անհատ պատրաստ էր նախկինում իր լուման ներդնել, կասկած լինել չի կարող: Կար պատրաստակամություն, որ Հայաստանում համաժողովրդական ալիքի շարժման ֆոնին դրական արդյունքներ ապահովեին: 

Բայց հետագայում իշխանության ղեկավարի կողմից հստակ չդրվեցին այն առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ աշխատանք պետք է կատարվի: Հստակ չի ընդգծվել այն գաղափարական ուղենիշը, որի շրջանակներում այդ գործողությունները պետք է իրականացնեն:

 Բացի այդ, մի հանգամանք էլ կա. ընդդիմության նախկին առաջնորդի, այսօր արդեն վարչապետի՝ նախկինում ու այժմ արված քայլերն ու ասածները չեն համընկնում, ինչի հետևանքով իշխանության թիմի ներսում խժդժություններ ու անհամաձայնություններ կան: Մինչ այս բարձրաստիճան պաշտոնյաներ հեռացան, մանդատից հրաժարվող ևս եղավ: Բացի այդ, ամիսներ առաջ խոսվում էր այն մասին, որ «Իմ քայլը» խմբակցությունից մինչև 30 հոգի կարող է դուրս գալ: 

Որքան իշխանության ղեկավարի գործողություններն ադեկվատ չլինեն երկրում առաջացած խնդիրներին, իշխանության խմբակցությունից պոկվել ցանկացողների քանակն ավելանալու է: Խոսքը թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ ներկա իրավիճակով պայմանավորված գործողություններին է վերաբերում»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով արտակարգ դրությանը և ստեղծված իրավիճակին՝ քաղաքագետը շեշտեց, որ համաշխարհային մամուլում շատ է շեշտվում այն մասին, որ իրավիճակի շնորհիվ հնարավոր կլինի պարզել իշխանությունների կոմպետենտության աստիճանը, պարզել՝ ընդհանրապես լուրջ մարմիններ են, թե ոչ: 

«Մեր պարագայում, ցավոք, բոլոր զարգացումները վկայում են այն մասին, որ մեր իշխանությունները վերից վար իրենց տեղում չեն: Մեր իշխանությունների մոտ առհասարակ ստրատեգիական պլանավորում չկա: 

Իրենք այս դեպքում ևս առաջնորդվում են օրվա կուրսով: Քանի որ վարակը Հայաստանում դեռ չկար, կարծեցին, որ սովետական հայտնի մուլտֆիլմի հերոսի պես «и так сойдет» տարբերակով կարելի է ոչինչ չանել: 

Իսկ այն անձինք, քաղաքական ուժերն ու գործիչները, որոնք տեսակետներ ու առաջարկներ էին անում, հեգնական մեկնաբանությունների էին արժանանում: Այս ամբողջ շարքը վերլուծելով՝ հասկանալի է դառնում, որ, առաջին՝ կոմպետենտ չեն, երկրորդ՝ իրենց տեղում չեն, և ամենակարևորը, չգիտեն՝ ի՞նչ անել հետո: 

Իսկ քանի որ չգիտեն, թե առհասարակ հետո ինչ պետք է անել, իրենց գործողությունների արդյունքում հենց իրենք են դառնում է խուճապ առաջացնող գլխավոր կենտրոնը: 

Այս պարագայում մի շարք նախագծեր և որոշումներ ապացուցում են, որ իրենք իսկապես ադեկվատ չեն գնահատում թե՛ վտանգները, թե՛ այն զարգացումները, որոնք հնարավոր են»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

 

Ադրբեջանի հակագիտական հայտարարությունները՝ Խաչենի իսլամական դամբարանի մասինԹուրքական Baykar–ը սկսել է KEMANKES 2 խելացի հրթիռի փորձարկումները Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկներ Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը ու Արթուր Ավետիսյանը եզրափակչում են Ռուս խաղաղապահների հեռանալը ճիշտ որոշում է. ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի անդամՈւկրաինայի չորս շրջաններում օդային տագնապ է հայտարարվելԹբիլիսիում շարունակվում է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ բողոքի ակցիան (տեսանյութ) «Ինքնաթիռում տեղերը բավարար չէին». երեխաներով տասնյակ ռուսներ չեն կարող թռչել ԱՄԷ-իցՏարածաշրջանային պատերազմ սկսվելու վտանգ կա․ Թուրքիայի ԱԳ նախարար Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուԻսրայելը ծրագրել էր հակահարված տալ Իրանին ապրիլի 15-ի երեկոյան․ ԶԼՄ Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ«Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀաքերները փորձել են գրոհել Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան Քաղաքացին ընկել էր շենքերից մեկի նկուղը․ ժամանել են փրկարարներըԹբիլիսիի կենտրոնում փոխհրաձգություն է տեղի ունեցել․ տուժածներ կանՃապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել (տեսանյութ)Ի՞նչ վիճակում է 3-րդ հարկից վայր ընկած երեխանՀանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան Ավտոբուսը Նոր Երզնկայում բախվել է քարե պարսպին․ 29 մարդ հոսպիտալացվել էԴաղստանում բերման են ենթարկել Չեչնիայի ԱԻ նախարարին (տեսանյութ) Պետդումայում ռուս խաղաղապահների առաքելությունն անվանել են «լիովին կատարված»Որքա՞ն արժե Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն՝ արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջՄեր ապագան այդպես էլ չեկավ… հիմա հայրենիքս էլ չկա, հայրենիքիս պաշտպանն էլ, հերոսներին էլ ամեն օր արժեզրկում են «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Գյումրիում կանխվել է տղամարդու ինքնասպանությունը․ ի՞նչ է հայտնիՋուր չի լինի Ինչպես են ՌԴ խաղաղապահները հեռանում Արցախից (տեսանյութ)Թբիլիսիում քննարկվել է Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան ռազմական համագործակցության կարևորությունը Լիլիթ Հովհաննիսյանը նորությունի ունիԻշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Սանկտ Պետերբուրգում ձյուն է տեղացել (տեսանյութ) Պուտինի՝ Թուրքիա այցելելու օրը դեռ չի համաձայնեցվել. ՊեսկովՓոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում. վիրավորվել է մի քանի մարդՎրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա Ուղիղ միացում. Հրատապ. Ինչ է ուզում հանձնել Տավուշից Փաշինյանը այս անգամ. մանրամասներ Ադրբեջանի սահմանապահ զորքերը պետք է տեղակայվեն գետի մոտ․ պատգամավորը մանրամասներ է հայտնում Փաշինյան-տավուշցիներ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում Նրան մարդիկ են պետք, որոնց կասի դուք եք մեղավոր Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել. նախաքննությունն ավարտվել է Դուբայում գրանցվել են ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում (լուսանկարներ) Փաշինյանի խոսնակը հերքում է տարածել Արտակարգ դեպք. Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է մոտ 31 հատ հակատանկային ական Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները. Հաջիև Կենդանակերպի նշաններ, որոնց բախտը հանկարծ կբերի ապրիլի վերջին Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնումԱլիևի հետ կա պայմանավորվածություն, որ կողմերը պետք է մեկական դիրք զիջեն և Տավուշից պետք է հանվեն Զինված ուժերըՔաջարան համայնքում կայացավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրային լսում Ղրիմի ռազմական օդանավակայանում հրդեհ է․ հնչել են պայթյուններՈւկրաինան ցանկանում է ԱՄՆ-ի հետ այնպիսի անվտանգության համաձայնագիր, որն ԱՄՆ-ն ունի Իսրայելի հետ. Զելենսկու գրասենյակ