Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Պետք է զարգացնել ներքին զբոսաշրջությունը. փորձագետների դիտարկումներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հուսանք, որ այս համաճարակը շուտ կընկրկի, սակայն շաբաթներ և ամիսներ անց աշխարհի բոլոր պետությունները կանգնելու են կարևորագույն խնդիրների առաջ: Առաջնայինը սեփական տնտեսության վերականգնումն է, որովհետև նույնիսկ գերհզոր պետությունների դեպքում պարզ է՝ խնդիրներից խուսափել չի ստացվելու: 

Հայաստանը ևս պետք է վերականգնի իր տնտեսության ներուժը, կյանքի կոչի հակաճգնաժամային ծրագրերը, որոնց մասին արդեն իսկ խոսվում է, օգնության ձեռք մեկնի փոքր ու միջին ձեռնարկություններին՝ հաղթահարելու դժվարությունները:

Այն, որ Հայաստանը կարող է դառնալ զբոսաշրջային երկիր, հաճախ ենք ասում: Այս առումով ոգևորող էին նաև նախորդ տարիների ցուցանիշները, թե որքան զբոսաշրջիկներ են այցելում մեր երկիր, որքան գումար են միջին հաշվարկով ծախսում Հայաստանում:

Տարիների ընթացքում զբոսաշրջիկների արձագանքներից դատելով՝ կարելի է ասել, որ Հայաստանը հետաքրքիր է զբոսաշրջիկների համար, գրավում է ոչ միայն պատմությամբ, տեսարժան վայրերով և էկոլոգիական մաքուր սնունդով, այլ նաև համարվում է ապահով երկիր: Դեռ ամիսներ առաջ տուրիստական տարբեր պորտալներ խորհուրդ էին տալիս այս տարի ամռանը հենց Հայաստան այցելել, սակայն կորոնավիրուսը խախտեց բոլոր ծրագրերը: 

Ինչպես ասում են՝ ցանկացած փորձության պահի պետք է մտածել ինչպես ելքեր գտնելու, այնպես էլ ապագայի մասին: Հաջորդական քայլեր պետք է ձեռնարկվեն նաև զբոսաշրջության ոլորտի զարգացումն ապահովելու համար, այստեղ անելիք ունի, իհարկե, պետությունը, որն առաջիկայում կներկայացնի իր քայլերը: Կարող ենք նշել, որ զբոսաշրջության զարգացման համար հիմա լավագույն տարբերակ կարող է լինել ներքին տուրիզմի զարգացումը: 

Հայաստանի տուրօպերատորների և տուրգործակալների ասոցիացիայի հիմնադիր նախագահ Կարինե Դավոյանը նշում է՝ ակնհայտ է, որ այս լարված օրերից հետո բոլորս էլ գոնե մի քանի օրով հանգստի կարիք ենք ունենալու: Իսկ ստեղծված իրավիճակն էլ լավ առիթ է երկրում ներքին զբոսաշրջությունը զարգացնելու համար: 

«Արդեն մի քանի օր է՝ այդ գաղափարը պտտվում է գլխումս: Ակնհայտ է, որ ամբողջ աշխարհում այս համաճարակի պատճառով տուժող առաջին ոլորտներից մեկը հենց զբոսաշրջությունն է լինելու: Այդ մասին են վկայում տարբեր երկրների իմ գործընկերների, փորձագետների հետ զրույցները: Առաջիկա ամիսներին, եթե անգամ խոշոր պետություններ այցելություններ լինեն, Հայաստանի համար մի քիչ բարդ կլինի: Մեզանից մեծ ջանքեր էին պահանջվում, որպեսզի Հայաստանի՝ որպես զբոսաշրջային երկրի ճանաչելիությունը մեծացնեինք, հիմա ստացվում է, որ նախկին տարիներին կատարված ամբողջ աշխատանքը՝ թե՛ պետական գերատեսչությունների, թե՛ մասնավոր հատվածի, կարծես թե, պետք է սկսվի զրոյից»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Դավոյանը: 

Նա ընդգծում է՝ այո՛, այսօր ներքին զբոսաշրջությունը զարգացնելու լավ հնարավորություն ունենք: 

«Ի դեպ, սրան պետք էր նաև նախկինում ուշադրություն դարձնել: Մեր երկրում ներքին տուրիզմը շատ քիչ է տարածված: Օրինակ՝ մի քանի տարի առաջ շատ էի զարմացել, երբ ինձ ասացին, որ Իտալիայում այլ երկրներից եկող զբոսաշրջիկների թիվն ամբողջ զբոսաշրջության ցուցանիշների մեջ ընդամենը 25 տոկոս է կազմում, իսկ զբոսաշրջության զարգացման հիմնական ուղղությունը ներքին զբոսաշրջությունն է: Իտալացիները սիրում են շրջել իրենց երկրում՝ այցելել ծովափ, լինել պատմամշակութային վայրերում և այլն»,-նշում է մեր զրուցակիցը:

Դավոյանն ընդգծում է՝ ամեն վատ իրավիճակում պետք է ինչ-որ լավ բան տեսնել և ելք գտնել: «Խնդիրները լուծելու հնարավորություն միշտ էլ ունենք: Այո՛, ներքին տուրիզմը պետք է զարգացնել: Այստեղ մեծ ուշադրություն պետք է դարձնել գնային քաղաքականությանը: Այն մարդիկ, որոնք տարբեր մարզերում գործունեություն են ծավալում զբոսաշրջության ոլորտում, պետք է մեղմացնեն գները:

 Իհարկե, գաղտնիք չէ, որ շատերը կցանկանան միանգամից ու արագ վերականգնել իրենց կորուստները, բայց պետք է այդ մտքից հրաժարվեն, կիրառեն մեղմ չափորոշիչներ, գներն ավելի բալանսավորված լինեն, մարդկանց համար մատչելի, տնտեսվարողներն առաջնորդվեն շատ հաճախորդ ունենալու սկզբունքով:

Միևնույն ժամանակ չպետք է վատացնեն ծառայությունների որակը, այսինքն գների իջեցումից որակը չպետք է տուժի: Տնտեսվարողները պետք է հասկանան, որ դա անում են մեր երկրի բնակիչների համար: Եթե բոլորս չմիավորվենք այս խնդիրները լուծելու համար, ոչ մի բան չենք կարողանա անել»,-եզրափակում է Կարինե Դավոյանը:

Խնդրի վերաբերյալ «Փաստը» մեկնաբանություն խնդրեց տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Մարինե Առաքել յանից՝ հետաքրքրվելով, թե արդյոք կարո՞ղ է մեր երկրում հնարավորություն ստեղծվել ներքին զբոսաշրջությունը զարգացնելու համար, և ճիշտ աշխատանքի դեպքում կշահե՞ն զբոսաշրջային ընկերությունները և պետությունը:

Առաքելյանը նախ նշում է՝ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը վերագնահատել է տարեսկզբին արված հաշվարկները և կանխատեսում է կորոնավիրուսի հետևանքով համաշխարհային զբոսաշրջության հոսքերի շուրջ 20-30 տոկոս անկում, ինչն էլ կհանգեցնի համաշխարհային տնտեսությունում այս ոլորտից ստացվող ֆինանսական հոսքերի նվազմանը, որն, ի դեպ, նախնական հաշվարկներով կազմելու է 300-450 միլիարդ ԱՄՆ դոլար: 

«Հայաստանի պարագայում կարևոր է հետճգնաժամային այնպիսի միջոցառումների իրականացումը, որոնք կնպաստեն զբոսաշրջության զարգացմանը, և հատկապես ներքին զբոսաշրջային այցելությունների աճ կապահովեն: Այս համատեքստում, իմ գնահատմամբ, կարելի է կենտրոնանալ մասնավորապես երեք ստրատեգիական քայլերի վրա: 

Առաջինը՝ ներքին զբոսաշրջության աճին էապես կարող է նպաստել սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության շահառուների քանակի ընդլայնումը, որը հնարավորություն կտա իրենց հանգիստը Հայաստանում կազմակերպել ավելի մեծ թվով աշխատողների: Երկրորդը՝ համայնքներում մեծացնել պետական աջակցությամբ իրականացվող փառատոնների և տոնակատարությունների ծավալը, որը յուրահատուկ գրավիչ դերակատարում կունենա վերոնշյալ խնդրի կարգավորման համար:

 Եվ երրորդ՝ զբոսաշրջային ոլորտի տնտեսվարողներին տրամադրել որոշակի հարկային արձակուրդներ և, ըստ անհրաժեշտության, ընթացիկ իրացվելիության ռիսկերը մեղմելուն ուղղված նաև անտոկոս վարկեր՝ հնարավորություն ընձեռելով նրանց նվազագույն կորուստներով ոտքի կանգնել և ավելի ճկուն գնային քաղաքականություն իրականացնել՝ նպաստելով ներքին զբոսաշրջային այցելությունների ապահովմանը»,-ընդգծում է Մարինե Առաքելյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մոսկվա-Երևան թռիչքի տոմսերը կտրուկ էժանացել են․ ի՞նչ արժեն այս պահինՄոսկվայի դատարանը ձերբակալել է «Կրոկուսի» ահաբեկչության մեջ մեղադրվող 9-րդ անձին Արագածոտնի մարզում արձանագրվել են որսագողության 2 դեպք․ առգրավել է որսագողերի զենքերը Ողբերգական դեպք՝ Տավուշում․ կիսակառույց շինությունում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմինՍահմանապահ Բաղանիսն ամուր է, քան երբևէՈ՞վ է փչացնում հայ-ռուսական հարաբերությունները Crocus City Hall-ի ահաբեկչությանը մասնակցած տղամարդու ծնողները պատմել են նրա հետ վերջին զրույցի մասին Տաջիկստանում մարդիկ են ձերբակալվել Կրոկուսի ահաբեկչության հետ առնչության համար«Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել է Ծանրամարտի 2027 թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում Ավստրալիան մտադիր է իր արևային վահանակներն արտադրելՔննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի` մարզերում գործարկման ընթացքը Ոսկեպարում Փաշինյանին այլևս չեն էլ սպասումԹուրք պաշտոնյան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման հարցեր Երևանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առաջ. ՌԴ ԱԳՆ «Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղությանը, ինչպես երբեք». Հաջիև Եղեգնաձորում սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը 102-րդ բազայի և ՌԴ սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Անհայտ ծագման ինքնակոչների խմբավորում է ձևավորվել Շիրակի մարզում. պատգամավորն ահազանգում է Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը չի քննարկվի. Ստանոն՝ ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման մասին Հայաստանն ու Հնդկաստանը կընդլայնեն համագործակցությունը կինոարտադրության և տեխնոլոգիական բնագավառում «National Geographic»-ը ներկայացրել է Հայաստանում գինու մշակույթը Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխության Ոսկու գինն աճել է Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են Նավթի գներն աճել են Արցախից տեղահանված շուրջ 11 հազար մարդ է արտագաղթել Հայաստանից․ Գեղամ Ստեփանյան Մտքովս նույնիսկ չի անցել, որ վերջին անգամ եմ տեսնում Գագիկին․ երջանիկ տարիներից մնացին միայն քաղցր հուշեր Միջազգային պահանջ է՝ սահմանի որոշման ցանկացած գործընթաց որևէ ուժ չունի, եթե մարդկանց բնականոն կյանքը խաթարվում է. Թաթոյան Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրիԱլիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը «Ավտովազ»-ը սկսել է Lada-ի արտադրությունն Ադրբեջանում Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան Տաջիկստանում 9 մարդ է ձերբակալվել Crocus City Hall-ի գործով Ինչո՞ւ երեկ չհրապարակվեց Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ հարցազրույցը․ AzTV-ի պարզաբանումը Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան Գերիների վերադարձը պետք է յուրաքանչյուր հայի աշխատանքի հիմքում լինի. Սեյրան Օհանյան Արտակարգ դեպք՝ Երևանում. BMW-ն հայտնվել է CPS բենզալցակայանի մոտակա տարածքում Մասնագիտությունը պահանջված և արդիական կլինի, քանի դեռ կլինի հանքարդյունաբերությունը. ԶՊՄԿ Հունաստանում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կարևոր․ կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից ո՞ր բանկերի քարտապաններն են կարող օգտվել «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԱպրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան