Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ե՞րբ են սկսվել Հայաստանի կենսաբանական անվտանգության համակարգի զավթմանն ուղղված կոնկրետ քայլերը

МЕЖДУНАРОДНОЕ

eadaily.com-ը «Հարցազրույց. Հայաստանը որպես ԱՄՆ-ի կենսաբանական հետախուզության միասնական համակարգ» վերնագրով հոդվածում գրում է, որ EADaily-ին հարցազրույց է անցկացրել անասնաբուժական ծառայության կազմակերպման և զոոնոզ հիվանդությունների նկատմամբ հսկողության միջազգային փորձագետ, «Միասնական առողջություն» (Հայաստան) դաշինքի առաջնորդ Գրիգոր Գրիգորյանի հետ։ 

Ըստ փորձագետի, հետխորհրդային երկրների կենսաբանական անվտանգության ոլորտի զավթումը եղել է առաջին քայլը փաստացի գաղութացման այն ճանապարհին, որը նպատակաուղղված է եվրասիական տարածաշրջանի աշխարհաքաղաքական կենտրոնների, մասնավորապես Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի տնտեսական և ռազմական պոտենցիալի թուլացմանը։ 

Ինչ վերաբերում է Հայաստանի կենսաբանական անվտանգության ազգային համակարգին, ապա դրա զավթումը նախապատրաստվել է մանրակրկիտ։ Մինչև 2000 թվականը Հայաստանը փաստացի անդամակցել է բոլոր այն միջազգային պայմանագրերին և կոնվենցիաներին, որոնք նախատեսում են մասսայական ոչնչացման միջոցների (ներառյալ կենսաբանական և քիմիական զենք) ստեղծելուց և տարածելուց հրաժարվելը։ 

Սակայն 1998 թվականին «Նոր հարյուրամյակում ԱՄՆ-ի ազգային անվտանգության» հայեցակարգը ընդունելուց հետո ԱՄՆ-ը սկսել է նոր մոտեցումներ ցուցաբերել ազգային անվտանգության հարցերի նկատմամբ, որոնք արդեն հիմնվել են ոչ թե միջազգային կոնվենցիաների և պայմանագրերի, այլ երկկողմ համաձայնագրերի վրա։ Ըստ տեղեկությունների, 1999 թվականին ԱՄՆ-ի կողմից Հայաստանին առաջարկվել է նման համաձայնագիր կնքել, որը կնքվել է 2000 թվականին և ուժի մեջ է մտել 2002 թվականին։ 

Չնայած այդ համաձայնագիրը եղել է դեկլարատիվ բնույթի, բայց հենց այդ փաստաթուղթն է հանդիսացել այն հենքը, որի շնորհիվ ԱՄՆ-ը «շղթայել» է երկրի ազգային կենսաբանական անվտանգությունը, ապա սկսել դրա զավթումը։ Այն, թե ինչպես է ընթացել այդ զավթումը, գիտեն միայն այն անձինք, որոնք այդ ժամանակ ղեկավարել են երկիրը։ Առաջինը, որ կասկածից դուրս է, այն է, որ մինչև Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալը երկրում արդեն գործել է «Epi info» տեղեկատվական ծրագիրը։ Դա ամերիկյան Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) վիճակագրական ծրագիրն է, որը ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս օգտագործել երկրների համաճարակաբանական տվյալների հավաքագրման և մշակման համար։

 Չճշտված տվյալներով՝ Հայաստանում այդ ծրագիրն սկսել են օգտագործել դեռևս 1994 թվականից։ «Epi Info»-ի ծրագրային ապահովումը իրականացվում է ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքից։ 

Հենց այդ ծրագրի ներդրում էլ հանդիսացել է հետխորհրդային երկրներում և մասնավորապես Հայաստանում ԱՄՆ-ի համաճարակաբանական հետախուզության գործունեության սկիզբը և հիմք է ստեղծել այլ նպատակային ծրագրերի քայլ առ քայլ իրականացման համար։ Այնուամենայնիվ, պետք է նշել, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին Հայաստանի կենսաբանական անվտանգության համակարգի զավթմանն ուղղված կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվել այն պարզ պատճառով, որ երկրի ղեկավարությունը ընդամենը թույլ չի տվել դրա իրականացումը։ Արդյունքում ընդամենն իրականացվել է համակարգի շուրջ «խրամատավորում» և հնարավոր քայլերի իրականացման «շոշափում»։ 2008 թվականին Սերժ Սարգսյանի իշխանության գալուց հետո սկսվել է գործողությունների ակտիվ փուլը։ 

2009 թվականին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության և Պենտագոնի միջև կնքվել է «Բիոլոգիական զենքի մշակման ժամանակ օգտագործվող տեխնոլոգիաների, հարուցիչների և գիտելիքների տարածման կանխարգելման հարցում համագործակցության մասին» համաձայնագիրը, և Հայաստանում սկսել է աշխատել «Black&Veatch» ընկերությունը, որը հայտնի է որպես տարբեր հատուկ նախագծերում Պենտագոնի ենթակապալառու։ 

Արդյունքում արդեն 2013 թվականին Հայաստանի կենսաբանական անվտանգության ազգային համակարգը վերածվել է տարածաշրջանում ԱՄՆ-ի կենսաբանական հետախուզության միասնական համակարգի։ Այսինքն, Հայաստանում արտաքին հսկողության տակ են հայտնվել համաճարակաբանական բոլոր հոսքերի տվյալները։ 

Պետական սանիտարահամաճարակաբանական և անասնաբուժասանիտարական ծառայությունները ինտեգրվել են «EIDSS» հիվանդությունների վերահսկման և «PACS» պաթոգենների վերահսկման էլեկտրոնային համակարգերին, ընդ որում, այդ երկուսի ծրագրային ապահովումը համատեղ է «Epi Info»-ի հետ։ 

Ծրագրերի մշակող է հանդիսանում «Black&Veatch» ընկերությունը, որը ծրագրերի լրիվ ներդրումը ավարտել է 2012 թվականի կեսերին։ 2012 թվականի վերջին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը նույն ընկերությունից ստացել է մարդկանց մոտ սիբիրախտի ախտորոշման նոր ժամանակակից սարքավորումներ, և ընդամենը երկու շաբաթ անց Հայաստանում արձանագրվել են սիբիրախտի դեպքեր։ Միայն ըստ Հայաստանի առողջապահության նախարարության պաշտոնական տվյալների, արձանագրվել է 52 դեպք, որոնք ազատ հասանելիությամբ ցուցադրվել են «EIDSS» ցանցով։ Իրականում նման զուգադիպությունները պատահական չեն լինում, և հավանաբար ընդամենը իրականացվել է «Black&Veatch» ընկերության տրամադրած նոր սարքավորումների թեստավորում և «EIDSS» և «PACS» ծրագրերի փորձարկում «իրական ժամանակային ռեժիմով»։ 

Հետագայում ավելին է իրականացվել։ Երևանի Կենտրոնական սանիտարա-համաճարակային լաբորատորիան մոդեռնիզացվել է, վերանվանվել «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» (ՀՎԿԱԿ) և դարձել «EIDSS» և «PACS» ծրագրերի ադմինիստրատոր Հայաստանում։ 2015 թվականին մոդեռնիզացվել են Գյումրիի և Իջևանի հակաժանտախտային կայանները և լաբորատորիաները՝ դառնալով ՀՎԿԱԿ-ի մասնաճյուղեր։ 

2016 թվականից ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության վտանգների նվազեցման գործակալությունը սկսել է գործել ավելի համարձակ։ ՀՎԿԱԿ-ի մասնաճյուղեր են բացվել բոլոր մարզերում և սկսվել է լաբորատորիաների մոդեռնիզացում։ Նույնն է իրականացվել նաև անասնաբուժության բնագավառում՝ ֆիտոսանիտարիայի և սննդամթերքի անվտանգության հարցերով զբաղվող կառույցներում։

Կամո Խաչիկյան

 

Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело