Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Քա­ղա­քա­կան հա­մա­կար­գը խարխլ­ված է, չու­նենք զսպում­նե­րի և հա­կակ­շիռ­նե­րի հա­մա­կարգ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Բալանսավորված խորհրդարան, ժողովրդավարություն, պառլամենտական ընթացակարգեր: Սրանք այն կարևոր բաղադրիչներն են, որոնց բացակայությունը զգացվում է հերթական որոշումների ու դրանցով պայմանավորված քննարկումների ժամանակ: Նախօրեին տեղորոշման և զանգերի վերահսկման վերաբերյալ նախագիծը ԱԺ մեծամասնության կողմից ընդունվեց առանց ընդդիմության, թեպետ ընդդիմությունը ժամեր առաջ տապալել էր նախագծի ընդունումը: 

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի փորձագետ Դավիթ Մաթևոսյանն այս համատեքստում առաջին հերթին ֆիքսում է ոչ թե պառլամենտարիզմը, այլ պետության կառավարման ժողովրդավարական բնույթը:

«Անգամ այնպիսի երկրներում, որոնցում նախագահական կառավարման համակարգ է, և այդ առումով օրինակ կարող է լինել Ֆրանսիան, չէր պատահի այն, ինչ նախօրեին տեղի ունեցավ մեր խորհրդարանում:

Մենք գործ ունենք հատկապես ժողովրդավարական էթիկայի և ընթացակարգերի հետ: Այստեղ հարցը նաև պառլամենտական ընթացակարգերի, գործընկերոջ նկատմամբ հարգանքին է վերաբերում: 

Նախ՝ պատգամավորներին նիստի մասին պետք է ծանուցել այնպես, որ նրանք պատրաստվելու և ներկայանալու ժամանակ ունենան, իսկ մամուլում առկա տեղեկությունների համաձայն, ընդդիմադիր խմբակցություններին տեղեկացրել են հենց նիստը սկսելու պահին, ինչը, բնականաբար, գործընկերային չէ և անհասկանալի նպատակ է հետապնդում: 

Ի վերջո, եթե հավել յալ աղմուկից խույս տալու, ընդդիմադիրներին ԱԺ ամբիոնից ելույթ ունենալ թույլ չտալու խնդիր էր դրված, ապա այս քայլով նրանք ավելի մեծ աղմուկ ստեղծեցին և իրենց ընդդիմախոսներին խոսելու նոր առիթ տվեցին: Առհասարակ ժողովրդավարությունն այն մեծամասնության կառավարումն է, որը չի անտեսում փոքրամասնության շահերը:

 Եթե ընդդիմությունը խորհրդարանում փոքրամասնություն է և, փաստացի, չի կարող ազդել քվեարկության արդյունքների վրա, դեռ չի նշանակում, որ նրանց նկատմամբ պետք է ոչ հարգալից վերաբերմունք ցուցաբերել: Այսինքն, մենք մի կողմից ունենք վերոնշյալ ընթացակարգի, մյուս կողմից՝ արդեն դիսկուրսի խնդիրը: Այսինքն, թե ինչպես են ցանկանում հիմնավորել կառավարության առաջարկը և ինչպես են փորձում հակադրվել ընդդիմադիրներին: Եվ այս առումով ընդդիմադիրների հասցեին ԱԺ ամբիոնից անգամ թափթփուկ որակմանն ականատես եղանք, ինչն անընդունելի է: 

Բայց սա, թերևս, նոր խնդիր չէ, և այն չի վերաբերում միայն պատգամավորներին: Սա առհասարակ լայն քաղաքական մշակույթի հարց է, որը բնորոշ է ինչպես երկրի գործադիր իշխանության ներկայացուցիչներին, պատգամավորներին, այնպես էլ ընդդիմությանը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Դ. Մաթևոսյանը: 

Այս համատեքստում նա մեկ այլ հանգամանք առանձնացրեց. «Այն մարդիկ, որոնք պատգամավոր են դարձել հեղափոխության արդյունքում, չունեն կուտակած քաղաքական կապիտալ, քաղաքական փորձ, հենց այսպիսի ճգնաժամային իրավիճակներում չեն դիմանում և տրվում են էմոցիաներին, պիտակավորումներին: 

Այսինքն, այս ամենը բնորոշ է հատկապես ոչ փորձառու քաղաքական գործիչներին, ինչը ևս նորություն չէ: Մենք գիտենք այս ամենի պատճառները, ընթացքը, և այդ ամենը մեր աչքի առաջ է տեղի ունեցել»: Ինչ վերաբերում է քաղաքական մեծամասնության պահվածքին, երբ ժամերի ընթացքում նաև հայացքներ ու մտքեր փոխվեցին, փորձագետը նկատեց. 

«Ըստ իս՝ նախնական անհամաձայնություններն ավելի շատ վկայում են այն մասին, որ առաջարկը կառավարության կողմից հապճեպ է ներկայացվել և դեռևս հասկանալի չի եղել բոլոր պատգամավորներին: Նրանց հետ բավարար չափով տեղեկատվական կամ գուցե բացատրական աշխատանք տեղի չի ունեցել, որպեսզի հասկանան, թե ինչպիսի վարք պետք է ցուցաբերել: 

Արդյունքում նրանցից ոմանք փորձել են հնարավորինս ազատ գործել: Իսկ հետագայում, երբ քվեարկությունը ձախողվեց, հասկանալի դարձավ, որ այժմ չպետք է նման ազատական գաղափարների տրվել, պետք է միահամուռ քվեարկել: Այսինքն, քաղաքական խնդիր դրվեց, ըստ որի՝ այդ նախագիծը պետք է անցկացվի, և պատգամավորերն էլ գործեցին ըստ այդմ: Սա տրամաբանական է, քանի որ պատգամավորներից շատերը պատգամավոր են դարձել հենց հեղափոխության քաղաքական կապիտալի հաշվին, նրանք սեփական քաղաքական կապիտալ չունեն և, հետևաբար, ընդդիմանալու և հակադրվելու ևս ռեսուրս չունեն: Եվ այս դեպքում եթե վերևից հստակ քաղաքական խնդիր է դրվում, նրանք գործում են այնպես, ինչպես պետք է գործեն»: 

Դավիթ Մաթևոսյանը միանձնյա քաղաքական համակարգի մասին է մատնանշում: «Մեր երկրում քաղաքական համակարգը հեղափոխությունից հետո փաստացի լուծարվել է, և կա միայն քաղաքական կապիտալ ունեցող մեկ մարդ՝ Նիկոլ Փաշինյանը: Եվ, հետևաբար, նրա լեգիտիմությունն այնքան բարձր է, որ իր իշխանության և խմբակցության ներսում որևէ մեկը չի կարողանում ընդդիմանալ նրան: Սա ակնհայտ էր և այլ կերպ լինել չէր կարող, քանի որ հեղափոխությունը ենթադրում է նաև այսպիսի վնասներ: 

Հույս ունենք, որ ժամանակի ընթացքում իրավիճակը կշտկվի: Եթե հաջորդ ընտրություններում կարողանանք ավելի բալանսավորված խորհրդարան, ավելի կայացած քաղաքական համակարգ ունենալ, գուցե որոշակի զսպումների և հակակշիռների համակարգ ստանանք: 

Բայց այս պահին այդ ամենը բացակայում է, չկա և չի կարող լինել, քանի որ տեղի է ունեցել հեղափոխություն, և ամեն ինչ պետք է հենց այդ տրամաբանության ներքո դիտարկել»,-ընդգծեց մեր զրուցակիցը

Նա շեշտեց, որ խնդիրը չի վերաբերում միայն ներկայում ստեղծված իրավիճակին. «Պետք է հիշել, որ գրեթե երկու ամիս առաջ ԱԺ բերվեց Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների դադարեցման նախագիծը: Նույն պատկերը մոտավորապես նաև այդ օրերին էր, երբ որոշ անձինք դեմ էին նշվածի իրականացմանը , բայց, ի վերջո, հանրաքվե անցկացնելու որոշում ընդունվեց: Սա նման անկայուն վիճակի օրինակներից մեկն է: Այսինքն, սա կարծես օրինաչափություն է դառնում, ինչը, իհարկե, բացասաբար անդրադառնալու ներուժ ունի: Կանդրադառնա, թե ոչ, այս պահին չենք կարող ասել, քանի որ ապագայի հետ է կապված: Այդուհանդերձ, ցանկացած իշխանություն հնարավորինս շատ վերահսկելու գայթակղություն ունի: Ցանկացած իշխանության առաջնային խնդիրը սեփական իշխանության պահպանումն է, և այս առումով նաև վառ օրինակներ կան: Օրինակ՝ Հունգարիայում վերջերս արտակարգ դրության հանգամանքն օգտագործվեց իշխանությանը վերահսկողական ավելի մեծ լծակներ տրամադրելու համար: Այսինքն, քաղաքականության էությունը հենց այսպիսին է: Նմանատիպ օրենքներ ստեղծելիս պետք է ստեղծվեն հստակ երաշխիքներ, որոնք անգամ ցանկության դեպքում իշխանությանը թույլ չեն տա այդ օրենքներն ի չարս օգտագործել: Բայց մեր քաղաքական համակարգը խարխլված է, չունենք զսպումների և հակակշիռների համակարգ: Այս պարագայում, ցավոք, մնում է իշխանությունների բարի կամքի հույսը»:

Փորձագետը շեշտեց՝ առհասարակ բոլոր երկրներում իշխանությունը կարծում է, թե միշտ ճիշտ է. «Իշխանությունը կարողանում է ընդդիմությանը լսել միայն այն պարագայում, երբ ստիպված է, երբ այլ տարբերակ չունի: Այսինքն, եթե հնարավոր է միանձնյա գործել և դրանից չունենալ քաղաքական կորուստներ, իշխանությունը միշտ գործելու է այնպես, ինչպես իրեն է հարմար: Այն քաղաքական իրավիճակը, այն համակարգը, որն այժմ առկա է մեզ մոտ, իշխանություններին ամբողջությամբ թույլ է տալիս գործել այնպես, ինչպես իրենք են ցանկանում: 

Բայց սա, իհարկե, կարճաժամկետ կոնտեքստում: Այլ է հարցը երկարաժամկետ առումով. երբ ամեն անգամ ինչ-որ նոր որոշում են կայացնում, որը թերի է, սխալ ու որի շուրջ որոշակի աղմուկ է բարձրանում, այս հանգամանքները բացասական էմոցիաներ են առաջացնում: Այս ամենը հավաքվում, կուտակվում է և ինչ-որ մի օր իր քաղաքական արտահայտությունն է ունենում:

 Հիշենք, որ նախկին իշխանություններն էլ էին շատ դեպքերում միայնակ գործում: Նրանք ունեին մեծամասնություն ու կարծում էին, որ միշտ ճիշտ են ու ոչինչ չի կարող բեկանել իրենց իշխանությունը: 

Բայց պատմությունը ցույց տվեց, որ փոքր-փոքր կուտակումները հավաքվում են և մի մեծ քաղաքական իրադարձության ժամանակ շատ ուժեղ և կոպիտ ձևով են արտահայտվում: Հետևաբար, կարծում եմ, կարճաժամկետ հատվածում ոչինչ չի խանգարելու իշխանություններին միանձնյա գործել, սակայն այդ ամենն իր հետևանքներն է ունենալու երկարաժամկետ հատվածում: Երկարաժամկետ հատվածն այս պարագայում հերթական խորհրդարանական ընտրություններն են լինելու»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ ՔոչինյանըՀա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»ԶՊՄԿ ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցԼարված իրավիճակ Տավուշում. տավուշցիները գնում են հայ-վրացական սահմանՀա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»Սիրուշոն կոչ է անում միանալ Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Ոսկեպար-Բաղանիս հատվածից ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար) Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր Բաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՀետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Ջուր չի լինի«Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Ռուս խաղաղապահները ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր՝ դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար. ԱԽ քարտուղար Հրաշալի օր է. ապրիլի 23-ի աստղագուշակ Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասինՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը Ուրեմն Բաքուն էլ ՀՀ-ի անկլավն ա, եթե Տավուշում անկլավ կա․ քոչվորին մի մետր չենք տալու․ դերասանուհի (տեսանյութ) ՀՀ ՊՆ–ն զգուշացնում է՝ Տավուշում ականազերծման աշխատանքների շրջանակում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ Կրեմլում հայտնել են՝ ինչու են խաղաղապահները հեռացել Լեռնային Ղարաբաղից Ադրբեջանը ոչնչացրել է օկուպացված Շուշիի Ղազանչեցոց գերեզմանոցը Իսկ ինչո՞ւ Ադրբեջանը հստակ հղում չի տալիս Ալմա–Աթայի կոնկրետ թվականի քարտեզին Փոխվարչապետը երաշխավորում է՝ Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում. Մհեր Գրիգորյանի գրասենյակ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը խորապես ուսումնասիրում է Ադրբեջանի կողմից արցախահայության դեմ ուղղված բռնությունները Կենդանակերպի նշաններ, ովքեր երջանկություն և հաջողություն կունենան 2024 թվականի ապրիլի վերջին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի ՍարգսյանՈսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում․ փոխվարչապետի գրասենյակ Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Եգիպտոսը վերադարձրել է Ռամզես 2-րդի 3,400-ամյա արձանի գողացված գլուխը Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Ռուսաստանում առաջիկա ամսում հրաժարականներ են սպասվում. Ведомости Ռուսաստանը հիմնարար երկիր է Կովկասում անվտանգության ապահովման տեսանկյունից. Ալիևը՝ Պուտինին