ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՀՈՒՆԻՍԻ). Տե­ղա­հան­վել է Խան­ձա­ձո­րի... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ինչ­պե՞ս բարձ­րաց­նել դի­մադ­րո­ղա­կա­նու­թյու­նը սննդի մի­ջ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Այս տար­վա առա­ջին եռամ­սյա­կում շի­նա­րա­րու­թյան ծա­վալ­նե... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Առանց գա­ղա­փա­րա­խո­սու­թյան.գա­ղա­փա­րա­կան մի­ակ առանց­քը... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Ար­ժև­ո­րել պետք է մշտա­պես, այլ ոչ թե սոսկ այն ժա­մա­նակ, ե... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 04.Հունիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հունաստանը կվճարի հիվանդ զբոսաշրջիկների ծախսերը Մարդու իրավունքների ՄԱԿ գերագույն հանձնակատարը դատապարտել է «կառուցողական ռասիզմը» ԱՄՆ-ում «Տղաներ և աղջիկներ, ձեր գնացքը դեռ չեկած գնացել է...». Արսեն Թորոսյան Վթարի հետևանքով 1 զինծառայող մահացել է, ևս 6-ը՝ հոսպիտալացվել են. հարուցվել է քրգործ․ ՔԿ Վարչապետի և նրա ընտանիքի անդամների ինքնազգացողությունը լավ է. խոսնակ Չիլիում տեղի է ունեցել 6,9 բալ ուժգնությամբ երկրաշարժ Գյումրիում 56-ամյա տղամարդուն դուրս են բերել հողաշերտի տակից. նա մահացել է Լուկաշենկոն ցրել է կառավարությունը «Ձեզ, իհարկե, շատ բան չի սպառնում, իսկ ձեր տատիկ-պապիկներին...». Փաշինյանը լուսանկար է հրապարակել 2020 թ. ՀՀ-ում ավելի քիչ մահ է գրանցվել՝ առաջին 6 ամիսների տվյալներով, քան՝ 2019-ին. վարչապետ Ոստիկանությունը՝ կորոնավիրուսից մահացածների տվյալների արտահոսքի մասին․ հարուցվել է քրգործ Հնարավոր է՝ Google-ին 5 մլրդ դոլարով տուգանեն տվյալների ապօրինի հավաքման համար Դավթաշենի փոստի աշխատակիցները ստիպված են եղել ոստիկաններ հրավիրել կարգ ու կանոն հաստատելու համար․ Հակոբ Արշակյան Սևանը փակ կմնա մինչև հունիսի 10-ը. Պարետի նոր որոշումը «Հանրաքվեի մասին» օրենքն ամբողջությամբ ընդունվեց Կենտրոնական բանկի նախագահը միջոցներ է ձեռնարկում, որ բանկերը հավելյալ աշխատակազմ ներգրավեն. Մարուքյան Հայաստանում Պարետատուն, Առողջապահության նախարարություն գոյություն չունեն, այդ ամենը մեկ անձ է ղեկավարում և պատասխանատուն էլ մեկ անձ է. Երվանդ Վարոսյան Չկա ոլորտ, որտեղ մենք ձախողում չունեցանք․ սա շատ վատ իմիջ է ՀՀ-ի համար․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ) Հրանտ Բագրատյանը՝ օրեր առաջ իր կողմից արված աղմուկ բարձրացրած հայտարարության մասին

Ստացվել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման առաջին արդյունքները. EbioMedicine

Past.am

Գիտնականները ստացել են COVID-19 հիվանդություն առաջացնող SARS-CoV-2 կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութի մինչկլինիկական փորձարկումների առաջին արդյունքները: Վկայակոչելով EBioMedicine ամսագրում հրապարակված հոդվածը՝ Պիտսբուրգի համալսարանի մամուլի ծառայությունը հայտնում է, որ հետազոտվող պատվաստանյութն, օրգանիզմի մեջ հայտնվելով, նպաստում է SARS-CoV-2-ի դեմ հատուկ հակամարմինների արտադրմանը, ընդ որում՝ այնպիսի քանակությամբ, որը բավարար է համարվում վիրուսի չեզոքացման համար:

Պատվաստանյութը ստեղծելիս հաշվի է առնվել 2003 թվականին SARS-CoV եւ 2014 թվականին MERS-CoV վիրուսների դեմ պայքարի ժամանակ ձեռք բերված փորձը: Դեղամիջոցը մշակվել է S սպիտակուցի պատրաստի հատվածների հիմքով, որը վիրուսին անհրաժեշտ է մարդու բջջի մեջ թափանցելու համար:

«Կարելի է ասել, որ մենք նախապես գիտեինք ինչպես պայքարել նոր վիրուսի դեմ»,- ասել է Պիտսբուրգի համալսարանի (ԱՄՆ) դոցենտ Անդրեա Գամբոտոն:

Պատվաստանյութը թեստավորել են մկների վրա. պարզվել է, որ օրգանիզմ դեղամիջոցը ներարկելուց հետո սկսել են արտադրվել մեծ քանակությամբ հակամարմիններ, որոնք պետք միանան վիրուսային մասնիկներին եւ դրանք չեզոքացնեն: Թեստերը դեռեւս չեն անցկացվել կորոնավիրուսով վարակված մկների վրա, սակայն MERS-ի դեմ համանման պատվաստանյութի փորձերը ցույց են տվել, որ օրգանիզմը վիրուսը հաջողությամբ չեզոքացնում է: Դեղամիջոցի կիրառման արդյունքը պահպանվում էր մեկ տարի:

Հարկ է նշել, որ մասնագետներն օգտագործել են մարդու օրգանիզմ դեղամիջոցի փոխադրման նոր մեխանիզմ. պատվաստանյութը ներարկել են մատի բարձիկի չափով հատուկ սպեղանու միջոցով, որի վրա մոտ 400 մանրագույն ասեղներ կան: Սպեղանին փակցվում է մաշկին, որից հետո այն պատվաստանյութը հասցնում է մաշկի միջոցով, իսկ ինքն ամբողջությամբ տարրալուծվում է:

Հետազոտության հեղինակները հիմա հայտ են պատրաստում ներկայացնելու ԱՄՆ Սննդամթերքի եւ դեղամիջոցների որակի վերահսկման վարչություն (FDA), որ կամավորների վրա կլինիկական փորձարկումներ անցկացնելու թույլտվություն ստանան: Գիտնականների խոսքով՝ առաջին պատվաստանյութը հնարավոր կլինի ստանալ մի քանի ամսից, այլ ոչ թե 1,5 տարվա ընթացքում, ինչպես սովորաբար տեղի է ունենում:

website by Sargssyan