Ադրբեջանի հատուկ ծառայությունների տակ աշխատող էջում հայերեն իմացող կամավորներ են փնտրել
«Ադրբեջանի հատուկ ծառայությունների տակ աշխատող ֆեյսբուքյան էջերից մեկում քիչ առաջ հայտարարություն է տեղադրվել, որտեղ ասվում է, որ հայերենի իմացությամբ կամավորներ են անհրաժեշտ։
Նշեմ, որ սոցիալական ցանցերի հայկական տիրույթում, հատկապես արցախյան խմբերում, մեր զինված ուժերի մասին, ինչպես նաև կորոնավիրուսի հետ կապված խուճապ հարուցող ապատեղեկատվությունները հիմնականում այս էջը աշխատացնող խմբի կողմից է մշակվում և տարածվում։
Ակնհայտ երևում է, որ թշնամու հատուկ ծառայությունների և ՊՆ տակ աշխատող խմբերը սոցցանցերում փորձում են ընդլայնել իրենց գործողությունների ճակատը։ Այդ խմբերի տրամադրության տակ այս պահին հայ օգտատերերի հազարավոր ջարդված էջեր կան, որոնց մի մասը վաղուց օգտագործվում են, իսկ մյուսները`շուտով դաշտ կնետվեն։
Եղեք զգոն և ուշադիր»։ Այս մասին հայտնել է ֆեյսբուքյան օգտատեր Ալեն Ղուլյանը։