Լանզարոտի կոնվենցիայի շուրջ հետագա հանրային քննարկումների ար... ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՄԱՅԻՍԻ). Ան­կար­գու­թյուն­նե­րի հե­տև... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կորցնում ենք, կորցնում, բայց այդպես էլ չենք խրատվում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Սե­րը ժա­ռան­գել եմ մայ­րի­կիցս». պահ­պա­նե­լով ժա­նյակա­գո... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Ակա­նա­տես չենք եղել որևէ փաս­տաթղ­թի, որը կքար­տե­զագ­րի Հ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 01.Հունիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Լանզարոտեի կոնվենցիայի հարցում Արմեն Սարգսյանը փրկում է Նիկոլ Փաշինյանին Անընդունելի է գալ իշխանության` երկիրը կառավարելու նպատակով և անհաջողությունները բարդել ուրիշների վրա. Հարություն Մեսրոբյանը՝ ՀՀ իշխանությունների հակահամաճարակային քաղաքականության մասին Միքայել Մինասյանի հրապարակած փաստերը ենթակա են անհապաղ ստուգման․ պետք է հարուցվի քրգործ․ փաստաբան Արայիկ Հարությունյանը` Լանզարոտեի կոնվենցիայի և կեղծ լուրերի ու պնդումների մասին Մայիսի 30-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 1076 դեպք Հայաստանում տեղումներ չեն սպասվում, եղանակը կշոգի ևս 2-4 աստիճանով Արթուր Վանեցյանի ղեկավարած կուսակցությունն ընդդմիադիր գործունեություն է ծավալելու Նիկոլ Փաշինյանը գեներալ Կարապետյանին գաղտնի գործուղել է ՌԴ՝ մաքսանենգ ծխախոտի հետ կապված սկանդալը ծածկադմփոց անելու համար Ոստիկանության անակնկալ շրջայցերը մայրաքաղաքի տարբեր շրջաններում (վիդեո) Գագիկ Ծառուկյանը մշտապես նվիրված է եղել իր ժողովրդին «Սաղ Սերժնա մեղավոր» պարզունակ իշխանական կռուտիտները հերթական անգամ փուչիկ են․ Աշոտյան Գնալով պետական կոռուպցիայի նմանվող գործարքների՝ հիմա այս իշխանությունը փորձում է բյուջեն լցնել` ֆինանսապես կեղեքելով ողջ հասարակությանը․ Հայկ Մարտիրոսյանը՝ համընդհանուր հարկային հայտարարագրի մասին Մենք հիմա փակուղու մեջ ենք և գնալով վիճակը ծանրանալու է. Ստեփան Դանիելյան Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 355-ով՝ հասնելով 9282-ի Պաշտոնյաների՝ շաբաթվա ամենասկանդալային գրառումները Նիկոլ Փաշինյանը ձեռք է բերել 1970-ականներին արտադրված զենք՝ ներկայացնելով դա որպես ձեռքբերո՞ւմ Իրավիճակն ու գներն անշարժ գույքի շուկայում. երբ բնակարան գնել Պարետի որոշմամբ սհմանափակումներ կկիրառվեն մի շարք տնտեսվարողների նկատմամբ Զենքի անօրինական վաճառք, «նախնադարյան» զենքի ձեռքբերման գործարք, կոռուպցիա և անտեսվող մահեր․ Միքայել Մինասյան/տեսանյութ/

Ողբերգական դեպք Երևանում. հիվանդանոց տեղափոխված թիվ 151 դպրոցի աշխատակիցը ժամեր անց մահացել է

Past.am

Երեկ ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «կատատրավմա, գանգի հիմի կոտրվածք հարցականով» ախտորոշմամբ թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի կնոջ:

 

 

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ ովքեր պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 67-ամյա Աննա Կ.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Բաբայան փողոցում գործող թիվ 151 դպրոցի բակից:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության, համայնքային ոստիկանության և հետաքննչական բաժանմունքների ծառայողները պարզել են, որ Աննա Կ.-ն դպրոցի բակում բարձրությունից վայր է ընկել և մի քանի պտույտ աստիճանների վրա գլորվել:

Կայքի տեղեկություններով՝ ժամը 23:30-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժին հերթական ահազանգն է տացվել, որ ժամը 22:30-ի սահմաններում հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում Աննա Կ.-ն մահացել է:Կայքի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր թիվ 151 դպրոցում:

Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Անտոնյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

 

website by Sargssyan