Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Առա­ջարկ­վող սո­ցի­ա­լա­կան փա­թեթ­ներն ամ­բող­ջա­կան չեն և չեն ընդգր­կում հա­սա­րա­կու­թյան մեծ մա­սին»

ИНТЕРВЬЮ

Տնտեսագիտական տեսանկյունից պարզապես նոնսենս է, երբ չգիտես, թե որքան է վնասը, բայց ուզում ես վերացնել այն: Այս պահին մենք չգիտենք կորոնավիրուսի հետևանքների և վնասների չափը, բայց փորձում ենք վերացնել դրանք: 

Այս կարծիքին է տնտեսագետ Սուրեն Պարսյանը: Անդրադառնալով կառավարության կողմից ներկայացված փաթեթներին՝ վերոնշյալ համատեքստում նա առաջին հերթին խնդրահարույց համարեց կառավարության կողմից առաջարկված` «կորոնավիրուսի հետևանքների վերացման ծրագիր» եզրույթը:

Ոչ թե պայքարել հետևանքների դեմ, այլ վերացնել պատճառը

«Այս պահի դրությամբ չենք կարող գնահատել տնտեսության վնասի չափը, թեպետ միջազգային տարբեր կազմակերպություններ արդեն սկսել են նման վերլուծություններ անել: Օրինակ՝ Ասիական զարգացման բանկը 2020 թվականի համար Հայաստանի տնտեսական աճի 2,2 տոկոս դանդաղում է կանխատեսել, ինչը չափազանց լավատեսական է, քանի որ չի բացառվում ավելի ցածր ցուցանիշ ունենալու հավանականությունը: Այնուամենայնիվ, կարող ենք փաստել, որ ՀՀ տնտեսական աճը դանդաղելու է, և նախորդ տարվա տնտեսական աճի թվերը չենք ունենալու: Բայց հիմա փորձում ենք վերացնել մի բան, ինչը չգիտենք որքան է: 

Ու այս տրամաբանությամբ փորձում ենք հակաճգնաժամային փաթեթ պատրաստել: Մենք իսկապես իրավիճակը ճիշտ գնահատելու և առաջնային խնդիրներն առանձնացնելու խնդիր ունենք: Մենք զբաղվում ենք հինգերորդ և վեցերորդական հարցերով՝ մոռանալով հիմնական պատճառը՝ վիրուսը: Ոչ թե պետք է հետևանքների դեմ պայքարել, այլ վերացնել պատճառը: 

Իսկ այս պահին վիրուսը հաղթահարելու համար մարդկանց պետք է ինքնամեկուսացնել, բուժել ու ապահովել պարենով, որ փողոց դուրս չգան»,-«Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետը՝ շեշտելով, որ հակառակ պարագայում հետևանքներն ավելի մեծ կլինեն: 

«Երբ կառավարությունը այս ամենին զուգահեռ փորձում է տնտեսական ակտիվություն խրախուսել, դրանով վնասում է առաջին գերնպատակը՝ կորոնավիրուսի դեմ պայքարը: Իրականում հնարավոր չէ զուգահեռաբար և՛ ինքնամեկուսացում, և՛ տնտեսական ակտիվություն ապահովել: Տնտեսական ակտիվությունը ենթադրում է հանդիպումներ, վարձակալություն, գույքի առքուվաճառք և այլն: 

Այդ ամենն այս պայմաններում հնարավոր չէ: Կառավարության կողմից տրամադրված վարկերն այս պահին չեն կարող արդյունավետ լինել, քանի որ հիմա այդ գումարը վերցնելով՝ սեփականատերն այն վստահաբար չի ուղղելու բիզնեսի զարգացմանը: Հիմնականում շահագործման, պահպանման ծախսերի ապահովմանն է ուղղելու: 

Օրինակ՝ մյուս վարկերն է մարելու կամ, լավագույն դեպքում, աշխատողների աշխատավարձն է տալու, թեպետ խիստ կասկածում եմ, որ սեփականատերը վարկ կվերցնի չաշխատող աշխատողների աշխատավարձը վճարելու նպատակով, քանի որ, ի վերջո, նույն վարկը, թեկուզև անտոկոս, ուշ թե շուտ նույն գործարարն է վճարելու: 

Եվ այս իրավիճակում լուծվելու են միայն բիզնեսի սեփականատիրոջ ընթացիկ կարիքները: Այսինքն, մենք փող ենք տալիս, որ բիզնեսի տերն իրեն այս պայմաններում լավ զգա, ինչն արդյունավետ չէ: Այդ գումարներն այս պահին պետք է ուղղել մարդկանց՝ նրանց միանվագ նպաստներ, փոխհատուցումներ տրամադրելուն, որ նրանք այդ գումարներով մնան տանը և ապահովված լինեն անհրաժեշտ պարենով»,-ընդգծեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այս կոնցեպտով են առաջնորդվում աշխարհի մի շարք զարգացած երկրներ:

«Ռուսաստանը, ԱՄՆ-ը հենց այս ուղղությամբ են գնում: Թեպետ ԱՄՆ-ը կորոնավիրուսի դեմ պայքարի համար 2 տրիլիոն դոլարի բյուջե է նախատեսել, բայց այս պահին այդ գումարները ծախսում են բուժման, մարդկանց մեկուսացման և մարդկանց նպաստներ տրամադրելու համար»,-ասաց տնտեսագետը:

Լուրջ խնդիրներ, նաև անարդարության մթնոլորտ

Սուրեն Պարսյանը շեշտեց, որ մեր պարագայում խնդիրներից մեկն էլ այն է, որ ոչ թե համաճարակը հաղթահարելու ավարտից հետո, այլ հիմա են նախատեսում օգտագործել տնտեսական աջակցության գործիքները. 

«Հիմա հայտեր են ընդունում, օրինակ՝ զբոսաշրջային ոլորտի տնտեսվարողին մինչև 50 մլն վարկ տրամադրելու համար: Լավ, ենթադրենք տվեցին, բայց այս պահին տնտեսվարողը հաստատ աշխատավարձ չի տալու և ոչ էլ, օրինակ՝ հյուրանոցի նոր մասնաշենք է սարքելու: Խնդիրն այն է, որ այս պահին տնտեսական ակտիվություն հնարավոր չէ: Ստացվում է՝ դու փող ես տալիս տնտեսական ակտիվության համար, երբ այդ ակտիվությունը սահմանափակված է»:

 

Ինչ վերաբերում է սոցիալական փաթեթներին, տնտեսագետը հավելեց.

«Առաջարկվող սոցիալական փաթեթներն ամբողջական չեն և չեն ընդգրկում հասարակության մեծ մասին, ինչն իր հերթին լուրջ խնդիրներ է առաջացնելու՝ ստեղծելով նաև անարդարության մթնոլորտ: 

Ըստ էության, ստացվում է, որ այսօր տուժում են բոլորը, բայց պետք է շատ փոքր խումբ մարդիկ փոխհատուցվեն: Կարծում եմ՝ կառավարությունը պետք է հնարավորինս ընդլայնի իր կողմից փոխհատուցում ստացող շահառուների թիվը, քանի որ, ինչպես արդեն նշեցի, հիմա տուժում են բոլորը: Սահմանափակումները, որոնք դրել են այդ ծրագրերից օգտվողների համար, պետք է վերանայվեն, որ մարդկանց ապահովեն նվազագույն պարենով:

 

Եթե մարդը սոված մնաց, ինքը, այնուամենայնիվ, դուրս է գալու: Մեր հիմնական գերխնդիրն այս պահին պետք է ուղղված լինի մարդկանց նվազագույն պահանջմունքները բավարարելուն»:

Տնտեսագետը համաձայն չէ պատասխանատու մարմինների ներկայացուցիչների այն պնդումների հետ, թե ընտրել են քիչ գումարով շատերին օգնելու տարբերակը:

«Իրականում այդպես չէ: Բոլորին չեն օգնում, իրենք ընտրել են քիչ գումարով քչերին օգնելու տարբերակը»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Նա մատնանշեց նաև մեկ այլ խնդրի մասին՝ ընդգծելով, որ կառավարությունը գումարը մարդկանց տրամադրելու փոխարեն տրամադրում է բանկերին՝ փորձելով ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում փրկել նաև բանկային համակարգը. «Սա ճիշտ մոտեցում չէ:

 Առաջնահերթ պետք է լուծել ազգաբնակչության հարցը: Բանկային համակարգը տարիներ շարունակ արտոնյալ վիճակ է ունեցել, օգտվել է բազմաթիվ հնարավորություններից և ապահովել է գերշահույթներ: Անշուշտ, շատ կարևոր է ունենալ բանկային համակարգ, բայց այն չպետք է իրականացվի ի հաշիվ ազգաբնակչության»:

 

Աղքատ երկրում չի կարող հարուստ պաշտոնյա լինել

Սուրեն Պարսյանի հետ զրույցում անդրադարձանք այս օրերին առավել քան խնդրահարույց ու ցավոտ հարցերից մեկին: Խոսքը պարգևավճարների մասին է, որոնց վերաբերյալ քաղաքացիները նախօրեին հարցեր ուղղեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Օրինակ՝ հնչեց պարգևավճարները թոշակառուներին բաժանելու վերաբերյալ հարցը: 

Ի պատասխան, Ն. Փաշինյանը նշեց, որ այդ պարգևավճարների համար տարեկան օգտագործվում է 1 միլիարդ դրամ գումար, և եթե այդ 1 միլիարդ դրամ գումարը բաժանենք թոշակառուների վրա, ստացվում է, որ տարին ամեն թոշակառուի կհասնի այս գումարից 1988 դրամ, ամեն ամիս՝ 165 դրամ: Երեկ կառավարությունը պարզաբանում ներկայացրեց, որ վարչապետը խոսել է միայն բարձրաստիճան պաշտոնյաների պարգևատրումների մասին:

Անդրադառնալով վերոնշյալին՝ տնտեսագետն ընդգծեց. «Իմ ունեցած տվյալներով, ընդհանուր պարգևատրման ֆոնդը տասնյակ միլիարդներով է: 

Ավելին ասեմ, 2019 թվականի ընթացքում տարբեր հաշվարկներով մինչև 100 մլն դոլարի պարգևատրում է տրվել: Իսկ ինչ վերաբերում է թոշակներին, եթե անգամ հիմք ընդունենք վարչապետի հայտարարած՝ միայն բարձրաստիճան պաշտոնյաներին վերաբերող 1 միլիարդը, ապա անգամ այդ դեպքում յուրաքանչյուր թոշակառուի թոշակն ամսական կավելանա ոչ թե 165, այլ 330 դրամով»:

 

Տնտեսագետը շեշտեց, որ միայն 2020 թվականի երեք ամիսների կտրվածքով արդեն իսկ մի քանի միլիարդի պարգևատրումներ են եղել. 

«Պարզապես ժողովրդից թաքցվում է ճիշտ տեղեկատվությունը: Հասկանում են, որ նրանք հիմա լուրջ ֆինանսական, սոցիալական խնդիրներ ունեն, և նշված հանգամանքը դարձել է մարդկանց աչքի փուշը: Աղքատ երկրում չի կարող հարուստ պաշտոնյա լինել, բայց մենք ունենք այդ իրավիճակը: Աղքատ երկրում ունենք հարուստ պաշտոնյաներ, որոնք ստանում են միլիոնավոր դրամների պարգևատրումներ, իսկ մարդկանց կենսամակարդակը, ի տարբերություն պաշտոնյաների, այդպես կտրուկ չի բարձրացել»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ