Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Վար­կե­րի տրա­մադր­ման նա­խա­ձեռ­նու­թյան բարձր ռիս­կայ­նու­թյու­նը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Համավարակի տարածման արդյունքում համաշխարհային տնտեսությունը շարունակում է վնասներ կրել, և բոլոր երկրների տնտեսությունները տուժում են այս իրավիճակից։ Դրա համար էլ յուրաքանչյուր երկիր մշակում է առաջ եկած մարտահրավերներին դիմագրավելու իր ռազմավարությունը, որը գործնական տեսք է ստանում հակաճգնաժամային փաթեթների գործարկմամբ։

Հակաճգնաժամային փաթեթներն իրենցից ներկայացնում են սոցիալական աջակցության և տնտեսվարողների ու ֆինանսական կառույցների գործունեությունը խթանող ներարկումներ։ Սակայն երկրների քայլերը այս ուղղությամբ մեծապես տարբերվում են մեկը մյուսից՝ կախված նրանից, թե ինչպիսի համամասնությամբ է կիրառվում պետության կողմից տրամադրվող աջակցությունը։

Հայաստանի տնտեսությունը նույնպես զգայուն է ներքին և արտաքին տնտեսական միջավայրերում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ։ Եվ քանի որ տնտեսության բազմաթիվ ճյուղերում այս օրերին գործունեությունը դադարեցվել է, ապա դա մեծ վնաս է հասցրել ողջ տնտեսությանը։ Ուստի մեր կառավարությունը հաստատել է հակաճգնաժամային 9 փաթեթ, որոնցով ծրագրում է տնտեսական ու սոցիալական աջակցություն հատկացնել կորոնավիրուսի պատճառով տուժած գործարարներին ու քաղաքացիներին:

Երկրի տնտեսության վերականգնման տեսանկյունից հատուկ կարևորություն ունի բիզնեսին տրամադրվող աջակցությունը։ Բազմաթիվ տնտեսվարողներ տուժել են արտակարգ դրության նախատեսած իրավիճակից, և նրանց մոտ անորոշ տրամադրություններ են՝ կապված իրենց բիզնես գործունեության ապագայի հետ։ 

Դրա համար էլ գործադիրը գործարարներին աջակցելու հիմնական շեշտադրումը կատարել է բանկերի միջոցով բիզնեսին տրամադրվող անտոկոս վարկավորման վրա, որը պետք է տնտեսվարողներին թույլ տա դուրս գալ ստեղծված ճգնաժամային իրավիճակից։

 

Եվ վարչապետ Փաշինյանն էլ իր վերջին ուղիղ եթերի ժամանակ որպես տնտեսական վերականգնման հիմնական քայլ կարևորեց անտոկոս վարկերի տրամադրման քայլը, բայց մի շարք հարցեր կան տնտեսվարողներին վարկավորելու այս քայլի շուրջ, որը կապված է լուրջ հաշվարկների հետ։

Ըստ ամենայնի, տնտեսական գործունեության վերսկսման պարագայում տնտեսվարողները պետք է վերցնեն անտոկոս վարկերը ու դրանց միջոցով ոչ միայն պետք է կարողանան շարունակել իրենց գործունեությունը, այլև, եթե ունեն նախկինից եկող վարկեր և վարձավճարներ, ապա պետք է մարեն դրանք նաև այն ամսվա համար, որի ընթացքում չեն աշխատել։ 

Այս ամենին զուգահեռ՝ պետք է վճարեն իրենց աշխատակիցներին, կատարեն կոմունալ վճարումներ և այլ ծախսեր, ու այդ ի՞նչ շահույթ պետք է ստանան գործարարները բարդ տնտեսական իրավիճակում, որպեսզի դրա հետ մեկտեղ կարողանան մարել կառավարության կողմից տրամադրված անտոկոս վարկերը։

Եվ պատահական չէ, որ մի շարք տնտեսագետներ կառավարության կողմից տրամադրվող աջակցության այսպիսի ձևաչափը համարում են անարդյունավետ և ռիսկային, իսկ որոշ տնտեսվարողներ էլ ուղղակի հրաժարվում են կառավարության առաջարկած վարկավորումից։

Մեծ է հավանականությունը, որ այդ վարկերը վերցնելու դեպքում տնտեսվարողներն ուղղակի ի վիճակի չեն լինի մարել դրանք, կամ էլ մի կերպ կվերադարձնեն այդ գումարները, սակայն դա բացասաբար կանդրադառնա իրենց հետագա բիզնես գործունեության վրա։

Ուստի ստեղծված տնտեսական իրավիճակից դուրս գալու հիմնական լուծումը մասնագետները տեսնում են կառավարության կողմից բիզնեսին տրամադրվող ուղղակի աջակցության մեջ, երբ կառավարությունը սկզբնական շրջանում կփոխհատուցի նրանց կրած վնասները, պայմաններ կստեղծի, որպեսզի տնտեսվարողները ոտքի կանգնեն, և միայն դրանից հետո կսկսի ակտիվ վարկավորումը։ 

Կառավարությունը պետք է հաշվի առնի այս մտահոգությունները, և ոչ թե սպասի, որ արտակարգ դրությունից հետո տնտեսության մեջ հրդեհ բռնկվի, որից հետո միայն անցնի այն մարելու աշխատանքին։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Չնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանաչվեն զինծառայության համար պիտանի՝ որոշակի սահմանափակումներով ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»«Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համարԳերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և ԻսրայելինՀարս ու տալ… Արտաշ Ասատրյանի դուստրը ամուսնու, նրա քրոջ ու Գրիշայի հետ«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՌԴ-ում աշխատանքային միգրանտների քննությունների համակարգը կարող է փոխվել «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Թուրքիայի արևելքում երկրաշարժ է եղել Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Այվազովսկու «Հարավային ափին» կտավը աճուրդում վաճառվել է ավելի քան 252 մլն դրամով Հայտնի են ՉԼ՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքովՈ՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար 1 զոհ, 1 վիրավոր․ Կոտայքում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»24 ժամ ջուր չի լինի Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր «Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Գևորգ Մկրտչյանն ու սիրելին ամուսնանում ենՈւ՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 18-ի համար Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»Ադրբեջանի հակագիտական հայտարարությունները՝ Խաչենի իսլամական դամբարանի մասինԹուրքական Baykar–ը սկսել է KEMANKES 2 խելացի հրթիռի փորձարկումները Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկներ Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը ու Արթուր Ավետիսյանը եզրափակչում են Ռուս խաղաղապահների հեռանալը ճիշտ որոշում է. ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի անդամՈւկրաինայի չորս շրջաններում օդային տագնապ է հայտարարվելԹբիլիսիում շարունակվում է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ բողոքի ակցիան (տեսանյութ) «Ինքնաթիռում տեղերը բավարար չէին». երեխաներով տասնյակ ռուսներ չեն կարող թռչել ԱՄԷ-իցՏարածաշրջանային պատերազմ սկսվելու վտանգ կա․ Թուրքիայի ԱԳ նախարար Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուԻսրայելը ծրագրել էր հակահարված տալ Իրանին ապրիլի 15-ի երեկոյան․ ԶԼՄ Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ