Ереван, 04.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Խնդի­րը սե­փա­կան սխալ­նե­րից և ձա­խո­ղում­նե­րից հա­սա­րա­կու­թյան ուշադ­րու­թյու­նը շե­ղելն է»

ИНТЕРВЬЮ

Որքան էլ հիմա արձանագրենք, որ իշխանություններն այս պահին ճիշտ են գործում և խստացված ռեժիմը կարևոր է, բոլորին է հասկանալի, որ այդ քայլերն ուշացած էին: Այն, որ նախկիններին հիշելու մոլուցքն անգամ այս պահին է իշխանությունների մոտ ակնառու, ունի իր հստակ պատճառները: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը: 

«Առհասարակ, իշխանությունները հիշում են նախկիններին այն ժամանակ, երբ իրենց ձեռնարկած գործընթացները տապալվում են: Սկզբնական շրջանում վիրուսը ներկայացրեցին որպես ոչ վտանգավոր հանգամանք, նույն տեմպով շարունակեցին իրենց գործունեությունը, եղան նաև հասարակության ուշադրությունը շեղելու փորձեր: Հիմա, հասկանալով, որ այժմյան պայքարն ուշացած են սկսել, ինչի հետևանքով նաև հարցեր են առաջացել, կրկին փորձում են հասարակության ուշադրությունը շեղել երկրի առջև ծառացած խնդիրներից: Արդյունքում կրկին հիշում են վեթթինգը, ՍԴ-ն, նախկինների կոռումպացված լինելն ու նորից փորձում շեղել մարդկանց ուշադրությունը: Եվ սա այն դեպքում, երբ հենց իշխանության ներկայացուցիչների հայտարարությունների համաձայն, Հայաստանը տնտեսական և սոցիալական շատ կտրուկ խնդիրների առաջ է կանգնելու: Եվ այս առումով պարզ է, թե ինչու հենց այս պահին նման վարքագիծ դրսևորվեց, ինչու կրկին գերակշռեց արդեն հայտնի հռետորաբանությունը: Խնդիրը սեփական սխալներից և ձախողումներից հասարակության ուշադրությունը շեղելն է», - ընդգծեց մեր զրուցակիցը:

Գագիկ Համբարյանը մեկ այլ պատճառ էլ է առանձնացնում: «Արտակարգ դրության հանգամանքը փորձում են նաև հօգուտ իրենց օգտագործել: Հաշվի են առնվում արտակարգ դրությամբ պայմանավորված որոշակի սահմանափակումները, մասնավորապես, տեղեկությունների հրապարակմանն առնչվող սահմանափակումների մասին է խոսքը: 

Ու այս տրամաբանությամբ, հաշվի առնելով, որ իրենց լիազորությունները խոսքի ազատության տիրույթում ավելի լայն են, մտածում են, որ կարող են «պատեպատ տալ», «ասֆալտին փռել» բոլոր նրանց, ովքեր կհանդգնեն այս ընթացքում քննադատել կամ խիստ քննադատել գործող իշխանություններին»,-ասաց Գ. Համբարյանը՝ նշելով, որ այս համատեքստում հաճախ ընդդիմության կամ նախկին իշխանությունների ներկայացուցիչների արձագանքները իշխանությունները պարզապես քաոսային իրավիճակ և խուճապ առաջացնելու տիրույթում են դիտարկում:

Քաղաքագետը շեշտեց, որ այս ամենին հաջորդող քայլերն ու նախաձեռնությունները ամենևին պատահական չեն:

«Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի տապալված «live»-ին հաջորդեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածը, ինչը պատահական չէր: Նախ՝ ասուլիսը բացահայտ տապալում էր, քանի որ հարցերի մեծ մասին ոչ միայն պատասխաններ չտրվեցին, այլ եղան նաև բացահայտ կեղծիքներ: 

Բացի այդ, կրկին ակնհայտ էր պետական մտածելակերպի բացակայությունը: Սեփական իշխանությունը պահպանելու ու նախկիններին ամեն գնով վարկաբեկելու համար անթույլատրելի հայտարարություններ են հնչում:

 Եվ խոսքն այս պարագայում դրանց ճշմարտացիության մասին չէ, խոսքը Հայաստանի միջազգային վարկանիշը վտանգելու մասին է: Հնչում են հայտարարություններ միայն նրա համար, որ ամեն գնով չընդունեն, որ, օրինակ՝ նույն քաղավիացիայի այսօրվա պատասխանատուները պարզապես իրենց տեղում չեն եղել: 

Ինչևէ, այս ամենից հետո, ի դեմս Լևոն Տեր-Պետրոսյանի, գործի անցավ, այսպես ասած, ծանր հրետանին՝ ներկայացնելով այս օրհասական պահին հանրապետության ներքաղաքական իրավիճակը կարգավորելու վեց կետ»,-ասաց քաղաքագետը՝ ընդգծելով, որ խնդիրը այլ տիրույթում է, քան ներկայացված կետերն են:

 

«Նախ՝ նա չի կարող օբյեկտիվ լինել, քանի որ ՀՀՇ-ՀԱԿ-ական նրա բազմաթիվ կողմնակիցներ այսօր իշխանության բուրգում բավականին բարձր պաշտոններ են զբաղեցնում: Երկրորդ՝ առաջարկած վեց թեզերի մեջ բացակայող կետեր կային: Ես չտեսա մի կետ, որտեղ կընդգծվեր, որ գործող իշխանություններն իրենք պետք է վերջ տան ագրեսիվ հռետորաբանությանը ու, հաշվի առնելով այս օրհասական պահը, ձեռք մեկնեն ընդդիմադիր գործիչներին, ընդդիմությանը: 

Ռուսական «гол в одни ворота» հայտնի ասացվածք կա. ստացվում է՝ առաջարկվում է բոլորին կապիտուլ յացիայի ենթարկվել, քանի որ օրհասական վիճակ է, բայց, միևնույն ժամանակ, քարտ բլանշ է տրվում գործող իշխանություններին, որ ինչ ուզեն, անեն: Իրականում սա սխալ է նախ այն պատճառով, որ չունենալով ընդդիմախոսներ և, առհասարակ, ընդդիմություն՝ գործող իշխանությունները կարող են լճանալ: 

Պատկերացնենք, եթե մեր ունեցած ընդդիմության պարագայում է գործող իշխանությունը բազմաթիվ սխալներ կատարում, ինչպիսին կլինի իրավիճակը, երբ Հայաստանում առհասարակ ընդդիմություն չլինի: Իրականում խնդիրը նաև այն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի շրջապատը ուղղակիորեն ֆետիշացրել է նրան: Եվ այնպես չէ, որ ինքն իրեն չի ֆետիշացրել: Նա գտնում է, որ մեծ արժանիքներ ունի, ու բոլորը պարտական են իրեն»,-հավելեց մեր զրուցակիցը: Գագիկ Համբարյանը ընդգծեց, որ իրականում գործ ունենք ձախողումներին և գործած սխալներին հետևող քայլերի և նախաձեռնությունների հաջորդականության հետ: 

«Որքան էլ հայտարարվում է 70-80 տոկոսանոց վարկանիշ ունենալու մասին, իշխանությունը հասկանում է, որ երբ հասարակության լայն շերտերն իրենց գրպանի վրա զգան սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացման հետևանքները, իրենք խնդիրներ են ունենալու: Այս պահին ինչ-որ փաթեթներ են առաջ բերում՝ դրանք ներկայացնելով որպես մեծ ձեռքբերումներ, իսկ հարևան պետությունների ավելի լավ օրինակներին քամահրանքով ու քմծիծաղով են արձագանքում: Որքանով էլ թոզ փչելու միջոցով փորձեն հասարակությանը համոզել, որ ամեն ինչ լավ է լինելու, արդեն տնտեսական ճգնաժամի հետևանքները զգալու դեպքում հստակ խնդիրների են բախվելու: Իսկ գլխավոր խնդիրն անսխալականությունն է»,ընդգծեց Գ. Համբարյանը՝ շեշտելով, որ այս իշխանությունները կրկնում են նախորդների վարքագիծը:

«Նախկիններն էլ էին ընդունում, որ սխալներ կան, բայց այդ սխալները գործած անձինք անձեռնմխելի էին լինում: Հիմա իշխանության այսօրվա ղեկավարը, որը նախկինում այդ քաղաքական վարքագիծը խիստ քննադատում էր, իր իշխանության ներսում նույն տրամաբանությամբ է առաջնորդվում: 

Բազմաթիվ անձինք, որոնց քայլերը հաճախ անտրամաբանական, երբեմն անգամ վիրավորական են հասարակության համար, պահպանում են իրենց պաշտոնները: Ի դեպ՝ այդ անձինք իրենց գրագիտությամբ ու պրոֆեսիոնալիզմով չեն կարող անգամ «ջուր լցնել» նախկին իշխանությունների մի շարք ներկայացուցիչների ձեռքերին, որովհետև որքան էլ նախկինները վատը լինեին, բայց նրանց շատ ներկայացուցիչներ ներկայիս իշխանության շատ ներկայացուցիչներից պրոֆեսիոնալ էին ու գրագետ»,-նշեց քաղաքագետը՝ վերջում ընդգծելով մեկ այլ մտահոգիչ հանգամանքի մասին:

«Մեր հասարակությունն էլ խնդիր ունի: Խոսքը քաղաքականապես գրագետ լինելու մասին է, որի բացակայությունից ներկայիս իշխանությունը շատ հմտորեն է օգտվում»,եզրափակեց Գ. Համբարյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Сурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель