Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Տպա­վո­րու­թյուն է, որ տար­բեր լե­զու­նե­րով են խո­սում».գա­զի գնի հնա­րա­վոր բարձ­րա­ցու­մը՝ լուրջ հար­ված

ИНТЕРВЬЮ

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, ինչպես հայտնի է, դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ սպառողների համար գազի սակագինը վերանայելու հայտով։ 

Անդրադառնալով ներկայացված հայտին, ավելի վաղ տեղի ունեցած բանակցություններին ու վերջին զարգացումներին՝ էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության մասնագետ Արմեն Մանվելյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ առաջին հերթին պետք է երկու հանգամանք տարբերակել:

Շատերը կարծում են, որ գազի գնի ներհայաստանյան բարձրացումը ուղղակիորեն կապված է Ռուսաստանի հետ: Իրականում Ռուսաստանի հետ կապված է գազի այն գինը, որը ստանում ենք սահմանին: 

Այս հարցում, այո, Հայաստանը պետք է ակտիվ բանակցություններ վարի Ռուսաստանի հետ, թեպետ այս առումով վերջին երկու տարիներին հաջող գործընթաց չկա: Այս տեսանկյունից գոնե էական առաջընթաց ես չեմ տեսնում: Եվ հատկապես 2018 թվականին կատարված մի քանի կոպիտ սխալների հետևանքը եղավ այն, որ 2019թ. հունվարի 1-ից գազի գինը սահմանին բարձրացավ»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է վերոնշյալ հնարավոր բարձրացմանը, Ա. Մանվելյանը խնդիրը կապեց նաև նշված սխալների հետ. «Սրանից խուսափելու համար նախ պետք է թույլ չտային 2018թ. սխալները կամ գոնե արդեն 2019թ.-ին ակտիվ բանակցային գործընթացի մեջ մտնեին, հասկանային, թե փոխհամաձայնության սկզբունքով ի՞նչ լուծումներ կարելի է գտնել: Բայց նման գործընթաց, որպես այդպիսին, չի եղել: 

Ինչպես տեսնում ենք, ժամանակ առ ժամանակ տեղի ունեցած հանդիպումներում այս թեմայի մասին բարձրաձայնելը արդյունքների չի հանգեցրել»: Նա հիշեցրեց՝ ապրիլին գազի սակագնի բարձրացման վերաբերյալ Հայաստանի գործող իշխանությունների և «Գազպրոմ Արմենիայի» միջև համաձայնություն կար. 

««Գազպրոմ Արմենիան» ցանկանում էր այդ մասով դիմել հունվարի 1-ից, բայց երկկողմ համաձայնությամբ որոշվել էր, որ դա կիրականացվի ապրիլի 1-ից: Այնպես որ, «Գազպրոմ Արմենիայի» հայտը պատահական և հանկարծակի չէր: Անգամ սպասելի էր: Այլ բան է, որ կորոնավիրուսի համաճարակի հետևանքով խնդիրներ առաջացան, և ամբողջ տնտեսության ու սպառողների վիճակը շատ ավելի վատթարացավ»:

Նա շեշտեց, որ Հայաստանի իշխանությունները երկու տարբեր գործընթացներ պետք է վարեն՝ մեկը Մոսկվայի, մյուսը՝ «Գազպրոմ Արմենիայի» հետ՝ ներքին պայմանավորվածությունների տրամաբանության համատեքստում:

Փոխվարչապետի մակարդակով ավելի վաղ «Գազպրոմ Արմենիային» ուղղված նամակը Արմեն Մանվել յանը ճիշտ քայլ է համարում. 

«Իսկ Կրեմլի հետ բանակցություններ պետք է վարել վարչապետի մակարդակով: Ինչ վերաբերում է Բելառուսի հետ գազի գնի շուրջ քննարկումներին, չեմ կարծում, որ դա խելացի կամ, առավել ևս, մտածված քայլ էր: Սա ավելի շատ չմտածված, անիմաստ քաղաքական ինչ-որ որոշում էր, որը բավականին բացասաբար պետք է ազդեր հենց Մոսկվայի վրա: 

Դրա համար պետք է տարբերակել հարցերը: «Գազպրոմի հետ պետք է բանակցություններ վարել, բայց քանի որ գազի գնի կարևորագույն բաղկացուցիչ մասը քաղաքական է, քաղաքական բանակցությունները պետք է վարվեն ՀՀ վարչապետ-ՌԴ նախագահ մակարդակներով: Այլ կերպ հնարավոր չէ: 

«Գազպրոմի» հետ կարելի է բանակցություններ վարել ավելի շատ տեխնիկական խնդիրների լուծման շուրջ, որոնք ևս կարևոր են: Ես դժվարանում եմ ասել՝ հիմա այդ գործընթացն ո՞ւմ պատասխանատվության տակ է, լա՞վ են պատկերացնում արդյոք գործընթացը, դժվարությունները և խնդիրները»:

Փորձագետը տեխնիկական հարցի մի օրինակ բերեց. «Կարեն Կարապետյանի կառավարման ժամանակ ռուսների հետ կնքված պայմանագիր ունեինք և իրենցից 150 դոլարով գազ էինք գնում: Բայց կար նաև ներքին պայմանավորվածություն արդեն «Գազպրոմի» հետ, ըստ որի՝ «Գազպրոմին» մենք վճարում էինք ոչ թե 150, այլ 135 դոլար: Սա արվում էր ի հաշիվ իրենց կողմից արվող ներդրումների, որոնցից մենք հրաժարվում էինք՝ գազի գնի էժանացման դիմաց: 

Սրա հաշվին էլ փորձում էին Հայաստանում ջերմոցային տնտեսությունները զարգացնել: Նմանատիպ տեխնիկական հարցերի մասին է խոսքը, որոնք կարելի է լուծել, եթե պայմանավորվածություն կամ փոխհասկացողություն կա: Բայց հիմա տպավորություն է, որ թե՛ Երևանում, թե՛ Մոսկվայում տարբեր լեզուներով են խոսում, որ այդ մարդիկ իրար չեն հասկանում: Մի կողմից հստակ չեն կարողանում բացատրել, թե իրենց ինչ է պետք, մյուս կողմից էլ չեն հասկանում, թե իրենցից ինչ են ուզում»:

Անդրադառնալով, ըստ էության, ամենակարևորին՝ գազի գնի թանկացման դեպքում հնարավոր սոցիալական խնդիրներին, Արմեն Մանվել յանն ընդգծեց. 

«Առանց այդ էլ սոցիալական վիճակը արդեն վատ է, իսկ հնարավոր բարձրացումը առաջին հերթին կհարվածի սոցիալապես անապահով խավերին: Սոցիալապես անապահով խավերին «Գազպրոմ Արմենիան» գազը ավելի էժան էր վաճառում, բայց ներկայացված հայտով սոցիալական այդ բաղադրիչը վերացվում է: Ու հաշվի առնելով, որ այս շրջանում մարդկանց վիճակն ավելի է վատացել, սա շատ լուրջ հարված կլինի թե՛ տնտեսությունների, թե՛ բնակիչների համար: Ինչ վերաբերում է խոշոր բիզնեսին, ապա նրանք չեն տուժում, որովհետև իրենց համար բարձրացում նախատեսված չէ: Ավելին, խոշոր սպառողների համար չնչին իջեցում կա»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ У снижения курса доллара есть другие политические причиныТрибунал Армянского национального достоинства серьезно расшатает основы действующей власти: Аршак КарапетянОбращение генерального директора ЗАО ЗММК Р.Н.Худолия по случаю Международного дня ТрудаЕщё больше улыбок в городе. Филиал Амио Банка «Кентрон» вновь открытЖители Киранца возмущены встречей с ПашиняномЧто дадут переговоры в Казахстане?В «Гражданском договоре» рассветы не мирныеВ Черногории введут 7-часовый рабочий день В Армении продолжаются работы по капитальному ремонту Севанского транспортного узла Bloomberg: Макрон строит более тесные отношения с Си для влияния на Путина Экс-омбудсмен Армении: Позорная кампания против архиепископа Галстаняна направляется чиновниками Глава ЕК допустила блокировку TikTok в Евросоюзе Блинкен: Россия сегодня производит оружие быстрее, чем когда-либо в истории благодаря Китаю Генсек СЕ приветствовала договоренность между Арменией и Азербайджаном В Казахстане задержали экс-главу МВД по делу о массовых беспорядках Погода в Армении: спад жары В Крыму воссоздали комнату Пушкина в Гурзуфе Парламент Армении снял с повестки вопрос избрания судьи Конституционного суда Эксперт: После беседы с госсекретарем США президент Азербайджана может отказаться от части требований Власти Армении считают, что должников не следует оставлять без средств к существованию Блок «Армения»: Союзники действующей власти – турки и азербайджанцы, а оппозиции – русские Пашинян пролил воду на стол и одежду дабы объяснить, что он делает в Тавушской области Против односторонних уступок: Группа граждан перекрыла улицу Амиряна у Театрального института США потребовали от Пашиняна не участвовать в инаугурации ПутинаСтраны G7 достигли соглашения по отказу от угля к 2035 году КГД Армении: Через новую систему физлицам переведены выплаты на сумму более 1,6 млн. долларов Судебная система Армении не обладает достаточной независимостью, создание Трибунала Армянского национального достоинства является императивом сегодняшнего дня: Аршак Карапетян