Ереван, 06.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«ՀԷԿ-երն էներ­գե­տի­կա­յի ոլոր­տում այ­լընտ­րանք են, բայց դրանք լրջա­գույն խնդիր­ներ են ստեղ­ծում շրջա­կա մի­ջա­վայ­րի հա­մար»

ИНТЕРВЬЮ

Շրջակա միջավայրի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, մասնավորապես՝ «Փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման համար արգելված՝ ՀՀ Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր հանդիսացող կամ դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի ծանրաբեռնված գետերի ցանկը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագծով սահմանվել է փոքր ՀԷԿ-երի կառուցման համար արգելված գետերի ցանկը: 

Նշվում է` գետերի ցանկի սահմանման համար համադրվել են գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հիդրոէկոլոգիայի և ձկնաբուծության ինստիտուտի և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կենսաբանության, քիմիայի և նրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի կողմից վերջին ժամանակաշրջանում իրականացված համակողմանի ուսումնասիրությունների արդյունքները, ինչպես նաև շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից ներկայացված գետերի վրա փոքր ՀԷԿ-երով ծանրաբեռնվածության արդյունքները:

Ցանկում ընդգրկվել են այն գետերը, որոնք Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների համար համարվում են և կարող են համարվել պոտենցիալ ձվադրավայրեր, եթե իրականացվեն բնապահպանական միջոցառումներ այդ գետերի հոսանքներում էկոլոգիական թողքի ապահովման, կենցաղային և այլ թափոնների մաքրման, որսագողության դեմ պայքարի համար։ Խոսքը Որոտան գետի և նրա Դալի վտակի, Եղեգիս գետի և նրա Կարակայա վտակի, Կարակայա վտակի Այսաս վտակի, Ազատ գետի Գողթ վտակի, Դեբետ գետի Կիստում վտակի և Ոսկեպար գետի մասին է: 

Նախարարությունը նշում է` այս նախագծի ընդունումը կնպաստի ջրաէկոհամակարգի պահպանությանը և հավասարակշռության ապահովմանը: Միևնույն ժամանակ ասվում է, որ այս որոշումը չի տարածվում մինչև դրա ուժի մեջ մտնելը փոքր ՀԷԿ-երի կառուցման համար ջրօգտագործման թույլտվություն ստացած ֆիզիկական կամ իրավաբանական անձանց վրա։

Պետք է նշել, որ շրջակա միջավայրի նախարարությունը պարբերաբար հանդես է գալիս նախագծերով, առաջարկներով, ընդգծում, որ այս ոլորտում համակարգման և առկա խնդիրներին խորքային լուծումներ տալու անհրաժեշտություն կա: Սակայն փորձագետները հաճախ են ընդգծում՝ չնայած առաջարկվող նախագծերն իրենք իրենցով վատը չեն, սակայն դրանց ընդունմամբ հարցերին միայն մասնակի լուծում կտրվի, մինչդեռ բնապահպանական խնդիրները շատ են ու առավել խորքային լուծումներ են պահանջում:

Բնապահպան Սիլվա Ադամյանը նշում է՝ խիստ մտահոգիչ է այն, որ, պատկերավոր ասած, գետերի՝ ամեն հինգ մետրի վրա ՀԷԿեր կառուցվեցին, որոնք պետք է լինեին իրական այլընտրանք էներգետիկայի ոլորտում: «Մինչդեռ սա հանգեցրեց նրան, որ մենք ունեցանք գետերի էկոլոգիայի խախտում, շրջակա միջավայրի վատթարացում, ձկնատեսակների հետ կապված խնդիրներ և այլն: Այս խնդիրը պարբերաբար բարձրաձայնում են բնապահպանները, պատկան մարմինները նշում են, որ սա էներգետիկայի այլընտրանքներից մեկն է: 

Այո, ՀԷԿ-երն այլընտրանք են, բայց իրենք նաև շրջակա միջավայրի համար լրջագույն խնդիրներ են ստեղծում: Այս նախագիծն, իհարկե, ողջունելի է, բայց այն չի լուծելու խնդիրները: Կարող եմ նաև ասել, թե ինչու: 

Տեսեք՝ երբ ինչոր մեկը գործունեություն պետք է սկսի, կատարում է շրջակա միջավայրի փորձաքննություն, ներկայացվում է ՇՄԱԳ: Շատ լավ գիտենք, նաև հանքարդյունաբերության ոլորտի օրինակով, որ այդ ՇՄԱԳ-ն արվում է այնպես, ինչպես հարմար է նախաձեռնողին, բիզնեսի ղեկավարին, այսինքն՝ արվում է այնպես, որ շրջակա միջավայրին հասցվող վնասները ցույց են տրվում նվազագույն կերպով: 

Այն գործելաոճը, որը կա Հայաստանում փորձաքննության հետ կապված, շատ վատ միջավայրում է ձևավորվում: Այսինքն՝ սովոր ենք, որ փորձաքննությունն անցկացվի մատերի արանքով, խնդիրները ծածկելով և այլն: Կարծում եմ, որ նույնը շարունակվելու է նաև այս պարագայում: 

Եթե ինչ-որ մեկը փորձի ինչ-որ տեղ ՓՀԷԿ կառուցել, այնպիսի փաստաթղթեր է ներկայացնելու, որտեղ մեղմված կլինի հնարավոր իրավիճակը և կփորձեն ապացուցել, որ իրենք տվյալ գետի վրա կարող են ՀԷԿ կառուցել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ադամյանը: 

Բնապահպանը որպես օրինակ բերում է Ամուլսարում իրականացրած ՇՄԱԳ-ը: «Գովում էին, որ չտեսնված փորձաքննություն է կատարվել, բայց տեսանք, թե որքան խնդիրներ «ծածկադմփոց» էին արվել: 

Հենց միայն վերցնենք ուրանի խնդիրը, որն ուղղակի չէր ներկայացվել, անգամ մեկ խոսք չկար ուրանի առկայության մասին: Հետո միայն ապացուցվեց, որ այնտեղ ուրան կա: Այս մեկ օրինակն արդեն շատ բան է ասում ոլորտային խնդիրների մասին»,-նշում է մեր զրուցակիցը:

 

Նա կարծում է, որ Հայաստանում պետք է գոնե ժամանակավորապես կասեցնեն ՀԷԿերի կառուցումը: «Այս մասին փորձագետները բարձրաձայնել են բազմիցս: Առաջարկվող նախագծերը խնդրի լուծում չեն, սրանով ընդամենը փորձում են հանրությանը, բնապահպաններին հանգստացնել, որ այս կերպ փորձում են հարցերը կարգավորել: 

Իրականում կանցնի մեկ-երկու տարի, և բոլորս կտեսնենք, որ այս օրենքը կամ կատարվող փոփոխությունները հարց չեն լուծելու: Այո, օրենքն են խստացնում, այլ փոփոխություններ են կատարում, բայց դա չի օգնելու: Ե՛վ ՀԷԿ-երի, և՛ հանքարդյունաբերության ոլորտում գոնե ժամանակավորապես պետք է սահմանել որոշակի արգելքներ: 

Պետք է կարգի բերել ամբողջ դաշտը, կասեցնել թե՛ նոր հանքերի, թե՛ նոր ՀԷԿ-երի շահագործումը: Սա է լուծման ճանապարհը, մնացածը ժամանակավոր, խնդիրները քողարկող միջոցներ են»,-եզրափակում է Սիլվա Ադամյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Азербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак КарапетянСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США