Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Չաշ­խա­տե­ցի՞ր «ամ­ռա­նը», ասա՝ ի՞նչն էր պատ­ճա­ռը

АНАЛИТИКА

Կորոնավիրուսի համավարակի տարածման արդյունքում միջազգային հանրությունը համատեղել է իր ջանքերը վարակի տարածումը կանխելու և ստեղծված իրավիճակից շուտ դուրս գալու համար։ Եվ համավարակով պայմանավորված՝ ընթացիկ խնդիրները հաղթահարելու ուղղությամբ երկրներն օգտագործում են իրենց համագործակցության ձևաչափերը։

Արդյունքում ակտիվ դիվանագիտական աշխատանք է ծավալվում։ Իսկ այն երկրները, որոնք աջակցության կարիք ունեն, օգնություն են ստանում բժշկական պարագաների, ֆինանսական օժանդակության կամ վարկերի տեսքով։

Եվ ահա, Հայաստանին ֆինանսական օժանդակություն և բժշկական պարագաների ձեռքբերման հարցում օգնության ձեռք են մեկնել ԵՄ-ն, ԱՄՆ-ը, Չինաստանը, Ռուսաստանը։ Դեղորայքի հարցում Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել նույնիսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Բացի այդ, քանի որ համավարակի հաղթարումից հետո դրա տնտեսական հետևանքները դեռևս երկար ժամանակ զգացնել կտան, ապա իրավիճակը նպաստավոր է, որպեսզի փոխադարձ պայմանավորվածություններ ձեռք բերվեն նաև տնտեսական փոխգործակցությանը վերաբերող հարցերի շուրջ։

Թվում էր, թե այս օրերին ԵԱՏՄ-ի շրջանակներում ակտիվ աշխատանքներ պետք է տարվեն, որպեսզի հնարավոր լինի արագ դուրս գալ ճգնաժամային փուլից։ 

Քանի որ ԵԱՏՄ-ն 5 պետությունների տարածքն ընդգրկող միասնական շուկա է, ապա այդ շուկայի մաս կազմող յուրաքանչյուր երկրում տնտեսական դժվարություններն ազդելու են ընդհանուր շուկայի վրա։ Ուստի անհրաժեշտ է փոխգործակցության առավել արդյունավետ մեխանիզմներ մշակել ԵԱՏՄ-ի շրջանակներում։

Եվ այս համատեքստում ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ ԵԱՏՄ երկրների ղեկավարները դեռևս անցյալ տարի հաստատել են էլեկտրաէներգիայի, նավթի/ նավթամթերքի ու գազի ընդհանուր շուկաների ձևավորման հայեցակարգերը։ Նախատեսվում է միասնական էներգետիկ շուկաներ ստեղծել մինչ 2025 թվականը։

Իսկ Հայաստանը շատ զգայուն է գազի գնի հարցում, ուստի և ստեղծված ֆորսմաժորային իրավիճակը հնարավորություն է տալիս Հայաստանին նախաձեռնողականություն ցուցաբերել ԵԱՏՄ-ի շրջանակներում գազի ընդհանուր շուկայի անցնելու հարցում։

Վարչապետ Փաշինյանը, փոխանակ իր կառավարման այս երկու տարիների ընթացքում ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների շրջանակում ակտիվ աշխատանք տաներ և հասներ նրան, որ Հայաստանի համար սահմանվեր գազի ձեռնտու գին, ներկայիս ճգնաժամային իրավիճակում նոր «ձեռուոտ» է ընկել, որպեսզի կանխի գազի գնի բարձրացումը։

Եվ ուշագրավ է, որ այս երկու տարվա ընթացքում իր անգործությունն արդարացնելու համար Փաշինյանը գազի բարձր գնի հարցում մեղադրում է նախկիններին, իբր թե գազի գնի հարցում ստեղծված իրավիճակը նախորդ կառավարությունների վարած անհեռանկար, ոչ տնտեսական քաղաքականության հետևանքն է։

Իսկ ի՞նչ նոր առաջարկ է անում Փաշինյանի կառավարությունը, որը նախորդների ժամանակ չի արվել։ Այդպիսի առաջարկ ուղղակի չկա։ Մասնավորապես իր վերջին ուղիղ եթերի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, թե գազի գնի հարցով խոսել է ՌԴ նախագահի հետ և ակնկալում է նրա միջամտությունն այս հարցում։

Իսկ ՀՀ վարչապետի ակնկալիքները տեղավորվում են այն շրջանակում, որ Հայաստանը գազի գինը վճարի ոչ թե դոլարով, այլ ռուբլով՝ դոլարի փոխարժեքով պայմանավորված տատանումների ազդեցությունը կրելուց խուսափելու անհրաժեշտությամբ։

Սակայն Փաշինյանը, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, չի ցանկանում հիշել, որ ռուսական կողմին նման առաջարկ եղել է նաև նախորդ կառավարությունների կողմից, մասնավորապես այն իրավիճակից հետո, երբ 2014 թվականին Ռուսաստանին Ղրիմի միացումից հետո Արևմուտքը խիստ պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի նկատմամբ, ռուբլու փոխարժեքը սրընթաց անկում ապրեց, իսկ դոլարի փոխարժեքը բարձրացավ, այդ թվում՝ Հայաստանում։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ