Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Եթե հա­մա­կար­գի էու­թյու­նը չի փոխ­վում, նույնն են մնում նաև բո­լոր սկզբունք­նե­րը»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Այս ընթացքում իրականացվող քաղաքականությունը ցույց տվեց, որ իշխանություններն ընհանրապես չեն տիրապետում ճգնաժամային կամ հակաճգնաժամային կառավարման սկզբունքներին: Այս կարծիքին է քաղտեխնոլոգ Արմեն Բադալ յանը, որի դիտարկմամբ, հակառակ պատկերի պարագայում մենք չէինք ունենա այն, ինչ ունենք այսօրվա դրությամբ: Քաղտեխնոլոգի խոսքով, սա է պատճառը, որ թե՛ արտակարգ դրությունից առաջ և թե՛ այս ընթացքում առաջնահերթությունների շարքում այլ հարցեր են:

«Վարակի տարածման սկզբնական շրջանում Հայաստանի իշխանությունը, իսկ ավելի կոնկրետ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուներ երկու խնդիր. առաջինն ապրիլի 5-ի հանրաքվեն ամեն գնով անցկացնելն ու իր համար դրական արդյունք ապահովելն էր: Այսինքն, նրա համար Սահմանադրական դատարանի դեմ պայքարը շատ ավելի մեծ նշանակություն ուներ, քան վիրուսի դեմ պայքարը: 

Բացի այդ, երբ խոսվում էր Իտալիա-Հայաստան ավիափոխադրումները չեղարկելու անհրաժեշտության մասին, այնուամենայնիվ, իշխանությունները շարունակում էին լոուքոստների մուտքը որպես հեղափոխության նվաճում ներկայացնել: Ի վերջո, օդային այդ ճանապարհը փակվեց ոչ թե ՀՀ, այլ Իտալիայի կառավարության որոշմամբ: Այսինքն, նմանատիպ օրինակները ցույց տվեցին, որ այս հարցերը Հայաստանի իշխանությունների համար ավելի մեծ նշանակություն ունեին: Այո, ընթացքում արտակարգ դրություն մտցրեցին, այսօր (երեկխմբ.) այն երկարաձգվեց, բայց փաստն այն է, որ սկզբնական օրերին համարժեք պայքար չի ծավալվել: Խնդիրն այն է, որ կարևոր օրեր են բաց թողնվել»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Բադալյանը:

Քաղտեխնոլոգն իշխանությունների ներկայիս գործողությունները ստիպված քայլեր է որակում. «Հիմա արվում են քայլեր, որոնք պարզապես հնարավոր չէ չանել: 

Ստիպված են երկարաձգել արտակարգ դրությունը, նաև ստիպված էին թույլատրել տնտեսական որոշ ճյուղերի գործունեությունը, որովհետև հակառակ դեպքում տնտեսական կոլապսի առաջ կանգնելու հավանականությունն ավելի է մեծանում»:

Արմեն Բադալյանը երկու պատճառ է առանձնացնում՝ բացատրելու, թե այս իրավիճակում ինչու են շարունակում գերակշռել այն առաջնահերթությունները, որոնք, ըստ տրամաբանության, գոնե այսօր սառեցված պետք է լինեին:

«Առաջին պատճառը անձնական է, երկրորդը՝ քաղաքական: Օրինակ` եթե վարչապետը հրաժարվի իր այդ քաղաքականությունից, իրեն կթվա, որ իրեն պարտված են համարում: Ու քանի որ, իր կարծիքով, աննախադեպ թավշյա հեղափոխություն է արել, աշխարհը ցնցել է այդ հեղափոխությամբ ու եկել իշխանության, հիմա, իր պատկերացմամբ, օրինակ՝ չի կարող ինչ-որ մի ՍԴ-ի պարտվել: Սա կընկալի որպես անձնական պարտություն: 

ՍԴ կազմը փոխելու խնդիրն անձնական սկզբունքի հարց է, որովհետև այդ մարմինը չի ենթարկվում վարչապետին: Վերջինս առհասարակ չի սիրում, որ ՀՀ-ում ինչ-որ մի մարմին իրեն չի ենթարկվում: 

Սա ավտորիտար կառավարմանը բնորոշ սկզբունք է: Կա նաև երկրորդ հնարավոր պատճառը. չի բացառվում, որ կան ուժեր, որոնք նույն ՍԴ-ի կազմը փոխելու խիստ պայման են դնում, որովհետև վստահ չեն, որ ներկայիս կազմը որոշ կարևորագույն հարցերի շուրջ իրենց համար ցանկալի որոշումներ կընդունի: 

Այս պատճառներն են, որոնք ստիպում են շարունակել նույն քաղաքականությունը: Օրինակ՝ ՍԴ-ի դեպքում եթե ոչ հանրաքվեով, ապա նպատակին հասնել ինչ-որ օրենքներով»,-ասաց մեր զրուցակիցը՝ զուգահեռ շեշտելով, որ նման հարցերի վրա ժամանակ ծախսելու հնարավորություն ընդհանրապես չունենք:

«Այս համավարակից հետո հատկապես պետք է շատ կարևորագույն հարցեր լուծվեն: Չէ՞ որ աշխարհն է փոխվում: Շատ երկրներ տնտեսական ճգնաժամի առաջ են կանգնում, տնտեսական ճյուղեր են վերանում: Հիմա իշխանությունները վարչապետի գլխավորությամբ վայրկյան անգամ ժամանակ չպետք է կորցնեին՝ հասկանալու, թե տնտեսության որ ճյուղերն ինչպես պետք է աշխատեն: 

Գազի գինն է բարձրանալու, ո՞ւմ հետ պետք է բանակցություններ վարեն: Չէ՞ որ այդ հնարավոր բարձրացումը առանց այդ էլ սոցիալական վատ վիճակի վրա իր բացասական ազդեցությունն է ունենալու: Բայց տեսնում ենք, որ նման խնդիրներ չեն դրվում: 

Այո, ինչ-որ սոցիալական ու տնտեսական ծրագրեր են մշակում ու առաջարկում գործարարներին և քաղաքացիներին, բայց ինչպես նախկինում, այսօր էլ չի կարելի ասել, որ դրանցով ամբողջովին Հայաստանի զարգացման հայեցակարգն է մշակվում:

Անգամ այս իրավիճակը չստիպեց սթափվել ու չի էլ ստիպելու, որովհետև ի սկզբանե էր պետք երկրի զարգացման վերաբերյալ հստակ պատկերացումներ ունենալ: Եթե երկրի զարգացման պատկերացումը չկա, եթե չգիտես՝ ինչ ճանապարհով գնալ, միևնույն է, ոչ մի պատճառ, այդ թվում՝ համաճարակը, սթափվելու հնարավորություն չի տա»,-նկատեց Ա. Բադալյանը:

Նրա խոսքով, թվում էր, որ 2018թ. կարող էր նոր էջ սկսելու հնարավորություն ստեղծվել, բայց երկու տարիներին այլ պատկեր արձանագրվեց. 

«Ոչինչ էլ չփոխվեց: Ն. Փաշինյանը շարունակում է առաջնորդվել ավտորիտար կառավարման ճանապարհով: Ինչ որոշում է, այդպես էլ պետք է լինի: Արհամարհվում է նաև նախկին իշխանությունների տեսակետը, պոտենցիալը, թեպետ կառավարությունում նաև նախկին իշխանությունների շատ ներկայացուցիչներ կան: 

Առհասարակ, այլ տեսակետների նկատմամբ անհանդուրժողականություն կա: Այդ կարծիքները չհանդուրժելու հետևանքն է նաև այն, որ հասարակությունն այսօր տարբեր խմբերի է բաժանված: Կառավարման համակարգի չփոխված էությամբ է պայմանավորված նաև իշխող թիմում առկա մթնոլորտը: 

Նույն պատկերն է, որին ականատես ենք եղել նաև նախկինում: Երբ իշխանական ճամբարից ինչ-որ մեկը հեռանում է, նրան անմիջապես սկսում են որակել որպես իրենից ոչինչ չներկայացնող, պատեհապաշտ մի մարդու, որը սխալմամբ է թիմի անդամ եղել: Իհարկե, այս երևույթը նախկինում այլ ձևեր ու բնույթներ էր կրում, բայց էությունը նույնն է: Խնդիրն այն է, որ կառավարման համակարգի էությունը չի փոխվել, իսկ եթե համակարգի էությունը չի փոխվում, նույն են մնում նաև բոլոր սկզբունքները: 

Հիմա պարզապես համակարգի անունն է փոխվել, անուն-ազգանուններն են տարբեր: Այսօրվա իրավիճակի միակ առանձնահատկությունն այն է, որ նախկինում պաշտոնների էին նշանակում ավելի գիտակից կադրեր, հիմա նրանց, որոնք այս կամ այն փողոցն են փակել Փաշինյանի հետ»:

Ամփոփելով՝ քաղտեխնոլոգն ընդգծեց, որ այս ամենի հետևանքով շատ կարևոր հանգամանքներ են դուրս մղվում:

«Մենք կորցնում ենք ժամանակը և ինչ-որ բան անելու հնարավորությունը, որովհետև եթե մեկ տարի առաջ կարելի էր ինչ-որ մի բան անել, հիմա այլևս հնարավոր չէ: Եթե մեկ տարի առաջ հնարավոր էր գրագետ տնտեսական քաղաքականություն իրականացնել, բավականին մեծ ներդրումներ բերել ու աշխատատեղեր բացել, այսօր հնարավոր չէ: Համավարակը ու, առհասարակ, նման պայմաններն այլ իրավիճակ են ենթադրում: 

Եթե երկու տարիների ընթացքում կարելի էր բարեփոխումներ իրականացնել, ապա հիմա դրանք իրականացնելու մասին խոսելիս պետք է ընդգծել կորցրած ժամանակի ու ռեսուրսների մասին: Մեծ հաշվով, երկու տարիների ընթացքում մեծ գործ անելու հնարավորություն են կորցրել: Իսկ հետևանքն այն է, որ, ի վերջո, երկիրը չի զարգանում»,-եզրափակեց Ա. Բադալյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

ԶՊՄԿ-ն 1000 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնում է երրորդ հորիզոնականըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Յանա Դանիելյանի բացառիկ հրապարակումը՝ Սուրենի ու Մագայի ամուսնությունից հետո. մանրամասներ Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախԿալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնախարարի 3-րդ հանցակիցըԱնոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱլեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում չի գործի Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Բլինքենը ժամանել է Պեկին Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը Արարատում նույնպես ճանապարհներ են փակվել Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն սպասվում Նավթի գները նվազել են Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասին Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են Տավուշում իավիճակը շարունակում է լարված մնալՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, եթե ստեղծվի Պաղեստինի անկախ պետություն՝ 1967-ի սահմաններով