Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Գնա­ճին նպաս­տե­ցին խու­ճա­պա­յին գնում­նե­րը, հի­մա ամեն ինչ ըն­թա­նում է բնա­կա­նոն հու­նով»

ИНТЕРВЬЮ

Ապրանքների գնաճն առավել նկատելի է տոներին նախորդող շրջանում, ինչպես նաև անկանխատեսելի իրավիճակներում, ինչպիսին հիմա է: Գնաճը պետք է լինի վերահսկելի: Օրենքում հստակ գրված է, որ առավելագույն գնաճը չպետք է գերազանցի 4,5 տոկոսը: «Փաստի» հետ զրույցում տարբեր փորձագետներ կարծիք են հայտնել, որ չնայած գնաճը բնական երևույթ է, բայց սարսափելին այն է, որ դրա լինելիության հետ մեկտեղ չեն աճում մարդկանց եկամուտները:

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը նշում է՝ մեր շուկայում գնաճ կա, սակայն հանուն արդարության պետք է նշել, որ այս խնդիրը միայն Հայաստանում չէ: «Տեղեկություններ ունեմ մի քանի երկրից, որ այնտեղ ևս գնաճ կա՝ կապված համավարակի հետ: Տարբեր երկրներում պատկերը տարբեր է: 

Տեսեք՝ հաճախ է լինում, երբ, օրինակ՝ ինչ-որ «փորձագետ» հայտարարում է, որ այս կամ այն մթերքն օգտագործելն օգտակար է այս վարակին դիմագրավելու համար, շատ մարդիկ սկսում են այդ ապրանքները շատ գնել և արհեստականորեն դրանց գինը բարձրանում է: Նման պատկեր ունեցանք կոճապղպեղի դեպքում, երբ այն սկսեց 15, 16 հազար և ավելի դրամով վաճառվել: 

Նույն պատկերն էր եղել նաև Ռուսաստանում: Այնպես որ, խնդիրը համատարած է: Նմանատիպ պատկերն ունեցանք նաև ցիտրուսային մրգերի հետ կապված: Խոսվում էր այն մասին, որ պետք է ցիտրուսային մրգեր շատ օգտագործել, քանի որ դրանք բարձրացնում են իմունիտետը: 

Արդյունքում ցիտրուսային ապրանքատեսակների նկատմամբ պահանջարկը բարձրացավ: Այս ընթացքում բարձրացավ նաև մակարոնեղենի, ձավարեղենի գինը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը:

Գաղտնիք չէ՝ երբ հստակ տեղեկատվություն ունեցանք, որ Հայաստանում ևս կորոնավիրուսով վարակված քաղաքացի կա, մարդիկ ուղղակի գրոհեցին պարենային և տնտեսական խանութները: 

Վիճակը հատկապես սրվեց արտակարգ դրության հայտարարումից հետո: Քաղաքացիները մեծ ծավալով գնումներ էին կատարում, երբեմն ուղղակի հիմք ընդունելով նախկինում իրենց ունեցած վատ փորձը և սեփական վախերը, որ գուցե ինչ-որ ապրանքներ որոշ ժամանակ հետո խանութներում չլինեն, կամ էլ, օրինակ՝ խանութները փակվեն: Չիլինգարյանն ընդգծում է՝ այո՛, գնաճ եղավ նաև այն օրերին, երբ մարդիկ մեծ ծավալով գնումներ սկսեցին կատարել, սա որոշ դեպքերում նաև դեֆիցիտի հանգեցրեց: 

Այս առումով որոշակիորեն սպառողների հետ աշխատելու կարիք կա: 

«Պետք է հաշվի առնել, որ շատ ապրանքներ ներկրվում են երրորդ երկրներից, անցնում են մի քանի սահման, հնարավոր է թե՛ ժամանակային, թե՛ ֆինանսական խնդիրներ առաջանան: Բացի դա, պետք է հաշվի առնել, որ մյուս կողմից կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն արտառոց էր: 

Ո՛չ իշխանությունները, ո՛չ մասնագետները պատրաստ չէին այս իրավիճակին: Սկզբում շատ դեպքերում ուղղակի չգիտեին հարցերին ինչպես արձագանքել, հետո, կարծես թե, ամեն ինչ կարգավորվեց: 

Չիլինգարյանի հետ զրույցում անդրադառնում ենք նաև ապրանքների որակական խնդրին: Օրերս տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հորդորել էր տնտեսվարողներին ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են խախտել տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության դրույթները և տեղեկացրել, որ արտակարգ դրության պայմաններում իրավախախտում կատարելու փաստը կգնահատվի որպես պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք: 

Չիլինգարյանը նշում է՝ վստահ է, որ շուկայի վերահսկողության ուղղությամբ պետական գերատեսչություններն աշխատում են: «Ճիշտ է՝ լիարժեք վերահսկելը դժվար է, բայց վերահսկողություն պետք է լինի, քանի որ հնարավոր է, օրինակ՝ շուկայում հայտնվեն անորակ ապրանքներ, որոնք վնաս կհասցնեն մարդկանց առողջությանը: 

Այս հարցում, իհարկե, ուշադիր պետք է լինի սպառողը: Պետական կառույցները չեն կարող ամբողջությամբ ոլորտը վերահսկել, այդ պատճառով սպառողները պետք է մշտապես զգոն լինեն, ուշադրություն դարձնեն ապրանքների մակնշմանը և այլ խնդիրներին: Տարիներ առաջ ժամկետանց սննդի հետ կապված խնդիրներն ավելի շատ էին, հիմա, կարծես թե, դրանք ավելի քչացել են:

 Սպառողներն ավելի զգոն են, մեծամասամբ ուշադրություն են դարձնում ամեն մանրուքի: Խնդիրներ նկատելու դեպքում նրանք պետք է ահազանգեն սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին: Կառույցը չի կարող «ծածկել» հանրապետության ամբողջ տարածքը, նման հնարավորություն որևէ գերատեսչություն չունի: 

Պետք է գործի սպառող-պետական գերատեսչություն համագործակցության օղակը, այսինքն՝ խնդրի բարձրաձայնում քաղաքացու կողմից և պետական գերատեսչության համարժեք արձագանք և խնդրի լուծում»,-եզրափակում է Կարեն Չիլինգարյանը:

 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ