Ереван, 05.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Այս մոտեցումը տնտեսությանը խորը դեպրեսիայի է տանում». վերականգնելու համար տարիներ են պետք

ИНТЕРВЬЮ

Տնտեսությունը կառուցվում է տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքում, բայց այն այնքան նուրբ օրգանիզմ է, որը փլուզելն ընդամենը վայրկյանների հարց է: Այս կարծիքին է Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը, որի դիտարկմամբ, մի շարք քայլերի անհրաժեշտություն կա, որը, սակայն, կառավարության կողմից չի իրականացվում:

«Որևէ քայլ չկա՝ բացի պոպուլիզմից ու ականջահաճո հայտարարություններից: Իրականում կառավարությունը պետք է վարի խթանող տնտեսական քաղաքականություն: Բիզնեսի վճարած հարկերը կազմում են երկրի պետական բյուջեի մոտ 94-95 տոկոսը: 

Այսինքն, տարիներ շարունակ բիզնեսն է սնել երկրին՝ ապահովելով բյուջեի ավելացումը, ինչպես նաև թոշակների, սոցիալական նպաստների, աշխատավարձերի բարձրացումը: Բիզնեսի շնորհիվ է աճել նաև ՀՆԱ-ն: Եվ հիմա հենց բիզնեսին պետք է օգնել, որպեսզի հետագա տարիների ընթացքում կարողանանք նորից բիզնեսից օգտվել: 

Այժմ ներկայացվել է կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման մոտ 11 փաթեթ, որոնք որևէ տնտեսական ազդեցություն չեն թողնում և բիզնեսի համար որևէ օգտակար նշանակություն չեն կարող ունենալ»,-«Փաստի» հետ զրույցում նշեց Ն. Սարգսյանը:

Նա ընդգծեց, որ այժմ կառավարության շեշտադրումը ավելի շատ սոցիալական ուղղվածության վրա է, ըստ որի՝ բնակչությանը որոշ չափով օժանդակություն կամ փոխհատուցում է տրամադրվում:

«Ճիշտ է, շատ չնչին, բայց սոցիալական ուղղվածությունն իրականացվել է: Խնդիրն այլ է: Հարցն այն է, որ բնակչությանը կերակրողը բիզնեսն է. եթե բաց թողեցինք ու տապալեցինք տնտեսությունը, ավելի խորը սոցիալական ճգնաժամ ենք ունենալու, որովհետև նաև աշխատատեղեր ու աշխատավարձեր են կրճատվելու: 

Պետք չէ սոցիալական աջակցության վրա շեշտադրում կատարելով՝ մոռանալ տնտեսական քաղաքականության մասին: Օրինակ՝ մենք առաջարկում ենք Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող, կորոնավիրուսի հետևանքով առավել տուժած և այս պահին հաստատուն ծախսեր կատարող բիզնեսներին որոշակի օժանդակություն տրամադրել: 

Այդ օժանդակությունները պետք է կատարվեն հաստատուն ծախսերի մեղմման ճանապարհով, որի ուղղությամբ կառավարությունը որևէ քայլ չի անում»,-ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ հաստատուն ծախսերի օրինակ են վարձակալած տարածքի վարձավճարները, կոմունալ, ինչպես նաև վերցրած վարկերով պայմանավորված բավականին բարձր ծախսերը, որոնք անհնար է սպասարկել եկամուտ չունենալու պարագայում:

«Հիմա իշխանություն-ընդդիմություն, հարկատու-հարկահավաք խաղալու ժամանակը չէ: Այս առումով նաև երկու շաբաթ առաջ էինք կոչ արել կառավարությանը՝ շեշտելով, որ հիմա պետք է կոնսոլիդացնել բոլոր ուժերը, պետք է հաշվարկել ու ի կատար ածել բոլոր խելամիտ առաջարկները, որ այս ճգնաժամային իրավիճակն ավելի արագ հաղթահարվի»,-ընդգծեց Ն. Սարգսյանը՝ զուգահեռ խոսելով մի շարք մտահոգությունների մասին:

«Կառավարության նիստին կառավարման ամենաբարձր մակարդակով բիզնեսի նկատմամբ անողոք լինելու, հարկային վարչարարությունն ավելի խստացված ռեժիմով իրականացնելու մասին հայտարարություններ ու հանձնարարություններ են լինում: Ավելին, այս պահին շարունակվում են բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումները: Ամբողջ 2019թ.-ին բիզնեսն աշխատել է, առաջացել են շահութային հարկեր, և այդ հարկերի վճարման ժամկետը ապրիլի 20-ն է: 

Բայց մի հարց կա. բիզնես մտածողության տեսակետից խելամիտ չէ գումարը պահել բարձի տակ՝ երեք կամ չորս ամիս հետո հարկային կամ այլ ծախս սպասարկելու համար: Բիզնեսը դինամիկ գործընթաց է ենթադրում, բիզնեսում գումարները միշտ պետք է շրջանառել՝ ներդնել, վաճառել ու արդյունք ստանալ և այդպես շարունակ: 

Բայց բիզնեսի համար ստեղծվեց մի կոլապս, ըստ որի՝ անհնար է իրականացնել վաճառք կամ ծառայությունների մատուցում: Եվ այս պարագայում անհեթեթություն ու իրավիճակին չտիրապետելու փաստ է այն, որ այս մարդկանց ստիպում են գումարներ վճարել, հակառակ դեպքում սպառնում ԴԱՀԿ-ի միջոցով բռնագանձումներ կատարել: 

Ցանկացած հարկի ուշացման դեպքում միանգամից ծանուցում է գալիս, որ գումարները ԴԱՀԿ-ի կողմից կարող են բռնագանձվել, հաշիվների վրա կալանքներ են դրվում և այլն: Այսինքն, ճգնաժամային իրավիճակում գործող բիզնեսը չի տարանջատվում ճգնաժամից առավել տուժած և անգամ պարետի որոշմամբ գործունեությունը դադարեցրած բիզնեսից: 

Եթե մի կողմից բիզնեսին արգելում եք աշխատել ու արդյունք ստեղծել, ապա ինչո՞ւ եք մյուս կողմից այդ բիզնեսին ասում, որ հարկեր վճարի»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Նաիրի Սարգսյանը շեշտեց վերոնշյալ փաթեթների անարդյունավետության մասին. «Ներկայացված փաթեթները մերկապարանոց են, ո՛չ գործուն և ո՛չ հասցեական են. այս պահին այդ փաթեթներն առնվազն պետք է ուղղված լինեն գործունեությունը դադարեցրած և ոլորտում ավելի տուժած կազմակերպություններին օժանդակություն տրամադրելուն:

 Օրինակ՝ վարկը տրամադրվում է սխալ ձևաչափով, բանկերին են հորդորում գնահատել բիզնեսի վճարունակությունը, ռիսկայնությունը:

Եվ այս առումով արդեն որոշակի խոսուն տվյալներ կան: Մինչև կորոնավիրուսը շահույթով աշխատող կազմակերպությունները, որոնք, ըստ կանխատեսման, նաև հետճգնաժամային իրավիճակում շահույթով աշխատելու հնարավորություն ու ներուժ ունեն, այս պահի դրությամբ դիմում են բանկերին ու մերժում ստանում: Այսինքն, վարկ ստանալը դարձել է խնդիր, և եթե կազմակերպությունը վարկ չի ստանում, ապա պետությունն ի՞նչն է փոխհատուցում: 

Այսինքն, սա տեղավորվում է հերթական պոպուլիստական հայտարարությունների տրամաբանության մեջ, երբ թվում է, թե ամբողջ երկրի համար խնդիր է լուծվում, բայց գեթ մի խնդիր անգամ չի լուծում: Բացի այդ, շատ դեպքերում վարկը նաև ձեռնտու չէ: Կազմակերպություններին հաստատուն ծախսերին ուղղված օժանդակություն կամ այդ ծախսերի առնվազն դադարեցում է անհրաժեշտ: 

Բայց պետությունն ասում է՝ գնա՛, անպայման աշխատողիդ վարձատրի՛ր, վարձակալական վճարները վճարի՛ր, հարկերն ու մնացած հաստատուն ծախսերը սպասարկի՛ր: 

Իրականում, եթե բիզնեսը 3-4 ամիս չաշխատի, հավելյալ արժեք ու եկամուտ չստեղծի, բայց անընդհատ ծախսեր կատարի, այսպես բիզնեսին ոչ թե ճգնաժամի, այլ խեղդվելու ենք տանելու: Ստացվում է՝ մի կողմից վարկ տրամադրել, խաբել ու ասել՝ փող եմ տալիս, մյուս կողմից էլ արգելել աշխատել»:

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ պետությունը պետք է իրականացնի ֆիսկալ քաղաքականություն: Աուդիտորների պալատն առաջարկում է նաև 3-6 ամսով հետաձգել եկամտահարկի վճարման ժամկետները. 

«Առաջարկում ենք նաև դադարեցնել հարկային բոլոր ստուգումները, որովհետև կրկնակի սթրեսի ենք ենթարկում բիզնեսին, որն առանց այդ էլ սթրեսի մեջ է: Մեծ հաշվով, պետության ձեռքին գտնվող ու բիզնեսը խեղդող բոլոր գործիքների կիրառումը պետք է ժամանակավորապես դադարեցնել: Տնտեսությունը տարբեր աստիճաններ է ունենում, այն կա՛մ գտնվում է վերելքում, կա՛մ վայրէջք է կատարում: 

Այս պահին կանխատեսումներ անելը շատ բարդ է, դրանք թվային տեսք չեն կարող ստանալ, բայց կարող ենք կանխատեսել, որ տնտեսությունը գնում է փլուզման, ինչը միանշանակ է: 

Եվ այս պահին ամենևին պետք չէ տնտեսությանը օգնել, որ այդ վայրէջքն ավելի սրընթաց կատարի: Այս մոտեցումը տնտեսությանը խորը դեպրեսիայի է տանում, որից դուրս գալու և տնտեսությունը վերականգնելու համար տարիներ են անհրաժեշտ լինելու: Մինչև բիզնեսի ձեռքը չբռնեն ու բիզնեսի ձեռքը բռնած քաղաքականություն չվարեն, մինչև մերկապարանոց միջոցառումները չփոխվեն, մենք տապալված տնտեսություն ենք ունենալու»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Азербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак КарапетянСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США