Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Ինձ թվում էր՝ ամեն ինչ կկարողանամ անել, բայց...»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթն օրերս հերթական նամակն էր ստացել: Երիտասարդը բարձրաձայնում է իր առջև ծառացած խնդիրների մասին: Դիմել է բոլոր հնարավոր գերատեսչություններին, և նրա համար, չասենք վերջին, բայց հույսի մի նշույլ, օգնության ձեռք է նաև իր խնդրի մասին հանրությանն իրազեկելը, որովհետև գուցե գտնվեն մարդիկ, որոնք անհաղորդ չեն մնա նրան բաժին հասած դժվարություններին:

Կարեն Թորոսյանն Ապրիլ յան քառօրյա պատերազմի մասնակից է, ապրում է Էջմիածնում՝ մայրիկի և կնոջ հետ: Հայրը մահացել է դժբախտ պատահարի հետևանքով, եղել է անասնապահ, մահվան պատճառը դարձել է ցլի հարվածը: Այժմ երեքով բնակվում են վարձով բնակարանում: Տան միակ աշխատողը Կարենն է:

 Մայրը վատառողջ է, ունի խրոնիկական հիվանդություններ, աշխատել չի կարող, կինն էլ զբաղվում է տնային գործերով: Տարիների ընթացքում Կարենը վարկեր է կուտակել, պարտաճանաչ կատարել է բոլոր վճարումները, իսկ այժմ աշխատած գումարն ուղղակի չի բավականացնում: «Այսօր չեմ կարողանում վճարել վարկերը: 

Մի շատ կարևոր հարց կա. այդ վարկերը չեմ վերցրել ուղղակի անձնական հաճույքների համար ծախսելու նպատակով: Գումարն անհրաժեշտ էր սկզբում հորս բուժման, այնուհետև հուղարկավորության ծախսերը հոգալու, ինչպես նաև մայրիկիս անհրաժեշտ դեղորայքը գնելու համար: Իսկ հիմա հանգել եմ մի կետի, երբ չեմ կարողանում կատարել իմ վարկային պարտավորությունները»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Կարենը: 

Նշում է՝ հասցրել է աջակցություն ստանալու խնդրանքով դիմել բոլոր հնարավոր գերատեսչություններին՝ վարչապետի աշխատակազմին, պաշտպանության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններին, Արմավիրի մարզպետարանին, անգամ ԿԳՄՍ նախարարությանը, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, Երևանի քաղաքապետարանին, նույնիսկ՝ ՊԵԿ-ին: Բոլոր գերատեսչություններից էլ պատասխան ստացել է՝ որևէ կերպ օգնել չեն կարող, խնդրի լուծումն իրենց իրավասությունների սահմանում չէ:

Տան եկամուտը գոյանում է Կարենի վաստակած գումարից: «Իմ վաստակած գումարով կարողանում ենք վճարել բնակարանի վարձը, կոմունալները, ինչպես նաև սնունդ գնել: Հաճախ նաև այս ծախսերը կատարելու համար գումարը չի բավականացնում: Երեքով մի կերպ կարողանում ենք ծայրը ծայրին հասցնել: Այժմ չեմ կարողանում մարել վարկերը: Խոսքը մոտ 2.800.000 դրամի մասին է: Գիտեք՝ կյանքը բարդ բան է, երբեք չգիտես, թե ինչպես կարող է ընթանալ: Ինձ թվում էր՝ ամեն ինչ կկարողանամ անել, բայց… 

Ես ցանկություն ունեի, մտածում էի հիպոտեքով բնակարան գնելու մասին: Բայց դրա համար բանկում պետք է վարկային պարտավորություններ չունենամ, եկամուտներս լինեն 250 հազար դրամի չափով, կամ էլ ես և կինս լինենք գրանցված աշխատողներ: 

Այս պահին միայն ես եմ գրանցված աշխատող, հասկանալի է, որ իմ եկամուտն այդքան չի կազմում: Շուտով կլինեմ 25 տարեկան, ազնիվ խոսք, ծնվածս օրվանից մինչև այսօր վարձով եմ բնակվում: 

Չեք պատկերացնի, թե ինչ դժվար է ամեն անգամ իրերը տեղափոխել մի տնից մյուս տուն, հարմարվել, «բերանից կտրել» և վարձ վճարել: Սեփական տուն ունենալը ոչ միայն իմ, այլ հորս ցանկությունն էր, որը, սակայն, այլևս մեզ հետ չէ ու այդպես էլ մեր այդ երազանքն իրականացած չտեսավ: 

Բնակարան ես այսօր էլ որևէ մեկից չեմ ուզում, չեմ ուզում որևէ մեկից կախված լինել, իմ ուժերով ամեն ինչ կանեմ, ուղղակի խնդրում եմ օգնել վարկերը մարելու, ինձ նորից նորմալ մարդ զգալու, նորմալ կյանք վերադառնալու, «սև արկղից» դուրս գալու հարցում»,-եզրափակում է մեր զրուցակիցը: 

Հ. Գ. Թե՛ աշխատանքային փորձից ելնելով, թե՛ առօրյա կյանքում բազմաթիվ պատմություններ եմ լսում սոցիալապես բարդ իրավիճակում հայտնված մարդկանց մասին: Հետաքրքիր մի փաստ մշտապես ուղեկցում է այդ պատմությունները՝ շատ դեպքերում մեղավոր են բոլորը, բացի իրենցից: Կարենի հետ զրույցում հաճելիորեն զարմացա, երբ ասաց՝ «որևէ մեկից որևէ բան չեմ պահանջում, միայն խնդրում եմ օգնել ֆինանսական խնդիրներս լուծելու հարցում, մնացած ամեն ինչը ես կանեմ»: Նրա ցանկությունը մեկն է՝ օր առաջ դուրս գալ «վարկային շրջապտույտից», զրոյացնել վարկերը և ամեն ինչ սկսել «մաքուր էջից»: Այո՛, մեծ հաշվով գուցե այստեղ պետությունն անելիք չունի, բայց ուզում ենք հուսալ, որ կգտնվեն անհատ-բարերարներ, կազմակերպություններ կամ էլ գուցե պետական ինչ-որ գերատեսչություններ, որոնք օգնության ձեռք կմեկնեն երիտասարդին՝ օգնելով հաղթահարել առկա դժվարությունները, և մոտ ապագայում նա իր ուժերով կյանքի կկոչի սեփական բնակարան ունենալու իր երազանքը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ