ՆԱՏՕ-ն Վրաստանի հետ գործակցության ամրապնդման կոնկրետ միջոցներ Է պատրաստելու
МЕЖДУНАРОДНОЕՆԱՏՕ-ն մինչեւ Վարշավայում 2016 թվականի հուլիսին կայանալիք գագաթնաժողովը Վրաստանի հետ քաղաքական եւ պրակտիկ համագործակցության ամրապնդման կոնկրետ միջոցներ կպատրաստի: Այդ մասին, հայտարարել են դաշինքի անդամ երկրների արտաքին գործերի նախարարները:
«Վարշավայի գագաթնաժողովին պատրաստվելու համեմատ մենք կուսումնասիրենք ջանքերն ակտիվացնելու նոր, գործնական ուղիները, այդ թվում՝ բարձր մակարդակով քաղաքական երկխոսության ճանապարհով, եւ ուժեղացված համագործակցությունը, ներառյալ պաշտպանության եւ ռազմավարական հաղորդակցությունների բնագավառները»,-ասված Է նախարարական նիստի արդյունքների վերաբերյալ տարածված հաղորդագրության մեջ:
Նախարարները հիշեցրել են, որ Բուդապեշտի 2008 թվականի գագաթնաժողովում պայմանավորվածություն Է ձեռք բերվել, որ Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ կդառնա դաշինքին անդամակցելու գործողությունների պլանի շրջանակներում:
«Այսօր մենք վերահաստատում ենք այդ որոշման բոլոր բաղադրիչները, ինչպես նաեւ դրան հաջորդած բոլոր որոշումները: Մենք ողջունում ենք նշանակալի առաջընթացը, որը ձեռք Է բերվել 2008 թվականից ի վեր: Դաշինքի հետ Վրաստանի հարաբերությունները պրակտիկ բոլոր գործիքներն ունեն հնարավոր անդամակցությունը նախապատրաստելու համար»,-հայտարարել են ԱԳ նախարարները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: