ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ՀՈՒՆԻՍԻ). Շախմատի համաշխարհային օլիմպի... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՊԵԿ նախագահի «համբերության բաժակն» էլ լցվեց ՔԱՂԱՔԱԿԱՆ
Մասնագետների կարիք կա, իսկ մասնագետներն սպասում են իրենց «աս... ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Կրթության ոլորտում հայեցակարգային որևէ մոտեցում չի ցուցաբեր... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Աթբաշյան. «Մեզ ուղղակի դուրս հանեցին ավիացիոն շուկայից. իրավ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 06.Հունիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
ԱՄՆ դեսպանը բացահայտեց վարչապետի հերթական կեղծիքը. Արմեն Աշոտյան (տեսանյութ) Գերմանիայում օրենսդրական մակարդակում արգելել են բուժել միասեռականներին Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին. Lragir.am Լոռու մարզում արագաչափ են վնասել Պեկինը չեղարկել է Ուհան քաղաքից եւ Հուբեյ նահանգից բնակիչների մուտքի սահմանափակումները Բեն Աֆլեքն Instagram-ում փակ էջ է բացել․ հետեւորդները երեքն են Համախմբվե՛նք, միավորե՛նք մեր ուժերը հանուն մեր երկրի ապագայի․Գ․Ծառուկյան «Գլորիա» կարի ֆաբրիկայի 135 աշխատակից է վարակվել կորոնավիրուսով․ մարզպետ Երբ կհաղթահարենք կորոնավիրուսը. բժիշկը ներկայացրեց իր կանխատեսումները Գողանում էին մեքենաների համարանիշերն ու տերերից փող շորթում․ ոստիկանության բացահայտումը (տեսանյութ) Պարետատան նիստից հետո ճեպազրույց՝ վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ. ուղիղ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 46 նոր դեպք. մարզպետ Ռեստորանների աշխատակիցներն ակցիա են իրականացրել կառավարության դիմաց (տեսանյութ) Մահացել է դերասան Միխայիլ Կոքշենովը Հերթական չճշտված ինֆորմացիան՝ Փաշինյանի էջում Երևան-Միներալնիյե Վոդի-Երևան չվերթի օրը հայտնի է Նեղ անձնական պատճառով վեճ՝ Երևանում. կրակոցից տուժածի կինը զանգահարել է ոստիկանություն Նիկոլ Փաշինյանը և Արայիկ Հարությունյանը վրեժ են լուծում ԵՊՀ-ից Սահմանադրության ընդունումից անցել է 3 տարի, սակայն իշխանությունները դեռևս չեն կատարել հոդվածի պահանջը Փրկարարները դուրս են բերել Փամբակ գետն ընկած 60–ամյա կնոջը. նրա առողջական վիճակը բավարար է

«Լսիր և իմացիր ուրեմն դավաճան հուդա». Մաղաքիա վարդապետ Ամիրյանը՝ Ստյոպա Սաֆարյանին

ԳԱԵ Ջավախքի Ընդհանուր Առաջնորդական փոխանորդ Մաղաքիա վարդապետ Ամիրյանն իր էջում գրում է. «Հատուկ Ստյոպա Սաֆարյանի և իր նման վայրահաչողների համար։ Ոմն տհաս և խոսքի բարոյականությունից զուրկ անձը(եթե կարելի է անձ համարել)բացահայտ խեղաթյուրում է Ամենայն Հայոց Հայրապետի մարդասիրական և հոգևոր պատասխանատվության հոգածության բարի վերաբերմունքը։ Առանց պրպտելու,արդեն իսկ պարզ է թե ինչ տերերի կամ ինչպիսի արժեհամակարգի է ծառայում, անհայրենիք և անթասիբ Ստյոպա Սաֆարյան անուն ազգանունով անձը։ Լավ, այդ մարդ արարած(այդպես եմ դիմում քանի որ ամեն դեպքում Աստուծո արարչության պտուղն ես) ինչքան կարող ես մաղձով և թույնով լցված լինել, որ համարձակվել ես այդքան ստոր և գռեհիկ լինել։ Չէ, դու այնքան ես հեռացել իրականությունից և քրիստոնեական արժեհամակարգից, որ սադուկեցիների և վայ օրենսգետների նման դու էլ կմեղադրեիր մեր Տիրոջը Իր Աստվածային առաքելության քարոզչության համար։Վայր իջիր տգիտությանդ վերին աստիճանից և Սուրբ Գիրք կարդա անմիտ մարդ, սերտիր Քրիստոսահաստատ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Առաքելաշավիղ հայ հոգևորականության հիմնական քարոզչության առաքելության բանաձևը, որի հիմնասյունը՝ մարդկայինի հանդեպ հոգատարության և խնամքի դրսևորումն է։ Այնքան ես արմատացել տգիտության խավարի մեջ, որ կուրորեն չցանկացար տեսնել և լսել անգամ այս դժվարին օրերին Մայր Աթոռից հնչող աղոթքներն ու օրհնությունները, չփորձեցիր անգամ Հրաշափառ Հարության այս օրերին մնալ սիրո և ներդաշնակության մեջ(քո նմանը ինչ գիտի ինչ է սերը), այլ առավելությունդ համարեցիր դավաճան Հուդայի նման մի քանի արծաթով խեղաթյուրել Մայր Աթոռի տարածաց մարդկային մեծ դրսևորում պարունակող հաղորդագրությունը։ Մարդկային էթիկայի և բարոյականության չափանիշները անտեսելով զազրախոսեցիր նաև ասելով, իբր թե Կաթողիկոսին չի հետաքրքրում մյուս դատապարտյալների առողջական վիճակը։ Լսիր և իմացիր ուրեմն դավաճան հուդա, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը տարիներ ի վեր հոգ է տանում բազմաթիվ դատապարտյալների՝ հոգևոր քարոզչություն իրականացնելով կալանավայրերում, սոցիալական բազմաթիվ օգտակարություն բերում նրանց ընտանիքներին։Մյուս զառանցանքներիդ չեմ անրադառնում, որովհետև իմաստուն խոսքն ասում է,.«Հաչացող շան ետևից քար չեն գցում» կամ ինչպես Աստվածաշունչն է ասում.«Մարգարիտը խոզերի առջև չեն նետում»։Առայժմ այսքանը։ Պապանձվեք»։

website by Sargssyan