Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Նման գործելաոճով ու բառապաշարով իշխանություններն իրենց դեմ են տրամադրում մտածող հատվածին, ինչն անհետևանք չի մնա»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Իշխանական այս թիմն իրականացնում է քաղաքական այն ծրագրերը, որոնց համար պայքարել է բավականին վաղուց, անգամ այն ժամանակ, երբ ոչ թե իշխանություն, այլ ընդդիմություն էին: Բոլոր այն թիրախները, որոնք այսօր առկա են իրենց գործունեության մեջ, այն ժամանակ ևս եղել են: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Ըստ իս, իշխանության գալու գաղափարական հենքերից մեկն էլ եղել է ավանդական, հոգևոր և այլ արժեքների ազդեցության նվազեցումը՝ հանրային հենքի վրա: Այդ մարդիկ տարիներ շարունակ և հետևողականորեն նույն քաղաքականությունն են իրականացրել: 

Պայքարել են եկեղեցու, պետական ինստիտուտների, ընտանեկան արժեքների դեմ: Այդ ամենին հասնելու համար փորձել են օրենքներ ներմուծել, նաև տարբեր լոբբիստական աշխատանքներ են իրականացրել: 

Եվ հիմա, երբ նման քաղաքականություն ունեցող թիմն արդեն իշխանություն է, բնականաբար, այդ ամենն իրականացնում է՝ ներառելով նաև պետական ռեսուրսները: 

Դրա համար բարձրագույն պետական պաշտոնյաները չեն խորշում բացահայտ խոսել, օրինակ, Վեհափառ փոխելու անհրաժեշտության մասին: Այս տեսակետից, կարծում եմ, իշխանությունն անում է այն, ինչին կոչված էր, ինչին ձգտում էր վաղուց»,-ընդգծեց քաղաքագետը:

Այնուամենայնիվ, մեր զրուցակիցը դրական միտում է արձանագրել հանրային ընկալումների դաշտում. «Հանրությունը սկզբից հեղափոխական էյֆորիկ տրամադրությունների մեջ էր: Կարծես նման գործընթացները չէր նկատում և մեծ ուշադրություն չէր դարձնում: 

Հիմա իրավիճակ է փոխվել. վերջին զարգացումները ցույց տվեցին, որ Վեհափառի կամ եկեղեցու հանդեպ հարձակումները անհետևանք չեն մնում: Համենայն դեպս, եթե խոսենք սոցիալական ցանցերի սեգմենտի մասին, ապա ակնհայտ էր, որ մարդկանց բացարձակ մեծամասնությունը, մեղմ ասած, չի ողջունում իշխանությունների այդ մոտեցումները»:

Այն, որ հանրային անտարբերությունը մինչ այս ավելի շատ էր, ըստ քաղաքագետի, այդ առումով այլ՝ ավելի լուրջ հիմքեր ու պատճառներ կան. «Սկսած նրանից, որ մեր հասարակության ընդհանուր կրթական մակարդակը բավականին ցածր է, և վերջացրած այն հանգամանքով, որ, ցավոք, անկախության շրջանի հայկական դպրոցը չի դաստիարակել այնպիսի քաղաքացիներ, որոնք հենված կլինեն նման արժեքների վրա, որի ձգտումներն ավելի շատ ոչ թե ֆինանսական կամ մատերիալիստական, այլ հոգևոր ու մշակութային տիրույթում կլինեն: 

Պատճառները շատ են, բայց եթե իրավիճակը հաղթահարելու մասին խոսենք, ապա այն առնվազն տարիների, եթե չասեմ տասնամյակների աշխատանք է պահանջում: Եթե խոսենք այս առումով կարճաժամկետ անելիքներից, ապա պետք է ընդգծենք խնդիրները բարձրաձայնելու, տրամաբանված, իրավիճակին էմոցիաներից զուրկ գնահատականներ տալու, վերլուծելու ու այն հասարակությանը մատուցելու մասին: 

Վստահեցնում եմ, որ մեր ժողովուրդը, ամեն դեպքում, կարողանում է ընկալել սուտն ու կեղծիքը, իրական սպառնալիքները, ինչին ականատես ենք լինում: Ընդամենը մի կոչը քաղաքականացվեց, ինչին հանրությունն ընդդիմացավ, որովհետև տեսավ, որ այն քաղաքականացնելու թեմա չէ, այնտեղ դրված խնդիրն ու նպատակներն այլ էին: 

Ըստ էության, իշխանությունները ստացան շատ լուրջ հակահարված՝ իրենց համար անսպասելի հակահարված: Քաղաքական թիմի քաղաքական նպատակներից մեկն է չեզոքացնել ավանդական արժեքներն ու ինստիտուտները. հասկանում են, որ նման ինստիտուտների ուժեղ լինելու պարագայում իրենց մոտեցումները հանրության համար անընկալելի են լինելու: Այդ դեպքում լինում են հակադիր մոտեցումներ, բևեռներ, որտեղ մեկը մյուսի հանդեպ սկսում է առավելություն ունենալ, եթե չասենք, վերջնական հաղթանակ տանել»:

Հրանտ Մելիք-Շահնազարյանը շեշտեց՝ նույն եկեղեցու նկատմամբ վերաբերմունքը նախկինում էլ է եղել, պարզապես այլ՝ ավելի սքողված դրսևորումներ է ունեցել:

«Այսքան ժամանակ ոչ թե լռել են, այլ չէին համարձակվում այդքան բարձրաձայն քննադատել եկեղեցուն: Պետք է զսպեին, բայց չկարողացան զսպել, որովհետև հոգու խորքում և իրենց պատկերացումներում եկեղեցին իրենց համար թիրախ է: Իրենք ուշ թե շուտ սա անելու էին, թեպետ քննադատություններ մշտապես են եղել, նաև արհամարհական վերաբերմունքի ենք ականատես եղել: 

Կարծում եմ՝ իշխանության՝ համեմատաբար զսպված վարքագիծը մինչ այս պայմանավորված էր նրանով, որ դեռ նոր էին, քաղաքական պայքարի դաշտում իրենց համար ավելի վտանգավոր գործընթացներ էին տեսնում, ինչ-որ չափով նաև դերի մեջ էին. այսինքն, մարդիկ նոր էին նստում նախարարական աշխատասենյակներում ու նախարարական մեքենաների մեջ: Փորձում էին իրենց պահել այնպես, ինչպես վայել է այն նախարարներին, որոնց տեսել էին: 

Բայց իշխանական թիմում, այնուամենայնիվ, այս զգոնությունը բավականին շուտ անցավ, ինչն իր պատճառներն ունի: Առաջին հերթին խնդիրն անկրթությունն է: Մեծ հաշվով, քաղում են զգոնության թուլացման պտուղները: Ես ավելի քան համոզված եմ, որ այս գործընթացներն ինչ-որ մի ալիք չեն, որոնք գալիս, գնում ու անհետևանք են մնում: 

Նման գործելաոճով, նման բառապաշարով իշխանություններն իրենց դեմ են տրամադրում ժողովրդի մտածող, ինտելեկտուալ հատվածին, ինչն անհետևանք չի մնալու: 

Ուշ թե շուտ իրենք ստիպված են լինելու տեղի տալ, այլ տարբերակ հնարավոր չէ»,-ընդգծեց քաղաքագետը՝ նշելով, որ իշխանությունները անգամ կոչերի մեջ են գործոններ տեսնում, որոնք հանգեցնում են այնպիսի ռեակցիայի, ինչպիսին եղավ Վեհափառի կոչի շուրջ:

«Բացի անկրթության բաղադրիչից, սա նաև քաղաքական սխալ հաշվարկների հետևանք է: Նյարդայնության առիթ են տալիս նաև լրացուցիչ դժվարությունները, այն իրավիճակը, որում հայտնվել են իշխանությունները: Այս ամենի հետևանքով, ի վերջո, սկսում են թուլության նշաններ ցուցաբերել»,- եզրափակեց Հ. Մելիք- Շահնազարյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Նիկոլ Փաշինյանը հրապարակում արեցՔրիստիի մայրիկի շքեղ նվերը նորապսաակներին Այսօր աշխատանքը կարող եք ավարտել մեկ ժամ շուտ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան երթուղու «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. Ալիև Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ. Էրդողանը սպառնացել է Հայաստանին Բացառիկ. Կադրեր` սահմանազատման գործընթացից Երեկ նորածին է մահացել Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Ադրբեջանը ոչնչացրել է Շուշի քաղաքի Ղազանչեցոց (Հին) գերեզմանոցը Ինտերի սպորտային տնօրենը հայտնել է, որ թիմն ամռանը 2 նորեկ կունենա Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Գևորգի ու Քրիստինայի շքեղ հարսանեկան տորթն ու ռոմանտիկ պարը. բացառիկ կադրեր Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ Իմ բարի ու դաստիրակված աղջիկ, ուզում եմ որ առանց հետ նայելու գնաս առաջ, Վիկա Մարտիրոսյանի շնորհավորանքը՝ Նանուլի 14-ամյակին «Մի գոռա', արա, էրեխա կա ավտոյի մեջը», «Լավ, լավ, լավ». Երևան-Սևան ճանապարհին գերլարված իրավիճակ է Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, հիմա դա հասկանում է նաև Փաշինյանը․ Էրդողան Զորքի անբաժանելի մաս, սիմֆոնիկ նվագախմբերի անփոխարինելի գործիք. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ ՔոչինյանըՀա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»ԶՊՄԿ ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցԼարված իրավիճակ Տավուշում. տավուշցիները գնում են հայ-վրացական սահմանՀա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»Սիրուշոն կոչ է անում միանալ Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Ոսկեպար-Բաղանիս հատվածից ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար) Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր Բաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՀետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Ջուր չի լինի«Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր