Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Պառակտված վիճակ է, ամեն ինչ իջել է նեղանձնական բամբասանքների մակարդակի»

ИНТЕРВЬЮ

Քաղավիացիայի շուրջ ստեղծված աղմուկը, ոլորտի արդեն նախկին ու այժմյան ներկայացուցիչների, պատասխանատուների փոխադարձ մեղադրանքները, Քաղավիացիայի կոմիտեի շուրջ բարձրացած աղմուկը, ինչպես նաև ՔԱԿ-ում EASA-ի անցկացրած վերջին աուդիտը ամենևին չեն վկայում ոլորտում առկա առողջ մթնոլորտի մասին:Ավիացիայի խնդիրների շուրջ զրուցել ենք «Ավիացիայի և տուրիզմի զարգացման ազգային ասոցիացիա» ՀԿ նախագահ Անդրանիկ Վանցյանի հետ, որը նաև մի օրինակ է բերել, ինչը վկայում է մասնագետների ներուժն անարդյունավետ օգտագործելու մասին:

«Քաղավիացիայի փլուզումը սկսվել է 90-ականներից ու շարունակվում է մինչ օրս: Խորհրդային Միության տարիներին, ունենալով քաղավիացիայի ամենահզոր ոլորտը, հանդիսանալով առաջատարներից մեկը, այսօր Հայաստանը ավիացիայի ամբողջովին փլուզված ոլորտ ունի, որտեղ բազմաթիվ խնդիրներ են առաջացել: Սա, իհարկե, մեկ օրվա պատմություն չէ, և ներկայում ունենք այն, ինչ ունենք: 

Ոլորտի առաջ ծառացած խնդիրներ կան: Իրականում ավիացիան սպեցիֆիկ ոլորտ է և այստեղ լուծումներ գտնելու ու ոլորտը զարգացնելու համար թիմային աշխատանք է անհրաժեշտ: Թիմ՝ բաղկացած ավիացիոն ճյուղերի մասնագետներից, որոնք իրենց գործում գիտակ են, ունեն փորձառություն և մասնագիտական հմտություններ: 

Մեր բացթողումները շատ են եղել, և պատճառներից մեկն այն է, որ հեղափոխությունից հետո պատշաճ ձևով չկազմակերպվեց ոլորտի վերականգնման ռազմավարությունը, չկազմավորվեց մասնագետների այն թիմը, որը կարող էր ապահովել ոլորտի բնականոն աշխատանքը»,- «Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Վանցյանը՝ շեշտելով, որ ստեղծվածի հետևանքը նաև նշված բացթողումներն են:

Մեր զրուցակիցը շեշտեց, որ Քաղավիացիայի կոմիտեն կատարող կառույց է, և խնդիրը բազմաշերտ է:

«Ներկայիս կառուցվածքով քաղաքականություն վարող և վերահսկող մարմինը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է: Եվ այս ամբողջ շղթայում, իմ կարծիքով, բացակայում է այն փորձառու, պրոֆեսիոնալ լիդերը, որը կարող է ոլորտը կազմակերպել, այն տանել ճիշտ զարգացման ուղով: 

Խոսքը ճիշտ քաղաքականություն վարելու մասին է: Պետք են մարդիկ, որոնք այս սպեցիֆիկ ոլորտում պրոֆեսիոնալ, փորձառու և ուժեղ կլինեն, կիմանան՝ ինչ և ինչպես պետք է անել, ուր պետք է գնալ, ավիացիոն ոլորտում միջազգային պահանջներն ինչպիսին են, ինչն է առաջնահերթ, ինչն է երկրորդական և այսպես շարունակ: Սա է ոլորտը ճիշտ ճանապարհով տանելու և զարգացում ապահովելու միջոցը: 

Իսկ այսօր պառակտված մի վիճակ է, ամեն ինչ իջել է նեղանձնական բամբասանքների մակարդակի: Մեղադրանքների ու այդ ամենի փոխարեն, կարծում եմ, պետք է միավորվեն բոլոր պրոֆեսիոնալ ուժերն ու մասնագետները: 

Ի դեպ՝ մեր մասնագետների մի մասը բիզնեսով է զբաղվում, կան նաև մարդիկ, որոնք չեն աշխատում, բայց ունեն թե՛ անհրաժեշտ պրոֆեսիոնալիզմ, թե՛ գիտելիք: Նրանց մի մասն էլ թոշակառու է, բայց մեծ փորձ ունեն ու կարող են իրենց նպաստն ունենալ»,-շեշտեց նա:

 

Ա. Վանցյանն ընդգծեց, որ այս ոլորտը նեղ մասնագետների մի ամբողջ շարք է ենթադրում, որոնց թվում են ավիացիոն տնտեսագետները, հաշվապահները, իրավաբանները, ինչպես նաև թռիչքների մասնագետները: 

«Թիմային աշխատանքի մասին է խոսքը, նաև ավիացիոն նեղ մասնագետների անհրաժեշտության, որոնք կարող են իրենց մասնագիտական ներուժն ի շահ երկրի օգտագործել: Միայն համախմբման ու ընդհանուր թիմի շնորհիվ է հնարավոր բնականոն զարգացում ապահովել: Այս ոլորտում առաջ գնալու համար միավորված աշխատանք է պետք:

 Իսկ երբ կա պառակտված վիճակ, երբ ամեն մեկն իր ռազմավարությունն է մշակում, իր ծրագրերն է ուզում առաջ տանել, ոչինչ չի ստացվի: Իրականում մասնագիտական այնքան նրբություններ կան նույն ոլորտի տարբեր ճյուղերում: Օրինակ՝ քաղավիացիայի կոմիտեի նախագահը որոշում ընդունելուց առաջ պետք է հավաքի բոլորի մասնագիտական կարծիքները և նոր ինչ-որ որոշում կայացնի»,-հավելեց Ա. Վանցյանը: 

Ինչ վերաբերում է համախմբված աշխատանքի շնորհիվ որևէ արդյունքի հասնելու անհրաժեշտությանը, մեր զրուցակիցը խոսեց այն օրինակի մասին, որն այլ մոտեցման մասին է վկայում:

 Նա ընդգծեց, որ իշխանափոխությունից հետո ավիատորների կողմից կառավարությանը բաց նամակներ էին ուղարկվել, հետո վարչապետի հանձնարարականով այն ժամանակ դեռ տրանսպորտի և կապի նախարարությունում աշխատանքային խումբ էր ստեղծվել:

«Սկզբնական շրջանում խմբի աշխատանքները պետք է ունենային այն ֆորմատը, որն առաջարկել էին մասնագետները: 

Մեզ հավատացրեցին, որ խումբը կազմված կլինի 10-12 բարձրակարգ մասնագետներից, որոնք կիրականացնեն ուսումնասիրություններ, կկազմեն առաջարկություններ ոլորտի զարգացման վերաբերյալ ու այն կներկայացնեն վարչապետին: Բայց խումբը կազմավորվեց ոչ այդ ֆորմատով»,-ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ հետագայում ով ցանկացավ, ներգրավվեց խմբի աշխատանքներում:

«Խմբի աշխատանքներին սկսեցին մասնակցել, այսպես ասած, ավիացիան կողքից սիրող մարդիկ: Այսինքն, ֆորմատը բաց ու անհասկանալի տեսք ստացավ: Բացի այդ, շրջանառության դրվեց մի աբսուրդ հարց, որին ի սկզբանե դեմ արտահայտվեցինք: Հարցը վերաբերում էր ազգային ավիափոխադրող ունենալուն ու դրա տնտեսական հիմնավորմանը: 

Ինքս ասել եմ, որ սա սխալ ուղղություն է, որովհետև առաջնահերթ խնդիրների շարքում պետք է լինեն ավիացիոն ոլորտի իրավական դաշտի կարգավորումները, ռազմավարության մշակումը և կառուցվածքի ստեղծումը: 

Նաև Ավիացիայի մասին օրենքում անհրաժեշտ փոփոխություններ անելու մասին է շեշտվել, որոնք պետք է նպաստեն մենաշնորհների վերացմանը և հավասար պայմաններ ստեղծվեն շուկայում գործող ավիաընկերությունների համար: Այլ պնդումներ ևս եղել են՝ կապված օդանավակայանի որոշակի ծառայությունների հետ»,-ասաց նա՝ հավելելով, որ այս հարցերի քննարկումը հետաձգվում էր:

«Մենք հետագայում հասկացանք, որ այդ հարցերն ընդհանրապես չեն քննարկվելու: Իրականում, երբ չկա համապատասխան իրավական դաշտ, պատշաճ աշխատող կառույցներ, ազգային ավիափոխադրողի հարցը քննարկելն իրատեսական չէ: Աբսուրդ էր նաև վերոնշյալ հարցի տնտեսական հիմնավորման բաղադրիչը. սա ավիացիոն ոլորտում իրականում չափելի չէ: 

Ավիափոխադրող ստեղծելը գերռիսկային գործընթաց է և չես կարող նախատեսել, թե ինչ խնդիրների հետ կարող ես բախվել: Այս պարագայում չես կարող գեղեցիկ բիզնես ծրագիր կազմել»,-նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ, ի վերջո, ավիատորների իրենց խումբը հրաժարվել է մասնակցել խմբի աշխատանքներին: 

«Հրաժարվեցինք, որովհետև հասկացանք, որ որևէ հարց չի լուծվի: Նախարարին էլ գրեցինք հրաժարվելու պատճառների մասին՝ ընդգծելով, որ ֆորմատն անարդյունավետ է և աշխատանքներն ըստ պատշաճի չեն կազմակերպվել: Խոսքը մոտավորապես 2019 թվականի սկզբի մասին է: Հետագայում խմբի գործունեությունը դադարեցվեց»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию