Լանզարոտի կոնվենցիայի շուրջ հետագա հանրային քննարկումների ար... ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՄԱՅԻՍԻ). Ան­կար­գու­թյուն­նե­րի հե­տև... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կորցնում ենք, կորցնում, բայց այդպես էլ չենք խրատվում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Սե­րը ժա­ռան­գել եմ մայ­րի­կիցս». պահ­պա­նե­լով ժա­նյակա­գո... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Ակա­նա­տես չենք եղել որևէ փաս­տաթղ­թի, որը կքար­տե­զագ­րի Հ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 30.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Գույքահարկի դրույքաչափերի փոփոխության հետևանքով շատերի համար նպատակահարմար չի լինի անշարժ գույքը պահելը և այն վաճառելու են նորաթուխ օլիգարխներին․ Թաթուլ Մանասերյան Եկել է համատարած հայտարարագրման և գույքահարկի նոր համակարգի ներդրման ժամանակը․ Փաշինյան (տեսանյութ) Մարդիկ Փաշինյանի հորդորներն անտեսում են, քանի որ այլևս նրան չեն հարգում. Արամ Անտինյան Մենք այսօր իսկապես հումանիտար աղետի մեջ ենք. հայտարարություն Չէի ուզի որեւէ մեկը հույսեր փայփայի, որ մենք մեր առաքելությունը կձեւակերպենք իրենց ակնկալիքների համաձայն․ Արշակ սրբազան Հաշված օրեր անց Արթուր Վանեցյանը կստանձնի արտախորհրդարանական ընդդիմության առաջնորդի դերը Ոտքերով կամ ձեռքերով առաջ․ ինչպե՞ս կավարտվի Փաշինյանի իշխանությունը. Անդրանիկ Թեւանյան Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիներն իրավունք կունենան առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան ԲՀԿ-ն տարբեր ուղղություններով է գործում, որպեսզի թեթևացնի մարդկանց հոգսերը Նիկոլ Փաշինյանը տվել է համապատասխան հանձնարարականներ Վերջնագիր Յուրի Խաչատուրովին Կորոնավիրուսի 251 նոր դեպք Հայաստանում, մահացել է 7 պացիենտ Ովքեր են «Նիկոլի սև ցուցակում» գտնվող իմքայլական պատգամավորները. «Հրապարակ» Արցախում դեռ էլի անհեթեթություններ են սպասվում Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է. «Ժողովուրդ» Փոխադարձ մեղադրանքներ՝ ԵԽԽՎ-ում ստելու համար «Հրապարակ». Մինչեւ հուլիսի կեսերը Ավինյանը հրաժարական կտա. Օրակարգում է նաեւ Արսեն Թորոսյանի պաշտոնանկությունը ԱՄՆ֊ն խզում է հարաբերությունները ԱՀԿ-ի հետ Պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Արսեն Թորոսյան

Ամբոխի միջոցով տեղի ունեցած ցանկացած հեղափոխություն մետաֆիզիկական իմաստով անաստված բնույթ ունի. Անդրանիկ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վերջին օրերին սոցիալական ցանցերում Հայ Առաքելական եկեղեցու հասցեին արվող գրառումներին:

 «Ամբոխի միջոցով տեղի ունեցած ցանկացած հեղափոխություն մետաֆիզիկական իմաստով անաստված բնույթ ունի։

Հեղափոխականների թիրախներից մեկը եկեղեցին է, քանզի ցանկացած հեղափոխական գործընթաց ուղղված է ավանդական ինստիտուտների և արժեքների՝ եկեղեցու, ընտանիքի, պետական կառավարման ռեժիմի, արտաքին հարաբերությունների վեկտորի դեմ։

Հեղափոխությունը սեռական կյանքում առկա խնդիրներով պայմանավորված սուբլիմացիոն էներգիայի պոռթկման հետևանք է և չի կարող հակաավանդական չլինել։ Կին–ամբոխը տրվում է տղամարդ–ամբոխավարին՝ սադո-մազոխիստական ոչ ավանդական տարբերակով։ Դա ատելության հիմքի վրա կառուցված սեռական ակտ է, որն անընդհատ տեսարաններ է պահանջում զոհերի տեսքով։

Երբ տեսարանները չեն արդարացվում, զոհի դերում հայտնվում է ամբոխավարը։ Սադիստի ու մազոխիստի տեղերն այդ փուլում փոխված են լինում։ Հեղափոխական ավանդույթն այդտեղ խախտվում է։

Հակաավանդականությունը հեղափոխությունների գլխավոր այցեքարտն է։

Հեղափոխության նպատակները վեհ են, գործիքները՝ ստոր, արդյունքները՝ ողբերգական։ Իրական հեղափոխությունը հետո է լինում։ Նախևառաջ մտքի, գաղափարների, համակարգերի ու արժեքների առումով։

Պարադոքսն այն է, որ հեղափոխականներն իշխանության գալուն պես դառնում են ռեակցիոն։ Նրանք, օրինակ, եկեղեցու դեմ են դուրս գալիս ռեֆորմացիա անելու հավակնությամբ, բայց քանի որ գաղափարապես դատարկ են լինում ու օգտապաշտ, ուստի ընդամենը կռիվ են տալիս եկեղեցապատկան նյութական արժեքները խլելու համար։ Այդպես եղավ և՛ ֆրանսիական, և՛ բոլշևիկյան հեղափոխությունների ժամանակ։

Եկեղեցին վերափոխվում է և նոր սոցիալական դոկտրին որդեգրում ամեն մի հեղափոխությունից հետո, բայց հետհեղափոխական աշխարհիկ իշխանության քայլերի ու առողջ հասարակության ճնշման արդյունքում։

Ամբոխահաճ հեղափոխականները որևէ հիմնարար փոփոխության ունակ չեն։ Նրանց հետաքրքրությունը մատերիալիզմի շրջանակներում է։

Քերի՛ր ցանկացած հեղափոխականի և տակից դուրս կգա Ծապլվարից փող պահանջող ընկեր Փանջունին»,- գրել է Թևանյանը:

website by Sargssyan