ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ՀՈՒՆԻՍԻ). Շախմատի համաշխարհային օլիմպի... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՊԵԿ նախագահի «համբերության բաժակն» էլ լցվեց ՔԱՂԱՔԱԿԱՆ
Մասնագետների կարիք կա, իսկ մասնագետներն սպասում են իրենց «աս... ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Կրթության ոլորտում հայեցակարգային որևէ մոտեցում չի ցուցաբեր... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Աթբաշյան. «Մեզ ուղղակի դուրս հանեցին ավիացիոն շուկայից. իրավ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 06.Հունիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
ԱՄՆ դեսպանը բացահայտեց վարչապետի հերթական կեղծիքը. Արմեն Աշոտյան (տեսանյութ) Գերմանիայում օրենսդրական մակարդակում արգելել են բուժել միասեռականներին Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին. Lragir.am Լոռու մարզում արագաչափ են վնասել Պեկինը չեղարկել է Ուհան քաղաքից եւ Հուբեյ նահանգից բնակիչների մուտքի սահմանափակումները Բեն Աֆլեքն Instagram-ում փակ էջ է բացել․ հետեւորդները երեքն են Համախմբվե՛նք, միավորե՛նք մեր ուժերը հանուն մեր երկրի ապագայի․Գ․Ծառուկյան «Գլորիա» կարի ֆաբրիկայի 135 աշխատակից է վարակվել կորոնավիրուսով․ մարզպետ Երբ կհաղթահարենք կորոնավիրուսը. բժիշկը ներկայացրեց իր կանխատեսումները Գողանում էին մեքենաների համարանիշերն ու տերերից փող շորթում․ ոստիկանության բացահայտումը (տեսանյութ) Պարետատան նիստից հետո ճեպազրույց՝ վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ. ուղիղ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 46 նոր դեպք. մարզպետ Ռեստորանների աշխատակիցներն ակցիա են իրականացրել կառավարության դիմաց (տեսանյութ) Մահացել է դերասան Միխայիլ Կոքշենովը Հերթական չճշտված ինֆորմացիան՝ Փաշինյանի էջում Երևան-Միներալնիյե Վոդի-Երևան չվերթի օրը հայտնի է Նեղ անձնական պատճառով վեճ՝ Երևանում. կրակոցից տուժածի կինը զանգահարել է ոստիկանություն Նիկոլ Փաշինյանը և Արայիկ Հարությունյանը վրեժ են լուծում ԵՊՀ-ից Սահմանադրության ընդունումից անցել է 3 տարի, սակայն իշխանությունները դեռևս չեն կատարել հոդվածի պահանջը Փրկարարները դուրս են բերել Փամբակ գետն ընկած 60–ամյա կնոջը. նրա առողջական վիճակը բավարար է

Արփինե Հովհաննիսյանը՝ ապօրինի գույքի բռնագանձման և պատգամավորների անիմաստ ու անտեղյակ հրճվանքի մասին

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․«ԿԱՄ Ժողովրդինը ժողովրդին, բայց դուք ժողովուրդը չեք՝ պարգևավճարները վկա! Այսպիսով` խորհրդարանը ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը: Ինչպես նախորդ անգամ, այս անգամ եւս չեմ մեկնաբանի անտեղյակ ու շուտասելուկի պես բացառապես օրենքի վերնագիրը կարդացած ու կրկնող պատգամավորներին՝ հատկապես ճամբարափոխ եղածներին։ Եթե հիշում եք` մեր հասարակական կազմակերպությունը, ինչպես նաև խորհրդարանական խմբակցությունները հրապարակել էին մի շարք առաջարկներ նախագծի վերաբերյալ, և ուրախ եմ, որ իշխանական ողջ ճամբարից այս նախագծից տեղյակ միակ մարդը` նախարար Բադասյանը դրսևորել է որոշակի խելամտություն՝ արձագանքելով որոշ առաջարկների և որոշակի փոփոխություններ մտցնելով: Այսպես`

 1. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շեմը 25 միլիոն դրամից բարձրացվել է 50 միլիոն դրամի: Սա համադարման չէ, բայց էլի դրական է` հաշվի առնելով, որ ժողովրդի վարչապետը հանձնարարել է մարդկանց վարորդներից մինչև օգնական ու խորհրդական ստուգել ու գույք խլել:

2. Փոփոխությունների արդյունքում հստակեցվեց բարեխիղճ ձեռք բերողի (այսինքն անձի, ով չգիտեր ու չէր կարող իմանալ, որ իր ձեռքբերածը ապօրինի է) ապացուցման շեմը։ Այդ անձի դեպքում գույքը ՉԻ ԿԱՐՈՂ վերցվել, եթե իհարկե պետությունը չապացուցի, որ բարեխիղճ ձեռքբերողը սկզբնական սեփականատիրոջ խախտումների մասին գիտեր կամ պարտավոր էր իմանալ:
Ի՞նչ է սա նշանակում: Եթե անձը, օրինակ, գույքի գնման պահին որևէ պաշտոն չի զբաղեցրել կամ թեկուզ զբաղեցրել է ու որևէ այլ անձից օրինական, հիմնավորված եկամուտով գնել է ասենք հողատարածք, ապա նրանից գույքը չի կարելի վերցնել, եթե օրինակ ապացուցվի, որ առաջին (նախկին սեփականատերը) ձեռքբերելիս ապօրինի է ձեռքբերել կամ աճուրդի կամ մրցույթի ժամանակ թերություններ են եղել եւ այլն, բայց հաջորդ սեփականատերը չի իմացել այդ մասին: Սա շեշտում եմ հատուկ` քանզի ժողվարչապետի ցուցումների հիման վրա «մարադյորության» հակված առանձին իրավապահներ սկսել են ահաբեկել մարդկանց ու սպառնալ:

Մեկ անգամ ասել եմ իրավապահներին, հիմա էլ կրկնում եմ` բացի ժողվարչապետի ու իր թիմի քաղաքական ու իրավական պատասխանատվությունից դուք ևս իրավական ու անձնական պատասխանատվություն եք կրելու այս օրենքը ԱՊՕՐԻՆԻ կիրառելու համար:

3. Ուսումնասիրություն իրականացնելու ժամանակահատվածը սահմանվել է որոշման կայացմանը նախորդող տաս տարին, (2010-2020) բացառիկ դեպքերում այդ ժամկետը կարող է ընդգրկել մինչև 1991 թվականը ընկած ժամանակահատվածը: Այս փոփոխությունը պետք է դիտարկել երկու տեսանկյունից` քաղաքական և իրավական:

Քաղաքական իմաստով ուսումնասիրությունից դուրս է մղվում նորանկախ Հայաստանի պատմության առաջին փուլը` իր աղմկահարույց սեփականաշնորհումներով ու մասնավորեցումներով, կոռուպցիոն տարբեր գործարքներով, թալանի ամենատարբեր դրսևորումներով: Ստացվում է` անարդարությունների ամբողջական վերականգնում Փաշինյան Նիկոլը չի կարող անել, եթե անգամ ցանկանա:
Սակայն իրավական տեսանկյունից լուծումը հասկանալի է: Մինչև 2011 թվականը մեր երկրում չի եղել պաշտոնատար անձանց գույքի հայտարարագրման ինստիտուտը, ապօրինի հարստացման և մի շարք այլ կարևոր օրենքներ ընդունվել են ավելի ուշ, ուստի, եթե իրավական տեսանկյունից ուսումնասիրությունը ընդգրկեր ավելի լայն ժամանակահատված, սա նշանակում է, որ մենք հարյուրից հարյուր դեպքով պարտություններ էին ունենալու ՄԻԵԴ-ում` վատթարացնող օրենքին հետադարձ ուժ տալու պատճառով:Ամփոփելով ասեմ՝ եթե իշխանությունը այս խիստ վտանգավոր գործիքը որոշել է կիրառել համատարած ու իրենց պարգևավճարների ու վոյաժների համար սեփականազրկել բոլոր քաղաքական օպոնենտներին կամ Փաշինյանի վախերի հնարավոր սուբյեկտներին, ապա հիասթափեցնեմ։ Եթե նորմալ, առանց հիստերիայի ապացուցեք, որ ապօրինի է, ապա դա բառի ուղիղ իմաստով, պիտի հետ գնա ժողովրդին, բայց ոչ ձեր գրպանը: Դրա եղանակների մասին և ոչ միայն կխոսեմ երկուշաբթի օրվա եթերում:Հ.Գ. Ռուստամ ջան, (հիշում ես չէ՞ չեմ քծնում) իրավապահների համար անպայման դասընթաց արա, ուղեցույց պատրաստի, քննարկի, բացատրի: Չմոռանաս ասել, որ մեկից մի գույք վերցնելուց առաջ, իրենք պիտի բացարձակ մաքուր լինեն, ու այդպիսի գույքեր չունենան»։

website by Sargssyan