Պահանջում եմ Արա Շիրինյանի, Մարգարիտա Գրիգորյանի և Պետրոս Ղազարյանի հրաժարականը. Լիզա Ճաղարյան
ԲԼՈԳ«Պահանջում եմ Արա Շիրինյանի, Մարգարիտա Գրիգորյանի և Պետրոս Ղազարյանի հրաժարականը։
Գիտեմ, որ արդյունքի չեմ հասնելու։
Բայց հո պահանջելու իրավունքն էլ ինձանից չե՞ք կարող խլել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Լիզա Ճաղարյանը՝ հավելելով. «Եթե նույնիսկ պարզվի՝ Հ1-ը կապ չունի էդ արտահոսքի հետ, միևնույն է՝ ես շարունակում եմ պահանջել Արա Շիրինյանի, Մարգարիտա Գրիգորյանի և Պետրոս Ղազարյանի հրաժարականը։
Թե ինչու, հազար անգամ գրել եմ և դեռ շարունակելու եմ գրել»։
Այսօր համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում կան կադրեր երեկվա ուղերձի նախապատրաստական փուլից՝ մինչև ուղիղ եթեր մտնելը։ Մոնտաժված է այնպես, որ Նիկոլ Փաշինյանին փորձել են ներկայացնել ծաղրական կերպարում։
Հանրային հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել` հայտնելով, որ հեռուստաընկերությունն ապահովել է բաց կապուղի, որից օգտվել են մի շարք հեռուստաընկերություններ: