Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ար­դա­րա­ցում­նե­րը հա­կա­ռակ էֆեկտն են տա­լիս ու ավե­լի ակն­հայտ դարձ­նում մեկ ան­ձի որո­շում­նե­րից կախ­ված հա­մա­կարգ կա­ռու­ցե­լու նպա­տա­կը»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Պարբերական բնույթ ստացած պոռթկումները, որոնք հաճախ «live»-երի միջոցով են արտահայտվում, իրենց պատճառներն ունեն: «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի դիտարկմամբ՝ կարևոր պատճառներից մեկը հասարակության բողոքն է, որն այդքան էլ ցանկալի չէ իշխանության համար:

«Նախ՝ վարչապետի մոտ ժանրի ճգնաժամ կա. դեղին մամուլին բնորոշ բառապաշարը խորն է նստած: Երկար տարիներ նա այս ոճի մեջ է եղել և այդ պատճառով այսօր վերափոխվելու, պետական գործիչ դառնալու առումով դժվարությունների է հանդիպում: 

Սա է պատճառը, որ պարբերաբար վերադառնում է տարիներ շարունակ իրեն բնորոշ լեքսիկոնին ու բառապաշարին, և մերթընդմերթ նման պոռթկումների ենք ականատես լինում: Երկրորդ հանգամանքն այն է, որ անգամ նա է ընդունում, որ հասարակության մոտ շատ լուրջ բողոք կա՝ կապված հեղափոխության արդյունքների կապիտալիզացիայի հետ: 

Նախօրեի «live»-ը հենց սա ցույց տվեց: Մարդիկ փողոց էին դուրս գալիս ու ակնկալում էին, որ սոցիալ-տնտեսական փոփոխություններ կլինեն, որ իրենց կենսամակարդակը կփոխվի, բայց քանի որ սա չկա, նրանք բողոքում են վարչապետից, ինչը վերջինիս դուր չի գալիս: 

Ու այս պարագայում մնում է ընտրել որևէ քավության նոխազի, որովհետև իրենք երբեք չեն ընդունի, որ պետական կառավարումից կիլոմետրերով հեռու են ու չեն կարողանում ճիշտ կառավարում իրականացնել: Սա է պատճառը, որ վերադարձ է լինում նույն բառապաշարին՝ «թալանչիներին», «վնգստացող դատավորներին», «նախկին իշխանությունների մնացորդներին»: Սրանք պարզապես արդարացումների ժանրից են և, ըստ իս, նման արդարացումները ավելի հաճախակի են դառնալու»,- «Փաստի» հետ զրույցում ասաց Բ. Մաթևոսյանը:

Ինչ վերաբերում է պետական ապարատին ուղղված մեղադրանքներին, քաղաքագետը նկատում է՝ տրամաբանական է, երբ պետական ապարատում նախկին իշխանությունների ներկայացուցիչներ են լինում. «Սա ընդունված է աշխարհում և տրամաբանական է նաև, որ մեզ մոտ էլ պետք է այդպես լինի: 

Կա խորքային պետության հասկացությունը, և սա խորքային պետության դրսևորման ձև է: Այսօրվա պետական համակարգում ներգրավված այն անձինք, որոնց կարելի է պրոֆեսիոնալ կոչել, մարդիկ են, որոնք եկել են նախորդ իշխանություններից: Բայց այս պետական ինստիտուցիոնալ հիշողությունը մյուս կողմից մի խնդրի հետ է բախվում: 

Ն. Փաշինյանը երկար տարիներ պետական համակարգի հետ առնչվել է մի սկզբունքով. նա պետական համակարգի տարբեր մարմինների որպես թշնամի է ընկալել: 

Վարչապետն ինքն իր էությամբ հակապետություն է. երբ երկար տարիներ, մարմնավորելով հակապետությունը, գալիս ես իշխանության ու չունես երկրի ղեկավարման հստակ ծրագիր, հայեցակարգ ու մոտեցումներ, տրամաբանական է, որ ունեցած պատկերացումները, բախվելով իրականության հետ, անընդհատ կոնֆլիկտներ են առաջացնելու»:

Մեր զրուցակիցն ընդգծեց նաև օրվա կուրսով շարժվելու մասին. 

«Պետական կառավարման համակարգում օրվա կուրսով շարժվելը նշանակում է խարխլել պետականության հիմքերը: Եվ տրամաբանական է, որ այս պարագայում ներքին հակազդեցություններ ու հակասություններ են առաջանում: Անգամ օրերս տարածված արտահոսքն է ցույց տալիս, որ նույնիսկ նեղ թիմում կուռ համակարգ ստեղծելու կարողություն չկա: Սա հենց կառավարման փորձի բացակայությամբ է պայմանավորվում:

Քաղաքագետի խոսքով, խնդիրը նաև հակասական մոտեցումներն են. «Նորմալ է, երբ պետական համակարգում տարբեր կարծիքներ կան կարևոր հարցերի վերաբերյալ: Ի վերջո, այդ կարծիքների բախման արդյունքում է ծնվում ճշմարտությունը: 

Բայց երբ մեկ գլխի մեջ են իրար հակասող տարբեր կարծիքներ լինում, սա լուրջ խնդիր է: Իսկ այդ հակասող մտքերն ու գաղափարները հանգեցրել են նրան, որ Հայաստանը անգամ մինչև կորոնավիրուսն էր ձեռք բերել ներդրումների համար խիստ անբարենպաստ պայմաններ ունեցող երկրի համբավը»:

 

Այսօր, ըստ քաղաքագետի, շարունակվում է օրվա կուրսով հայտարարությունների շարքը: Նրա խոսքով, փորձ է արվում հասարակության մեջ առկա բողոքին այդկերպ արձագանքել

«Բայց արդարացումները հակառակ էֆեկտն են տալիս ու ավելի ակնհայտ դարձնում մեկ անձի որոշումներից կախված համակարգ կառուցելու նպատակը: Օրինակ՝ Ն. Փաշինյանը հայտարարում է, որ բազում մարդիկ ակնկալում էին իշխանափոխությունից փայ ստանալ: Իհարկե, փայ ասվածը գռեհիկ է և ավելի գռեհիկ է հնչում, երբ այդկերպ է արտահայտվում երկրի վարչապետը: 

Բայց մենք շատ ենք խոսել այն մասին, որ հեղափոխությանը մասնակցած հանրության գրեթե բոլոր շերտերն իսկապես ակնկալիքներ ունեին: Օրինակ՝ տաքսու վարորդը, փակելով ճանապարհը, ակնկալում էր, որ լիցենզիայի համար գումար չի տա, որոշակի հարկեր չի վճարի, ՓՄՁ ներկայացուցիչը սպասում էր, որ ինչ-որ ժամանակահատվածով ազատված կլինի հարկերից կամ վերադարձ կլինի պարզեցված հարկի համակարգին»,- ասաց Բ. Մաթևոսյանը, շեշտելով, որ թեև մարդիկ «փայ» ասվածն այսպես էին ընկալում, իրականում իշխանափոխության փայատերեր դարձան շատ նեղ խմբի մարդիկ, որոնք հիմա պետության միջոցների հաշվին բարելավել են իրենց կենցաղը: 

«Իհարկե, դեմագոգիկ արտահայտություններ և ձևակերպումներ եղան, ասվեց, թե ժողովուրդն է փայատերը, բայց, ավելի լայն իմաստով, իշխանափոխության միակ փայատերը Ն. Փաշինյանն է, որը չի ուզում այն կիսել որևէ մեկի հետ»,-հավելեց մեր զրուցակիցը:

Գնահատելով այսօր առկա իրավիճակն ու անդրադառնալով նաև կառավարման առանձին խնդիրներին՝ Բենիամին Մաթևոսյանը շեշտեց. 

«Նույն արտակարգ դրությունը ցույց տվեց, որ Հայաստանի կառավարման համակարգում աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է անում, ձախն էլ տեղյակ չէ, թե աջն ինչ է ուզում անել: Սա է պատճառը, որ վարչապետը կարող է հայտարարել, թե ջարդել ենք կորոնավիրուսի ողնաշարը, իսկ առողջապահության նախարարը՝ խոսել արտակարգ դրության ավարտին մոտ 5000 վարակված անձ ունենալու հավանականության մասին:

 Անգամ նման հարցերը չկարգավորելու խնդիրն է պայմանավորված կառավարման փորձի վերոնշյալ բացակայությամբ: Բացի այդ, այսօր բազում մարդկանց մոտ նույն վարակի նկատմամբ անլուրջ վերաբերմունք կա: Սա իշխանությունների վարած քաղաքականության ուղիղ հետևանքն է: Համաշխարհային փորձն է ցույց տալիս, որ ժողովուրդներին կրթում ու ուղղորդում է վերնախավը: 

Իսկ դեպի ո՞ւր կարող է ուղղորդել մեզ այսօրվա վերնախավը, ինչպե՞ս կարող է կրթել, ի՞նչ կարող են տալ այսօրվա և վաղվա սերունդներին»:

 

Նա շեշտեց, որ մեր՝ Արցախի և Հայաստանի անվտանգության հարցը սոցիալ-տնտեսական ոլորտում է կարգավորվելու. 

«Ինչ կլինի հետագայում, ցույց կտա ժամանակը, բայց այս ամենից դուրս գալու համար ոչ ստանդարտ մոտեցումներ են անհրաժեշտ: Կցուցաբերի՞ իշխանությունն այդ մոտեցումները, շատ բարի, բոլորս շահագրգռված ենք, որ մեզ մոտ ամեն ինչ նորմալ լինի: Եթե ոչ, արդեն իշխանություններից դուրս գտնվող մարդիկ պետք է կարողանան ոչ ստանդարտ լուծումներ գտնել՝ ապահովելով իրավիճակի հանգուցալուծումն այնպես, որ իրավիճակից հնարավորինս նվազ կորուստներով դուրս գանք»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

ՄԱԿ-ի դատարանը Իսրայելին պարտավորեցրել է Գազա օգնություն հասցնելու միջոցներ ձեռնարկել Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԶելենսկին նշել է՝ ՌԴ խոշոր հարձակման ժամկետըՍարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ ԲեգլարյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետին ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթումԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ ԱՄՆ բենզալցակայանում հզոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում ենՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ ԱֆղանստանումՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացրել է որպես «գաղտնի ռազմական համալիր»Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան «Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիԼարսը բաց է Telegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Փարիզը Բաքվում լրտեսական ցանց է ստեղծում․ Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայություն Պեսկովը պատասխանել է Crocus-ում ահաբեկչության վերաբերյալ վարկածների մասին հարցին Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում «Գոյ»-ը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն Հայաստանից թողել են «տրաֆարետը», որի տակ աշխատում է թուրքական շահերի սպասարկողը. Էդուարդ Շարմազանով Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Հրդեհ Խոտ գյուղում․ ի՞նչ է հայտնի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՏաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան Ինչու՞ են ՀՀ իշխանությունները փաստացի աջակցում ռազմական գործողությունների վերսկսմանը«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Երևանում երկու անձանց դանակահարած երիտասարդն է ձերբակալվել․ ի՞նչ է հայտնի Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանՀետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխելՄեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին