Ереван, 27.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Թա­վիշն» ու «ամե­նա­թո­ղու­թյու­նը» կո­րո­նա­վի­րու­սի օրե­րին. վաղ­վա հիմ­քե­րը գցվում են այ­սօր

АНАЛИТИКА

Փաշինյանը կիրակի երեկոյան հանդես եկավ հերթական ուղիղ եթերով, որն այս անգամ նվիրված էր «թավիշին» և «ամենաթողությանը»։

Սամոսուդ անել, սատկացնել, վեշերը հավաքել, դուրս շպրտել, վնգստացող դատավորներ, փայ, կորոնավիրուսային դատարան: Ահա այն բառապաշարը, որ օգտագործեց երկրի ղեկավարը իր «լայվի» ժամանակ: Բայց թշնամանքի ու ատելության մթնոլորտ ձևավորելու մեղադրանքից խուսանավելու փորձեր անող վարչապետի նման բառապաշարի մասին մեկ անգամ չէ, որ խոսվել է, ու դեռ հարկ կլինի անդրադառնալ: Ոչ պակաս կարևոր է մեկ այլ հանգամանք:

Հետաքրքրական է, թե ներկա արտակարգ դրության պայմաններում ի՞նչը վարչապետին հիշեցրեց իբր «թավիշի» և դրանից ածանցվող այլ խնդիրների մասին, երբ երկիրն ուղղակի տնտեսական ճգնաժամի առաջ է կանգնած։

Խնդիրն այն է, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հեռուստատեսային ուղերձով՝ կորոնավիրուսի համաճարակի և դրա բերած սոցիալ-տնտեսական հետևանքների հաղթահարման անելիքների վերաբերյալ։ Սակայն վարչապետի ուղերձում այդպես էլ ուղերձին հարիր ոչ մի նորություն չհնչեց, սովորական լայվային ելույթ էր, և վարչապետը բավարարվեց միայն բոլորին արդեն քաջածանոթ՝ կառավարության հակաճգնաժամային փաթեթները թվարկելով։

Քանի որ վարչապետի ուղերձում ըստ էության լուրջ ասելիք չկար, հանրության ուշադրությունը գրավեց վարչապետի ելույթից առաջ որոշ կադրերի արտահոսքը, որը դարձավ քննարկումների առարկա։ Այդ կադրերն ինքնին արտառոց չէին, ցանկացած ոք կարող է հազալ, փռշտալ, դեղ ու ջուր խմել և այլն:

Սակայն շատ ավելի ուշագրավ է այն, որ հանրությունը, իրավիճակից դուրս գալուն ուղղված կառավարության տեսլականը և ծրագրերը քննարկելու փոխարեն, սկսեց տարվել առանձնապես իրենցից ոչինչ չներկայացնող կադրերի արտահոսքի խնդրով, մանավանդ երբ այդ արտահոսքի համար վարչապետի աշխատակազմը մեղադրում էր Հ1-ին, իսկ վերջինս էլ՝ հենց վարչապետի աշխատակազմին։

Թերևս տեղի ունեցածը վարչապետին հասկացրեց, որ իր ուղերձը լիովին ձախողվել է, դրա համար էլ նոր ուղիղ եթերով պետք է հանդես գա, որտեղ արդեն պետք է որոշակի բովանդակային մեսիջներ հղի հանրությանը։ Բայց այս ուղիղ եթերի ժամանակ վարչապետը հո չէ՞ր ընդունելու, որ ինքը մեծ հաշվով ասելիք չի ունեցել, քանի որ չունեն գործողությունների հստակ ծրագիր, իսկ արտահոսքն էլ տեղի է ունեցել վարչապետի աշխատակազմի ոչ պրոֆեսիոնալության և անփութության արդյունքում։

Դրա համար էլ վարչապետը կիրակի օրվա իր ուղիղ եթերում հիմնական շեշտադրումը տեղափոխեց «թավշյա հեղափոխության» դաշտ։ Փաշինյանն ընդգծեց, թե 2018 թվականին տեղի է ունեցել էմոցիոնալ հեղափոխություն, իսկ իրական հեղափոխությունը հիմա է տեղի ունենալու։

Եվ, ինչպես միշտ, այս անգամ ևս Փաշինյանին «օգնության հասան» նախկինները։ Վարչապետը փորձեց իր ձախողումները պարտակել նախկիններին քննադատելու և նրանց հետ համեմատվելու միջոցով՝ այդպես էլ չգիտակցելով, որ պետք է ընդմիշտ անցյալում թողնել անցյալը և նայել առաջ։

Նախկին իշխանությունների գործոնը Փաշինյանը կրկին անգամ շրջանառության մեջ է դնում՝ հանրության շրջանում հույսեր առաջացնելու համար, թե իբր կոպեկ առ կոպեկ պետությանն են վերադարձվելու «թալանչիների» ունեցվածքը։ Սակայն երկու տարի է, ինչ Փաշինյանն այս մասին հայտարարում է, բայց դրանից ժողովրդի կյանքը չի բարելավվում, իսկ Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավում կարող է տեղի ունենալ միայն գործնական և ռեալ քայլերի միջոցով, այլ ոչ թե միֆականացված կուլակաթափության։

Հետաքրքրական է, որ Փաշինյանը կրկին հայտարարեց, թե իրենք իշխանությունը պահելու խնդիր չունեն, և եթե ժողովուրդն ուզենա, ապա կհեռանան։ Արդեն երկրորդ անգամ մեկ շաբաթում: 

Սրանով իրենց գործողությունները վարչապետը փորձում է հիմնավորել ժողովրդի տրված մանդատով՝ տպավորություն ստեղծելով, որ իշխանությունները ունեն ժողովրդի մեծամասնության վստահությունը, որպեսզի շարունակեն իրենց պատկերացրած հեղափոխությունը։ 

Մյուս կողմից՝ փաստացի Փաշինյանը հերթական անգամ օգնության է կանչում ժողովրդին, առավել ևս հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս «լայվը» էականորեն տարբերվում էր նախորդներից՝ առաջին հերթին խոսքում առերևույթ կոտրվածության ու հիասթափության առկայության տեսակետից:

Իսկ թե ինչքանով է իշխանությունը կարողացել ի կատար ածել հանրության սպասելիքները, կերևա արտակարգ դրության ավարտից հետո, և բացառված չէ, որ իշխանությունները արդեն նախապատրաստվում են, որպեսզի «ժողովրդի անունից» ու «թավիշի» անվան տակ կոշտ գործողությունների դիմեն ընդդիմությանը լռեցնելու և խորացող դժգոհությունները խլացնելու համար։ Իսկ որ դժգոհությունները խորացել են աներևակայելի չափերով, արդեն իսկ ակնհայտ է:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Стрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостью